Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 18-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում:
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, խորհրդակցության սկզբում Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումների վարչական շենքերում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը, Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Արմինե Գևորգյանը, մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, կայազորի դատախազը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Հայկ Հարոյանը, 8-րդ կայազորային քննչական բաժնի պետ Հայկ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները:
Արմինե Գևորգյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 1103 քրեական վարույթ, որից 98-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 923-ը ստացվել է 2024 թվականի ընթացքում: 923 վարույթից 876-ը նախաձեռնվել է մարզային վարչությունում, այլ մարմնից ստացվել է 24 քրեական վարույթ։
2025 թվականի հունվար ամիս փոխանցվել է 215 վարույթ, որից 29-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:
2024 թվականին քննված 1103 քրեական վարույթից լուծվել է 888-ի ընթացքը, որից դատավարական ավարտ են ունեցել 657-ը, որից 190-ը 196 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, 2-ը եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 465-ը կարճվել է: 127 վարույթ միացվել է, այլ մարմին ուղարկվել է 34-ը, պասիվացվել է 70-ը:
2024 թվականի ընթացքում աճել է դատարան ուղարկված վարույթներով արտադրողականությունը, որը կազմել է 17.4% (2023-ին՝ 7.9%), իսկ ավարտված վարույթներով արտադրողականությունը կազմել է 59.6%՝ (2023-ին՝ 59.4%):
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում զգալիորեն աճել է 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 221 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 143 քրեական վարույթի համեմատ: Մարզային քննչական վարչություններից առավելագույն ծանրաբեռնվածությունն արձանագրվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:
2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 3 մլն 183 հազար ՀՀ դրամ, որից վերականգնվել է 3 մլն 115 հազար ՀՀ դրամը:
2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 13 քրեական վարույթ, որից 9-ը կարճվել է, 1-ը՝ միացվել, 3-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 23 քրեական վարույթ, որից 5-ը ուղարկվել է դատարան, 8-ը՝ կարճվել, 2-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 4-ը միացվել է, 7-ը՝ փոխանցվել 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 21 քրեական վարույթ, որից 5-ը կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 1-ը՝ միացվել, 3-ն ուղարկվել է այլ մարմին: 11 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 23 վարույթի ընթացքը, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 12-ը կարճվել է, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել՝ այլ մարմին, 2-ը՝ պասիվացվել: 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ քննվում է 62 քրեական վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 496 քրեական վարույթ, որից 215-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 496 քրեական վարույթից լուծվել է 171-ի ընթացքը, 42-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 101-ը կարճվել է, 11-ը՝ պասիվացվել, 12-ը՝ միացվել, 5-ը՝ ուղարկվել այլ մարմին, 325-ը մնացել է անավարտ:
Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում 2024 թվականի ընթացքում քննվել է 409 քրեական վարույթ (2023-ին՝ 387 քրեական վարույթ): 2024 թվականի ընթացքում քննված 409 քրեական վարույթներից 103-ը փոխանցվել են 2023 թվականից:
2024 թվականի ընթացքում քննչական բաժնում նախաձեռնվել է 344 քրեական վարույթ (2023-ին՝ 327 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում քննված 409 քրեական վարույթից ավարտվել է 293-ի նախաքննությունը (2023-ին՝ 393 քրեական վարույթ), որից 221-ը կարճվել է, 26-ը միացվել է այլ քրեական վարույթի:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 321 քրեական վարույթ, որից նախաքննությունն ավարտվել է 59-ով, որից 54-ը կարճվել է:
Խորհրդակցության արդյունքներով Քննչական կոմիտեի նախագահը քննչական ստորաբաժանումների պետերին տվել է կոնկրետ հանձնարարականներ տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանց ընթացքը լուծելու, ինչպես նաև այդ վարույթների նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարվել է հետևողականություն ցուցաբերել քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման և դրանց սպառիչ պատասխաններ տալու ուղղությամբ, ինչպես նաև առանձին դեպքերում քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով կատարվող քննչական ու վարութային գործողությունները, միջոցներ ձեռնարկել պետությանը և համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Բացի այդ՝ Արթուր Պողոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր քրեական վարույթով վեր հանել հանցանք ծնող պատճառներն ու պայմանները և դրանց արդյունքներով առարկայական միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին:
Խոհրդակցության ավարտին Քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ է արձագանքել քննչական մարմինների և իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցությունը բացառապես պետք է միտված լինի օրինակության ամրապնդմանը և հանցավորության դեմ պայքարին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է
Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարք անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ Քայլը»
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու
Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը
Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել
Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT