Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 18-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը, Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանը, երրորդ և իններորդ կայազորային քննչական բաժնի պետերը, մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Զինվորական դատախազի տեղակալ Կարեն Աղաբեկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժինների քննիչները:
Գուրգեն Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Սյունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 3439 քրեական վարույթ, որից 350-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 2499-ը ստացվել է 2024 թվականի ընթացքում: 2499 քրեական վարույթից 2412-ը նախաձեռնվել է մարզային վարչությունում, այլ մարմնից ստացվել է 73 քրեական վարույթ: 2025 թվականի հունվար ամիս փոխանցվել է 906 վարույթ:
2024 թվականին քննված 3439 քրեական վարույթից լուծվել է 2533 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 1974-ը, որից 369-ը՝ 398 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, 2-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 1603-ը կարճվել է: 150 վարույթ միացվել է, այլ մարմին ուղարկվել է 111 վարույթ, պասիվացվել է 298-ը:
2024 թվականի ընթացքում 12.1%-ով նվազել է ընթացքը որոշված քրեական վարույթներով արտադրողականությունը, որը կազմել է 73.7% (2023-ին՝ 85.8%), սակայն աճել է արտադրողականությունն ավարտված վարույթներով՝ կազմելով 57.4% (2023-ին՝ 49.3%): Դատարան ուղարկված վարույթներով աճել է արտադրողականությունը՝ կազմելով 10.8% (2023-ին՝ 8.4%):
2024 թվականի ընթացքում աճել է 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 202 քրեական վարույթ (2023-ին՝ 190 քրեական վարույթ)։
2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 131 մլն 708 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 34 մլն 92 հզր ՀՀ դրամը:
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 24 քրեական վարույթ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11-ը՝ կարճվել, 4-ը՝ միացվել, 8-ը փոխանցվել է 2024 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 33 քրեական վարույթ, որից 4-ը ուղարկվել է դատարան, 13-ը՝ կարճվել, 2-ը՝ միացվել, 15-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 22 քրեական վարույթ, որից 14-ը փոխանցվել է 2023 թվականից: 22-ից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է, 12-ը՝ ուղարկվել այլ մարմին: 2025 թվականի առաջին կիսամյակ փոխանցվել է 6 քրեական վարույթ:
Մարզային քննչական վարչությունում 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի քննվող 185 քրեական վարույթ:
2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարուց ավելի քննվող 136 վարույթի ընթացք, որից 9-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 70-ը կարճվել է, 52-ը՝ պասիվացվել, 2-ն՝ ուղարկվել այլ մարմին, 4-ը միացվել է: Նշված վարույթներից 86-ն ավարտվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1581 քրեական վարույթ, որից 906-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, իսկ 675-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 1581 քրեական վարույթից լուծվել է 602 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 489-ը, որից 79-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարվել է դատարան, 410 վարույթ կարճվել է, 77-ը՝ պասիվացվել, 39-ը՝ միացվել, 21-ն ուղարկվել է այլ մարմին, անավարտ վարույթների թիվը 955 է:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում 2024 թվականի ընթացքում քննվել է 771 քրեական վարույթ (2023-ին՝ 1132): 771 քրեական վարույթներից 450-ը փոխանցվել է 2023 թվականից:
2024 թվականի ընթացքում քննչական մարմնի կողմից նախաձեռնվել է 252 քրեական վարույթ (2023-ին՝ 408), այլ մարմինների կողմից ստացվել է 14 քրեական վարույթ:
771 քրեական վարույթից ավարվել է 255-ի նախաքննությունը, որից 150-ը կարճվել է:
71 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթի, 10-ն ուղարկվել է այլ մարմիններ:
Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 128 քրեական վարույթ:
2025 թվականի առաջին եռամսյակում քննվել է 518 քրեական վարույթ, որից 435-ը փոխանցվել է 2024 թվականից: Քննված 518 քրեական վարույթներից ավարտվել է 74-ի նախաքննությունը, որից 51-ը կարճվել է:
Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 106 քրեական վարույթ, իսկ ըստ դատավարական ավարտի՝ 12 քրեական վարույթ:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում դատարան ուղարկված, ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 1 մլն 828 հզր 289 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1 մլն 322 հզր ՀՀ դրամը:
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանձնարարել է ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ապօրինի ծառահատումների, որսագողության դեմ պայքարում՝ նշելով, որ այդ բնույթի քրեական վարույթները գտնվելու են իր հսկողության ներքո:
Արթուր Պողոսյանը ևս մեկ անգամ ընդգծել է քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առաջնահերթությունը և հանձնարել է բացառել անձանց սեփականության իրավունքի անհիմն սահմանափակման դեպքերը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առանձին կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներին, քննարկվել դրանց ձգձգման պատճառները և հանձնարարվել է այդ վարույթներն առաջիկայում ներկայացնել զեկուցման:
Անձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է
Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ Քայլը»
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը՝ որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու
Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը
Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել
Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT