Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

21/04/2025 schedule20:10

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ինչպես հայտնում են մարզպետարանից, ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզն ու նշել, որ ՀՀ ամենակոլորիտային մարզում է Վասիլիս Մարագոսը:

492658656_984103923912463_1634139146532865240_n.jpg (479 KB)

«Ձե՛րդ գերազանցություն, պարո՛ն դեսպան, ուրախ եմ հանդիպման համար, գիտեմ՝ հասցրել եք մի քանի անգամ մեր մարզում լինել, բայց քանի որ ֆորմալ հանդիպում չենք ունեցել, կուզենամ պատմել իմ հայրենի մարզի մասին։ Մարզական ու մշակութային տպավորիչ ավանդույթներով աչքի ընկնող, հումորով, հյուրասեր Շիրակում եք, որն ունի կոլորիտային ճարտարապետություն, մեծ ներուժ ու հնարավորություններ, որոնց օգտագործումը կարող է մեծ հեռանկարներ բացել։ Ուրախ եմ փաստել, որ Եվրոպական միության կողմից մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, դրանց մի մասն էլ, տեղյակ եմ, այժմ ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցել ու անել հնարավորը մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների օր առաջ իրականացման համար»,- ասել է նա։

492225230_984104163912439_1437567603974846669_n.jpg (416 KB)

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է համարում, երբ տեսնում է նման նախաձեռնողականություն ու պատրաստակամություն:

«Պարո՛ն մարզպետ, ուրախ եմ, երբ տեսնում եմ ձեր պատրաստակամությունն ու վստահ եմ, որ այս փուլում մեր համագործակցությունը կարող է առավել արդյունավետ ստացվել, քանզի ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի նախագծման ու իրականացման գործում։ Մեր ծրագրերը շուտով նոր օրակարգով կիրականացվեն Կառավարության հետ համագործակցությամբ և հավատացած եմ, որ Շիրակում ևս կշարունակենք արդեն մեկնարկած ծրագրերն ու նորերի մասին առիթ կունենանք խոսելու»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

491356765_984104430579079_7711217887865757247_n.jpg (340 KB)

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը նշել է, որ Շիրակը լայն հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման առումով՝ ընդգծելով ենթակառուցվածքների առկայությունը, Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգված ճանապարհն ու նոր նախագծվող ծրագրերը և կարևորել հանգամանք համարել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

492290992_984104110579111_1866441493741657984_n.jpg (322 KB)

Քննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ Վասիլիս Մարագոսը Դավիթ Առուշանյանին հրավիրել է մասնակցել տոնական միջոցառումներին։

491704661_984104523912403_6512754910867285937_n.jpg (359 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
486 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին

Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը

Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան

ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել

Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ

Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն

ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ

Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն

Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է

«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ

Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան

Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա Մայա Բորյատինսկայայի դին

Պատրիարք Կիրիլը պարգևատրել է անձի, որ հովանավորում է ռուսական ժառանգության ոչնչացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ադրբեջանը դադարեցրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գրասենյակի Բաքվի մասնաճյուղի գործունեությունը

Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, նա պատասխանատու է 3 ուժի առաջ. Մարտուն Գրիգորյան

Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

Մշտական գործող հանձնաժողով է պետք, որը, կուսակցական պատկանելությունից զատ, անկախ մոտեցում կցուցաբերի․ Ղազարյան

Բաքվի դատարանում ցուցադրվել են արխիվային տեսանյութեր. հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը. լուսանկարներ

Վիրավորական բան չեմ ասել, կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը․ Քոչարյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

Ձեր պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել, ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել․ Ալեքսանյանը՝ Թովմասյանին

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին