ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքի լրացումները. շուտով ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է մի շարք օրենքներ, որոնց թվում է նաեւ նախօրեին ԱԺ-ում քննարկված եւ ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Այսպիսով, Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար մնաց մեկ քայլ. ԱԺ նախագահը պետք է հրապարակի դրանք:

Հիշեցնենք, որ Սահմանադրության 213 հոդվածում կատարված այդ փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ անդամ, 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը գնում են թոշակի: Երկամսյա ժամկետում ՀՀ նախագահը, Կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրում են ՍԴ անդամների թեկնածություններ, որոնք ԱԺ կողմից ընտրվելուց հետո փոխարինում են թոշակի գնացած դատավորներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարությունում, ի դեպ, ասվում է, որ նախագահը ստորագրել է նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»: 

Տպել
5015 դիտում

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է