Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին

ԱԺ-ն այսօր քննարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամի ընտրության հարցը։ Նշենք, որ Կառավարությունը ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը։

Սեդրակյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց Հանձնաժողովի՝ նախկինում կատարած աշխատանքները, հետագա անելիքների տեսլականը։

Նշենք, որ Սեդրակյանը անցած տարի եւս ընտրվել է այս պաշտոնի համար, 1 տարի ժամկետով։ Մինչ դա նա աշխատել է նաեւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։ Նա եղել է նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի կառավարիչ եւ Արաբկիրի թաղապետարանի առևտրի, սպասարկումների, տրանսպորտի բաժնի պետի տեղակալ։

Ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նրան։ Մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն անդրադարձավ հեղուկ գազին, որի գինը, ըստ նրա, վերջին ամսում շատ մեծ տատանում է արձանագրել։

Ինչպես ներկայացրեց Պապոյանը, գինը սկզբում եղել է 180-200 դրամ, հետո՝ իջել 90-100, այնուհետեւ՝ 150-160 դրամ։ Նա հարցրեց, թե արդյոք հանձնաժողովը ուսումնասիրություն կատարե՞լ է այդ ուղղությամբ, քանի որ տատանումը շատ մեծ է։

Սեդրակյանը պատասխանեց, որ պահին իրականացվում է ուսումնասիրություն, քանի որ բողոքները շատ են։ Նա չցանկացավ իր անձնական կարծիքն արտահայտել այս խնդրի շուրջ, քանի որ շատ հանգամանքներով է պայմանավորված հեղուկ գազի տատանումը։ Թեկնածուն մեջբերեց բենզինի գնի իջեցումը, տրանսպորտը եւ հավելեց, որ կան ավելի շատ հանգամանքներ։

Նա ասաց, որ ուսումնասիրություններից հետո արդյունքներն անպայման կհրապարակվեն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր հարցի ժամանակ կարծիք հայտնեց, որ Սեդրակյանի ելույթն ավելի շատ նման էր ՏՄՊՊՀ-ի տարեկան հաշվետվությանը։ Նա հարցրեց, թե այդ ողջ աստղաբուլյի մեջ կա՞ մի բան, որը անձամբ Սեդրակյանի մասնակցությամբ է։

Վերջինս համաձայնեց, որ իր ելույթի մեջ ընդգրկված է ամբողջ 2019 թվականը եւ 2020 թվականին կատարված աշխատանքներ։ Սա նա բացատրեց այն փաստով, որ հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, եւ բոլորը մասնակցություն են ունենում բոլոր աշխատանքներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ Սեդրակյանից կարծիք հարցրեց դիմակների գնի վերաբերյալ։ Նա ասաց, որ Երեւանում դիմակները 50-60 դրամ են, մինչդեռ մարզերում՝ 200։

Սեդրակյանը շեշտեց, որ այս պահին դիմակների մասով վարույթ է ընթանում, ուսումնասիրություններ են տարվում, եւ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացվում են, անպայման պատասխաններ կստանան առաջիկայում։ Այնուամենայնիվ, նրա պնդմամբ, մինչ այսօր կատարված ուսումնասիրությունների մեջ չկա դեպք, որ դիմակը ձեռք բերվի 20 դրամով, վաճառվի՝ 200։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ անդրադարձավ ՏՄՊՊՀ-ի՝ տարբեր լրատվամիջոցներին ուղարկած հարցումներին։ Նա հարցրեց, թե ո՞րն է այդ հարցաշարի նպատակը։

Սեդրակյանը պատասխանեց, որ 2019 թվականին ունեցել են տարբեր բողոքներ՝ գովազդային շուկայի հետ կապված։ Նա ասաց, որ չեն կարողացել ամբողջական ուսումնասիրություն անել, քանի որ բողոքները եղել են շատ նեղ։ Այդ պատճառով Հանձնաժողովը որոշել է ուսումնասիրել գովազդի շուկան։ Սեդրակյանի խոսքով՝ հարցաշարերը կազմել է աշխատակազմը, որոնք էլ ուղարկվել են ե՛ւ հեռուստատեսային, ե՛ւ համացանցային, ե՛ւ տպագիր մամուլին։ Նա վստահեցրեց, որ հարցումների նպատակը գովազդի շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունն է, այլ նպատակ չկա։

Այնուհետեւ Սամսոնյանը հարցրեց, թե ո՞ր լրատվամիջոցներին է ուղարկվել այդ հարցաշարը, ի՞նչ սկզբունքով են դրանք ընտրվել, ինչո՞ւ են հարցերն ընտրողաբար։

Սեդրակյանը պատասխանեց՝ քանի որ աշխատակազմն է զբաղվել այդ հարցերով, Հանձնաժողովը չի որոշել որ տնտեսվարողներին ուղարկել, դրա համար չի կարող պատասխանել այդ հարցին։ Նա ասաց, որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են եւ կհրապարակվեն, երբ ամբողջական դառնան։

Այնուհետեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց, թե ինչ հարցնում են, Սեդրակյանն ասում է՝ կքննարկենք, հետո կասենք։

Սեդրակյանը պարզաբանեց՝ քանի որ բոլոր այդ հարցերը գտնվում են վարույթներում, ուսումնասիրության փուլում, սխալ կլինի, որ ինքը որեւէ հարցի կոնկրետ պատասխան տա։ «Հանձնաժողովը կոլգիալ մարմին է, եւ այն պետք է որոշի։ Իմ կարծիքը ես հիմա այստեղ արտահայտեմ՝ մի քիչ սխալ կլինի»,- ասաց նա։

Նշենք, որ ՏՄՊՊՀ անդամն ընտրվում է պատգամավորների գաղտնի քվեարկությամբ, այն տեղի է ունեցել ժամը 12։10-13։10 ընկած հատվածում։ Արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Տպել
4035 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել