ԼՀԿ-ն դեմ կքվեարկի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ այս տարի այն քննարկում են 2 խմբակցությունով։ Նրա խոսքով՝ ժամանակին, երբ առկա էր նորմալ կանոնակարգ, եթե խորհրդարանում չէր հաստատվում բյուջեի կատարողականը, Կառավարությունը ցրվում էր։ Հիմա, ըստ էության, չկա նման բան, եւ, Մարուքյանի համոզմամբ, կատարողականի քննարկումը, ինչպես անցած տարի, կարեւոր քննարկում չդարձավ։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կատարողականը քննարկում են 2 խմբակցության պատգմավարներով՝ Մարուքյանը նշեց, որ քաղաքական առումով իշխանություններին հետաքրքիր չէ, երբ ընդդիմադիր որեւէ ֆրակցիա բոյկոտում է։ Նրա կարծիքով՝ երբ ԼՀԿ-ն էր բոյկտում, չէր հետաքրքրում իշխանությանը, հիմա ԲՀԿ-ն է բոյկոտում, էլի նույնն է։

Խոսելով բյուջեի կատարողականի մասին՝ Մարուքյանը նույնպես շեշտեց, որ բյուջեն թերակատարվել է։ Նա նաեւ բացատրեց, թե ինչ է նշանակում, որ կատարողականը թերակատարվել է։ «Այսինքն՝ ժողովուրդը հավաքել է փող, հարկերը տվել է, տնտեսական ակտիվություն է ցուցաբերել, փողն էլ բերել տվել է այ էս հրաշալի մարդկանց (Կառավարության անդամներին), էս մարդիկ չեն ծախսել էդ փողը»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ գումար եղել է, ծրագրած է եղել, բայց հիմա կան ծրագրեր, որոնց կատարումը 0% է կազմում կամ 20%:

Նա ասաց նաեւ, որ շատ է խոսվում 2019 թվականի՝ ակտիվ տարի լինելու մասին, ինչն իրենք էլ են ասում, ոչ ոք չի առարկում: «Բայց էդ ակտիվ, լավ տարում ժողովուրդը փողը հավաքել, բերել տվել է ձեզ, բայց դուք չեք կարողանում էդ փողն ընենց ծախսել ժողովրդի համար, որ ժողովրդի համար ավելի լավ լինի, օրինակ՝ այս տարի: ...Հիմա Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խոր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ, դրան գումարվում է նաեւ քաղաքական ճգնաժամը: Կա՛մ ասում եք՝ քիչ քննադատեք, մենք ամեն ինչ լավ կանենք, կա՛մ մեր գործընկերն է ասում՝ բայղուշություն են անում: Ես էլի Տիգրան Սարգսյանին հիշեցի վարչապետ, որ ասում էր՝ մի ասեք տնտեսական ճգնաժամ, որ շատ ասում եք, գալիս է Հայաստան»,- ասաց Մարուքյանը։

Նրա համոզմամբ՝ հիմա վատ է իրավիճակը, բայց ապագայում ավելի վատ կլինի, որովհետեւ բոլոր ցուցանիշները դա են ցույց տալիս։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունն այդ ընթացքում․ Մարուքյանի կարծիքով՝ ամեն ինչ անում է, որ լռեցնի իր ընդդիմախոսներին, փոխանակ անի այնպես, որ տնտեսությունը զարգանա, մարդկանց կյանքը լավանա, սակայն, նրա խոսքով, մարդկանց կյանքը գնալով վատանում է, իսկ իշխանությունը շրջվել է եւ զբաղված է ընդդիմախոսներով, մամուլով։

Նրա խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաշար է ուղարկել թերթերին ու ասում է՝ տվեք ձեր կոմերցիոն գաղտնիքները, ինչ գովազդներ եք տալիս, ինչքան եք տալիս, ոնց եք տալիս։ «Այսինքն՝ այստեղ ասում են՝ դիմակը, ալկոգելը, էդ սաղ թողած՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանում զբաղված է թերթերով»,- ասաց պատգամավորը՝ պնդելով, որ սա ծիծաղի բան է եւ խայտառակություն։

Իսկ ի՞նչ է անում քաղաքական մեծամասնությունն այս ընթացքում։ Մարուքյանի խոսքով՝ զբաղված է իր՝ ժամանակին տված խոստումներով, որոնք չի կարողանում իրականացնել իրավական հստակ ճանապարհներով, իրականացնում է բոլոր նորմերի խախտումների միջոցով։

Այնուհետեւ Մարուքյանը հարցրեց վարչապետին, որ երբ նա եղել է թերթի խմբագիր, ՏՄՊՊՀ-ն երբեւէ դիմե՞լ է իրեն, հարցրե՞լ է, թե գովազդը քանի դրամով են դնում։

Մարուքյանն ասաց նաեւ, որ հիմա ժողովուրդը փող չունի, որ նորից հավաքի տա Կառավարությանը, որ Կառավարությունն այդ ծրագրերը չկարողանա կատարել, բայց հիմա էլ քաղաքական պատասխանատվության հարց կա։ Նա հարցրեց, որ երբ փողը կար, ինչո՞ւ չի ծախսվել, ինչո՞ւ չեն կարողացել աշխատել, ասաց, որ ով չի կարողացել աշխատել, նրանց պետք է վերանայել։ «Ամեն ինչ բարդել, որ նախկինում, չգիտեմ՝ ինչ, բան, 2 տարի է՝ էդ ենք լսում, կարո՞ղ է, ասենք, ամեն տարի գաք, էդ ասեք։ Չի կարող էդպես լինել»,- ասաց Մարուքյանը։

Վերջում Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ն թերակատարված բյուջեի կատարողականին դեմ է քվեարկելու։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2478 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ