Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը կրթված քաղաքացիներն են, և պետության առաջնահերթ խնդիրներից է նրանց համար բարենպաստ ու խրախուսող միջավայրի ձևավորումը։
«Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե որն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է. Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Նախագահը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ մշակութային կյանքի ակտիվացումը տեսանելի է, և անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել մշակութային ծրագրերի և միջոցառումների շրջանակը։ Նրա խոսքով՝ մշակույթը, ինչպես կրթությունը, կարևոր դեր ունի հասարակության արժեքային համակարգի ձևավորման և քաղաքացիների կրթության գործում։
Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև հանրության ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին՝ նշելով, որ որակյալ կրթության նկատմամբ հասարակության պահանջն ինքնին նպաստում է ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ պետության նպատակն է ձևավորել նախաձեռնող, պատասխանատու և հանրային կյանքի նկատմամբ սրտացավ քաղաքացի, որը պատրաստ կլինի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։
Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման և գնահատականի համար՝ ընդգծելով, որ նախագահի մշտական ուշադրությունն ու մասնակցությունը ոլորտային միջոցառումներին կարևոր աջակցություն և ուղղորդում են նախարարության աշխատանքի համար։
Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են, և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ վերջին շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները վկայում են կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճի մասին։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ արդյունքները ցույց են տալիս, որ հանրային իրազեկվածության և ներգրավվածության տեսանկյունից արձանագրվել է որոշակի առաջընթաց, և ոլորտում առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և բարեփոխումների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT