Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Սլովակ մասնագետի պայմանագիրը պետք է ավարտվեր Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի С դիվիզիոնի խմբային փուլի ավարտից հետո․ նոյեմբերի 18-ին Վրաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում հանդիպելու է Էստոնիային։ Սակայն տեղի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չսպասել այդ խաղին․ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականից կրած 1-2 հաշվով պարտությունից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Իաշվիլին հանդիպել է Վայսին, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը։ Էստոնիայի հավաքականի հետ խաղին Վրաստանի հավաքականին կպատրաստի երկրի Մ-19 հավաքականի մարզիչ Ռամազ Սվանաձեն։

Վայսի հեռանալու մասին հայտնի էր դարձել դեռ նոյեմբերի 12-ին Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունից (0-1) հետո։ Արդեն որոշված էր, որ Ազգերի լիգայի խմբային փուլից հետո նա չի շարունակելու աշխատանքը։ Սակայն Հայաստանի հավաքականից կրած պարտությունն արագացրեց գործընթացը։

Ինքը՝ մարզիչը, Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել էր դեպքերի նման ընթացքը․ «Հիմա պետք է առաջ նայել, մենք պետք է պատրաստվենք Էստոնիայի հավաքականի հետ խաղին, թեև, չգիտեմ, միգուցե, ես չեմ պատրաստի թիմին այդ խաղին»,- նշել էր Վայսը։

Խոսելով Հայաստանի հավաքականից կրած պարտության մասին՝ փորձառու մասնագետը նշել էր, որ իր թիմը չօգտագործեց բազմաթիվ հնարավորությունները, մինչդեռ Հայաստանի հավաքականը իր հակագրոհների ժամանակ ունեցած հնարավորությունները գերազանց օգտագործեց․ «Հայաստանի հավաքականը շատ լավ ֆուտբոլիստներ ունի առջևի գծում՝ Գևորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը։ Նրանք հիանալի խաղացողներ են։ Գերմանիայում խաղացող այն տղան (նկատի ունի հաղթական գոլի հեղինակ դարձած Սարգիս Ադամյանին - խմբ․), «Հոֆենհայմում» խաղացող․․․ Երկու-երեք հնարավորությունից մեկն օգտագործում է։ Իսկ մեր խաղացողները չեն կարողանում իրենց բազմաթիվ հնարավորություններն օգտագործեն։ Եթե ես մնամ Վրաստանի հավաքականի ղեկին, մի շարք խաղացողներ չեն հայտնվի թիմում»,- նշել էր Վայսը։

Վերջինիս համար Հայաստանի հավաքականից կրած պարտությունները նորություն չեն։ Եվրոպայի 2012թ․-ի ընտրական փուլում Վայսը գլխավորում էր Սլովակիայի հավաքականը, և նրա գլխավորած ընտրանին պարտվեց Հայաստանի հավաքականին նախ Երևանում՝ 1-3 հաշվով, հետո նաև տանը՝ ջախջախիչ 0-4 հաշվով։ Վայսն այդ պարտությունները մինչ օրս չի մոռացել։

«Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում եթե հաղթեինք, կգնային Եվրոպայի առաջնություն, բայց պարտվեցինք ու մնացինք առանց ձեռքբերումների։ Կան պահեր, երբ երջանիկ ես լինում, կան նաև անհաջողության պահեր։ 2010թ․-ին երջանիկ էինք, Սլովակիայի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղում հաղթանակի հասնելու դեպքում աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք կբերեր։ Ամեն ինչ, կամ ոչինչ։ Ու հաղթեցինք Լեհաստանի հավաքականին, աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեցինք։ Իսկ արդեն հաջորդ շրջափուլում հանդիպեցինք այս նույն Հայաստանի հավաքականին։ Երկու անգամ պարտվեցինք։ Թիմը չկարողացավ առաջադիմել, ես լքեցի պաշտոնս։ Կյանք է։ Բայց այսօր կարծես տրագիկոմեդիա լիներ․ 4 անգամ հանդիպել եմ Հայաստանի հավաքականին, դրանցից երեքում պարտվել եմ։ Անհավատալի է ինձ համար։ Վրաստանի հավաքականի համար՝ ևս։ Բայց մենք պարտվեցինք կարգապահության բացակայության պատճառով»,- եզրափակել է 56-ամյա մարզիչը։

Վլադիմիր Վայսը գլխավորել էր Վրաստանի հավաքականը 2016թ․-ին։ Նրա գլխավորությամբ Վրաստանի ընտրանին անցկացրել է 47 հանդիպում, տարել 16 հաղթանակ, կրել նույնքան պարտություն և 15 հանդիպում ավարտել ոչ-ոքի։

Տպել
2545 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել