Ես որեւէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել. շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել. Հովհաննիսյան

Ցավոք, մենք պարտվել ենք, եւ դա պետք է հանգամանալից ուսումնասիրել: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը: 

Հարցին, թե իրեն մեղավոր չի՞ զգում կեղծ ինֆորմացիա տրամադրելու համար, երբ նշում էր, որ հաղթում ենք, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես որեւէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք: Միջազգային մի կառույց պատերազմից 1 ամիս հետո իմ ամբողջ 44 օրերի հայտարարությունները մանրամասն վերլուծել եւ տվել է ինձ: 44 օրվա ընթացքում 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է հաղթելու ենք եւ ոչ թե հաղթում ենք, դրանք տարբեր բաներ են: 168 հրապարակում էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է, այսինքն՝ սթափեցնող է եղել: Օրեր են եղել՝ 3 անգամ նշվել է հստակ ուղղություն, որ շատ ծանր վիճակ է: Այսինքն՝ փորձագետներն իրենց գնահատականը տալիս են, թե քարոզչությունն ինչպես է անցկացվել եւ շատ ճիշտ չափաբաժիններով»:

Նրա խոսքով՝ քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորի համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, եւ դրանից հետո անպայման ուզում են իրար մեջ գտնել դավաճանների. «Շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել»:

Խոսելով Շուշիի մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ շատ բաներ իր համար անհասկանալի են. «Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, 7-ին, 8-ին եւ 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը փոխվել է Շուշիում՝ ըստ ՊՆ-ի տեղեկությունների: Ես 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունից եւ ՊԲ-ից: Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, չկա պատերազմ, որ տեղեկատվության խզվածք չի առաջացել»:

Նա նշեց, որ պատերազմից անցել է 3-4 ամիս, եւ ինքն ամեն օր ուսումնասիրում է առանձին դրվագները՝ դրվագ առ դրվագ, եւ բաներ կան, որ իր գլխում էլ չեն տեղավորվում:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ միտումնավոր պարտության են գնացել, Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականի ուղեղի մեջ նման բան չի կարող տեղավորվել:

Դիտարկմանը՝ դեպք է եղել, երբ ինքը Ստեփանակերտից հայտարարել է, թե գտնվում է Հադրութում, եւ այնտեղ որեւէ ադրբեջանցի չկա, Հովհաննիսյանն արձագանքեց. «Տրամաբանությունը ո՞րն է: Ես գիտեմ՝ ով է դա հայտարարել, մարդն այդքան պրոֆեսիոնալիզմ ունենա եւ, կներեք արտահայտությանս համար, այդպիսի վատ բան անի՞: Պարզ է, չէ՞, որ հեռախոսը անջատած՝ Հադրութ եւ Ֆիզուլի եմ եղել, հասել եմ Ստեփանակերտ եւ տվել Հադրութի տեղեկությունը 20 րոպե հետո: Ինչ է, ասելու էի, որ ես հիմա Հադրութո՞ւմ եմ՝ արկը խփեր ինձ, որովհետեւ հեռախոսը միացրա՞ծ եմ պահել: Տրամաբանական բաներ կան, ինչո՞ւ եք ուզում անպայման մարդկանց անհիմն մեղադրել:

Իհարկե, երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա անցա, ու անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ ինձ վրա որս կա կազմակերպված: Հետախուզությունն ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել, 3 մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես այլ մեքենայով եմ գնացել»:

Հարցին՝ փորձե՞լ է իր ճանապարհներով պատերազմի ժամանակ իրականությունը պարզել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ շատ տեղեկություններ են եղել, որոնք հակասական են եղել:

Նա ընդգծեց, որ մինչեւ վերջին օրը, որպես զինվորական, պարտավոր էր հավատալ հաղթանակին. «Իմ հավատալու հիմքը կազմել են այն նույն տղաները, որոնց կենացը ամեն օր խմում եք եւ ասում, որ դուխով են կռվել, լավ են կռվել, հերոսաբար են կռվել: Ես իրավունք չունեի նրանց չհավատալու: Դա կանոնավոր զորքն է: Մի բան էլ ձեզ ասեմ՝ որ օրը ես եղել եմ ընկճված, բրիֆինգների ժամանակ խոսել եմ տխուր կորցրած ընկերների պատճառով եւ այլն, անմիջապես զորքերից զանգեր եմ ստացել, հատկապես այն տեղամասերից, որտեղ ծանր վիճակ էր: Ստացել եմ սպաներից զանգեր անդադար, որ խնդրում ենք, եթե նույնիսկ վաղը պատերազմը պիտի երեկոյան կանգնի, առավոտ մենք զորքին քո տված ոգով պիտի տանենք մարտի, դուխ տուր, վաղը ինչ ուզում է տեղի ունենա, այդպես մի խոսիր»:

Հարցին՝ ինքնախաբեությամբ չե՞նք զբաղվել, նա պատասխանեց. «Ցույց տվեք ինձ մի պատերազմ, որտեղ պարտվող չկա, ու որտեղ այդ պարտվողը պատերազմի կեսից ասում է, որ մենք պարտվում ենք: Եթե մի պատերազմ ցույց տաք այդ քարոզչական էլեմենտով, ես ներողություն կխնդրեմ»:

Դիտարկմանը՝ կամավորականներին մեղադրում են դիրքերը թողնելու մեջ, Հովհաննիսյանն արձագանքեց, որ կամավորականների մասին շատ հակասական տեղեկություններ ունի, եւ ինքն էլ ականատես է եղել շատ տխուր բաների, որոնց մասին առայժմ ձեռնպահ է մնում խոսելուց:

Տպել
5474 դիտում

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)