ՄԻԵԴ-ը բավարարել է ՀԺ-ի հայցը՝ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի («Դարեսկիզբ» ՍՊԸ) հայցն ընդդեմ Հայաստանի:

Մասնավորապես գանգատը ներկայացվել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի եւ Սամվել Ալեքսանյանի գործի շրջանակում:

Եվրոպական դատարանը ճանաչել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության իրավունքի խախտում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է պետությանը երեք ամսվա ընթացքում վճարել մոտ 17 հազար 930 եվրո, որից 11 հազար 230 եվրոն՝ հասցված վնասի համար, 4.500 եվրոն՝ ոչ նյութական վնասի համար եւ 2.200-ը՝ ծախսերի համար:

Հիշեցնենք, որ դեռեւս 2011 թվականի փետրվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը բավարարել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լեւոն Սարգսյանի հայցն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-իի («Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ): Նրանք դատական հայց էին ներկայացրել «ՀԺ»-ի այն հրապարակման դեմ («Ութից յոթը ցուցակում են»), ըստ որի՝ ռուս իրավապահները կազմել են իրենց վարույթում քննվող գործերում շրջանառվող հայաստանցի պաշտոնյաների եւ օլիգարխների ցուցակ, որում ընդգրկված են նաեւ վերը նշված պատգամավորների անունները: Այս տեղեկությունը օրաթերթին հայտնել էր Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը:

Որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը թերթից պահանջում էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, մասամբ բավարարել էր այս պահանջը`«Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ: Դատական այս ակտը բողոքարկվել էր վերադաս ատյաններում, սակայն հաջողության չհասնելով՝ գանգատ էր ներկայացվել ՄԻԵԴ:

Տպել
11405 դիտում

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու