Առավոտյան չկար, երեկոյան ծնվեց

08/02/2011 schedule14:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երեկ միանգամից երկու դատական ակտ է հրապարակել, որոնք չնայած իրար հետ կապ չունեն, բայց մեկը մյուսին ուղղակի հակասում են: Առաջինը եղել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցադիմումի քննարկումը կարճելու վերաբերյալ: Սուխուդյանը դատարանից պահանջել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանից իր օգտին բռնագանձել մեկ միլիոն դրամ` իր անմեղության կանխավարկածը խախտելու համար: Հիշեցնենք, որ խոսքը թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ ծավալված պատմության մասին է: Այն բանից հետո, երբ Սուխուդյանը բարձրաձայնել էր այդ դպրոցի սաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների մասին, ոստիկանությունն ի սկզբանե նրա դեմ քրեական գործ հարուցեց` սուտ մատնության մեղադրանքով: Մինչ ողջ հանրությունը փորձում էր պարզել, թե ոստիկանությունը ինչու չի ցանկանում քննել Սուխուդյանի ներկայացրած փաստերը եւ փորձում է քողարկել թիվ 11 դպրոցում տիրող վիճակը, մինչ ոստիկանությունը փորձում էր Սուխուդյանի դեմ ինչ-որ կերպ գործ սարքել, Ալիկ Սարգսյանը եւ Սայաթ Շիրինյանը իրենց հարցազրույցներում ակտիվիստին ուղղակի բնորոշում էին որպես հանցագործ: Մոտ մեկ տարի ձգձգված այս պատմությունն ի վերջո ավարտվեց նրանով, որ ոստիկանությունը ստիպված եղավ Սուխուդյանի մասով գործը կարճել: Ոստիկանությունը ստիպված եղավ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար մեղադրանք առաջադրել թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանին, որը հետագայում դատապարտվեց ազատազրկման: Երբ այս պատմությունը նաեւ իրավական տեսանկյունից համարվեց ավարտված, Սուխուդյանը դիմեց դատարան, պահանջելով մեկ միլիոն դրամ բռնագանձել Ալիկ Սարգսյանից եւ Սայաթ Շիրինյանից` իր անմեղության կանխավարկածը խախտելու համար, որպես բարոյական վնասի հատուցում: Կարինե Պետրոսյանն այս հայցադիմումի քննարկման մասով գործը կարճել է` պատճառաբանելով, թե ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի փոխհատուցում նախատեսված չէ: Այս որոշումը հրապարակելուց չորս ժամ անց նույն դատավորը հրապարակել է մեկ այլ դատական ակտ` «ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լեւոն Սարգսյանի պատվին ու արժանապատվությանը վնաս պատճառելու համար «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից («Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ) փոխհատուցում գանձելու վերաբերյալ» գործով վճիռը: Այս գործով հայցվորները վերը նշված պատգամավոր-օլիգարխներն են, որոնք դատական հայց են ներկայացրել «ՀԺ»-ի այն հրապարակման դեմ, ըստ որի, ռուս իրավապահները կազմել են իրենց վարույթում քննվող գործերում շրջանառվող հայաստանցի պաշտոնյաների եւ օլիգարխների ցուցակ, որում ընդգրկված են նաեւ վերը նշված պատգամավորների անունները: Այս տեղեկությունը օրաթերթին հայտնել է Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը: Այս մասին գրվել է թերթում, ինքը` Կարախանյանը, բազմիցս հայտարարել է, որ եթե օլիգարխ-պատգամավորները այդ լուրի հետ կապված ցանկանում ինչ-որ բան պարզել կամ ինչ-որ խնդիրներ ունեն, ապա կարող են դիմել իրեն` հրապարակված տեղեկության աղբյուրին: Դատավոր Կարինե Պետրոսյանը համարել է նորմալ, որ օլիգարխ-պատգամավորները ոչ թե Կարախանյանից են պահանջում հերքել իրենց խոցած տեղեկությունը, այլ ցանկանում են, որ թերթն այդ անի: Դեռ մի բան էլ օլիգարխ-պատգամավորները պահանջում են, որ դատավոր Կարինե Պետրոսյանը «ՀԺ»-ից իրենցից յուրաքանչյուրի օգտին բռնագանձի երկուսուկես միլիոն դրամ` երկուական միլիոններն իբրեւ իրենց պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի, իսկ 500 հազարական դրամները` որպես դատական ծախսերի փոխհատուցում: Ահա նման պայմաններում, նույն Կարինե Պետրոսյանը, որը երեկ առավոտյան Սուխուդյանի հայցի քննարկումը կարճելու վերաբերյալ որոշման մեջ գրել է, թե ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի փոխհատուցում նախատեսված չէ, օլիգարխ-պատգամավորների հայցի գործով վճիռ կայացնելիս մտքի պայծառացում է ունեցել եւ որոշել, որ «ՀԺ» հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն օլիգարխներից յուրաքանչյուրի պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու համար նրանց պետք է վճարի 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: Կարինե Պետրոսյանն իր այս վճիռը կայացրել է` առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածով. «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»: Սա այն հանրահայտ հոդվածն է, որը ՀՀ ԱԺ-ն ընդունեց անցած տարի: Բոլորին հայտնի էր, որ այդ օրենքն ընդունվում է մամուլի դեմ գործեր սարքելու եւ ֆինանսապես ոչնչացնելու նպատակով, բայց պաշտոնապես այն ներկայացվում էր իբրեւ բարոյական վնասի փոխհատուցման կարգի ներմուծում: Այսինքն, ստացվում է, որ դատավոր Կարինե Պետրոսյանի համար «բարոյական վնաս պատճառելը» եւ «պատվին եւ արժանապատվությանը վնաս պատճառելը» իրար հետ կապ չունեն: Չենք կարող կռահել անգամ, թե դրանցից յուրաքանչյուրի ներքո ինչ է հասկացել եւ հասկանում Կարինե Պետրոսյանը: ՀՀ շարքային քաղաքացիներիս մնում է ուրախանալ, որ մենք զերծ ենք բարոյականության այն ընկալումներից, որոնք արմատացած են Հայաստանի դատավորների մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1316 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ