Մեր մտահոգությունները ավելի շատ են, քան տրված խոստումները. գերեվարված շիրակցի աշխարհազորայինի եղբայրը նստացույց է սկսել

Արդեն 7 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի աշխարհազորային Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանը անժամկետ նստացույց է սկսել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Կառավարությունից քայլեր ձեռնարկել գերեվարված տղաների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

Նրան են միացել նաև իր ընկերները և գերեվարված աշխարհազորայիններից մի քանիսի հարազատները:

205111786_1914438578721426_8052761773847120176_n.jpg (386 KB)

Հարազատները Գյումրիից Երևան են եկել երեկ և նույն օրը ուշ երեկոյան սկսել նստացույցը: Նրանց հետ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն հանդիպումից հետո էլ հարազատները ամբողջ գիշեր և այսօր վաղ առավոտից շարունակել են նստացույցը:

Աշխարհազորայինները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հին Թաղեր գյուղից: Ադրբեջանը Մելս Ամբարդարյանի եւ մյուս գերեվարվածների նկատմամբ շինծու մեղադրանքներ է առաջադրել: Մելսի եւ մյուսների գործով օրեր առաջ տեղի Է ունեցել առաջին դատավարությունը:

Մելսի  եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, մեզ հետ զրույցում նշեց՝ նստացույցի հիմնական նպատակն այն է, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի այն ամենին, ինչ անում է ադրբեջանական կողմը հայ գերիների հետ. «Առանց որևիցե նախապայմանի հետ վերադարձնեն մեր գերիներին, դատական գործընթացին, որ մեր տղաների նկատմամբ սկսել է Ադրբեջանը, ներգրավվեն միջազգային դիտորդներ, որպեսզի տղաների շահերը ռեալ պաշտպանվեն Ադրբեջանում»,- ասաց նա:

Տիգրանի խոսքով՝ եղբոր գերեվարման լուրն իմանալուն պես դիմել են համապատասխան մարմիններին, ասել են՝ աշխատանքներ են կատարվում տղաներին հետ բերելու ուղղությամբ. «Միջնորդ հանդիսացել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեն, կարողացել ենք կապվել Մելսի հետ: Ստացել ենք նամակներ նրա կողմից, տեսաուղերձներ և երկու ամիսը մեկ հեռախոսազանգերի հնարավորություն: 20 օր առաջ ենք խոսել հեռախոսազանգի միջոցով»,- ասաց եղբայրը:

Այստեղ նրանց ասել են՝ սպասեք, տղաները հետ կվերադառնան Հայաստան, բայց իրենց որդիների և եղբայրների վերադարձի հույսը 7 ամիս փայփայած հարազատների խոսքով՝ իրենց մտահոգություններն ավելի շատ են, քան տրված խոստումները. «Հասկանում եք՝ 7 ամիս է անցել, ես ուզում եմ, որ մեր տղաները, եղբայրս վերադառնան»:   

205003259_376779920531509_4191980275243441454_n.jpg (458 KB)

Թե որքան կշարունակվի նստացույցը Կառավարության շենքի դիմաց, Տիգրան Ամբարդարյանը նշեց՝ դեռ չգիտեն, հետագա քայլերը ցույց կտան:

Նշենք, որ այս խմբից մի քանիսը վերադարձել է Հայաստան գերիների տարբեր խմբերի հետ, մյուսները բաժանվել են 3 խմբի, ու բոլորին շինծու մեղադրանքներ են առաջադրվել, որոնք քննվում են խումբ-խումբ: Այսպիսով՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած  գերիների թիվը հասավ 88-ի, ինչպես նաև այս տարվա մարտի 11-ին ադրբեջանական գերությունից  Բեյրութ է վերադարձել նոյեմբերի 10-ին Բերձորի ճանապարհին գերեվարված  լիբանանահայ Մարալ Նաջարյանը:

Մերի Խաչատրյան

Լուսանկարները «Հայկական Ժամանակի»

Տպել
1379 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր