Ամենադժվարը անհետ կորածների հարազատների դեպքում է. հոգեբանական աջակցության ծրագիրը ՀՀ-ում կգործի մինչև դեկտեմբերի վերջ

Քնի խաթարում, մեղքի զգացում, վշտի և սգի միախառնում․ սրանք այն հիմնական խնդիրներն են, որ ամենից շատ հանդիպում են հետպատերազմական վերականգնման հոգեբանական աջակցության ծրագրին դիմող զոհված զինծառայողների ընտանիքների, պատերազմական գործողությունների մասնակիցների, իրենց բնակավայրերից տեղահանվածների, հաշմանդամություն և վիրավորում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների մոտ, որոնք էլ ծրագրի հիմնական շահառուներն են։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավարները՝ ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, Հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանը, ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը շեշտեց՝ ծրագրի իրականցումը Կառավարությունն ընդունել է դեռ այս տարվա փետրվարին՝ հատկացնելով 100 միլիոն դոլար: Մայիսից այն լիարժեք գործում է և շարունակվելու է մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը։

Ծրագիրը համակարգում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ դրա շրջանակներում արդեն համապատասխան հոգեբանական աջակցություն է տրամադրվել 1200 շահառուի, իրականացված գումարային ծառայությունների թիվը կազմում է 6200 սեանս, ծրագրին մասնակցում է 60-ից ավելի հոգեբան, ծառայությունները մատուցվում են ՀՀ բոլոր քաղաքաներում և մարզերում։  

«Շահառուների ցանկը մենք ունենք, ըստ այդ ցանկի՝ տեղեկացնում ենք նրանց այս ծրագրի գոյության և դրանում մատուցվող ծառայութունների մասին: Շատ դեպքերում նրանք մեզ հետ կապվում են թեժ գծի միջոցով, կամ էլ շահառուները իրար են փոխանցում մեր ծրագրի վերաբերյալ կոնտակտները»,- ասաց ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

Հոգեբանական աջակցության աշխատանքները տարվում են բոլոր թիրախային խմբերի հետ, շեշտում են ծրագիրը համակարգողները։ Ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանի խոսքով էլ՝ հոգեբանների համար շատ ավելի հեշտ է լինում աշխատել զոհվածների ընտանիքների հետ, որոնք ավելի պատրասատակամ են դիմում ծրագրին: Ամենադժվարը անհետ կորածների ընտանիքի անդամների դեպքում է։ Մարդու մոտ հոգեբանական խնդիրները տարբեր կերպ են արտահայտվում: Դրա համար պետք է ուշադիր լինել և ժամանակին դիմել հոգեբնական աջակցության ծրագրին:

«Սկզբնական շրջանում մարդը կորցնում է զգոնությունը։ Բացասական էներգիան մնում է նրա ներսում և առաջացնում տարբեր ագրեսիվ վարքագծեր։ Մեր աշխատանքը միտված է նրան, որպեսզի կանխարգելենք արգրեսիվ վարքի, ալկոհոլի չարաշահումը: Եթե մենք տրավմայի հետ համապատասխան աշխատանք չտանենք, այն կվերածվի ագրեսիվ վարքի տարաբնույթ դրսևորման»,- ասաց ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ շեշտելով. «Եթե պատերազմին մասնակից որևէ անձ, կամ նրա ընտնաիքի անդմաներն ունեն տագնապի, վախի ուժեղ զգացում, պետք է դիմեն մեզ: Եթե նրանց ընտանիքի անդամները կամ բարեկամները նույնպես նկատում են այդ անձի մոտ գերուրախ տրամադրություն, որը կտրուկ փոխվում է տխրության, շատ կտրուկ է վերաբերվում նաև հարցերին, ապա պետք է դիմեն հոգեբանական ծառայության: Այն չի վնասում, այլ միան օգտակար է։ Օրինակ՝ երկու օր առաջ մենք զանգ ստացանք մի կնոջից, որը մայր էր և խնդրում էր իր որդուն օգնել»։

Ըստ Գասպարյանի՝ ասել, որ հետպատերազմյան սինդրոմը վերացել է մեր հասարակության մեջ, ճիշտ չէ, քանի որ յուրաքանչյուրի համար այն ունի իր լուծումը։ Իսկ ամենաբարդ հաղթահարվող խնդիրը մեղքի զգացումն է․

«Հայտնի գիտական հետազոտություններ կան, որոնք փաստում են՝ տրավմա ապրած մարդկանց մոտ առաջանում են բացասական հույզեր, որոնք կարող են տարածվել նրա հարազատների և շրջապատի վրա։ Ամենից շատ մարդկանց մոտ մեղքի զգացում կա: Ցանկացած կորստի դեպքում մարդկանց մոտ մեղքի զգացում է առաջանում, նրանք մտածում են՝ արդյոք ինչ-որ բան այնպես չե՞ն արել»:

ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանն էլ շեշտեց՝ հայ հասարակությունը դեռևս չի կարողանում հաշտվել «հոգեբանական» ձևակերպումի հետ, և այդ իմաստով աշխատանքների մեջ որոշակի դժվարություններ են ի հայտ գալիս: Սակայն մարդիկ պետք է հասկանան, որ հոգեբնական ծառայությունը նրանց առողջությանը օգուտ է:

Հոգեբանական աջակցության ծրագրի վերաբերյալ ամեն շաբաթ վիճակագրություն են ներկայացնում ԱԻ նախարարին։ Ըստ ծրագիրը ղեկավարողների՝ մինչև դեկտեմբեր հնարավոր կլինի շուրջ 9000-ից ավելի ծառայություններ տրամադրել ծրագրի շահառուներին և աջակցել 300-ից ավելի շահառուի։

Մերի Խաչատրյան

Տպել
1081 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր