Էրդողանը մտափոխվել է, 10 դեսպանները չեն արտաքսվի. նրանք խոստացել են այլևս պահանջներ չներկայացնել

Էրդողանը մտափոխվել է, երկու օր առաջ Թուրքիայի և մի շարք արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարաբերություններում ծագած լարվածությունն էլ գնալով մարում է։

Հարաբերությունների արագ մեղմացումը տեղի է ունենում 10 դեսպանատների կողմից տրված բացատրություններից և նախագահ Էրդողանի կողմից այդ երկրների դեսպաններին արտաքսելու մասին սեփական որոշման վերանայումից հետո, գրում է BBC-ն:

Դիվանագիտական սուր ճգնաժամը ծագեց հոկտեմբերի 23-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների և Նոր Զելանդիայի դեսպանությունները դիմել էին Թուրքիայի իշխանություններին՝ միանգամայն անսպասելի համատեղ պահանջով՝ ազատ արձակել հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան և բարերար Օսման Քավալային։

Քավալան 4 տարի բանտում է եղել առանց դատավճիռի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած բռնաճնշումների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։

Ինքը Քավալան հերքում է, որ գործել է անօրինական, իսկ Էրդողանի քննադատները պնդում են, որ նրա ձերբակալությունը այլախոհների հետ իշխանությունների լայնածավալ պայքարի վառ օրինակ է։

Ավելի վաղ Եվրախորհուրդը նախազգուշացում էր արել Թուրքիային՝ պահանջելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և Քավալային ազատել կալանքից մինչև դատավարությունը։ Այս ամենի համար Թուրքիային ժամանակ է տրվել մինչև դեկտեմբեր, այլապես ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել:

Այնուամենայնիվ, դեսպանների անմիջական միջամտությունը զայրացրել էր նախագահ Էրդողանին, որն անցած շաբաթ օրը խոստացավ անհապաղ տասը դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել և հրաման տվեց ներքին գործերի նախարարին արտաքսել նրանց։

Ըստ ամենայնի՝ Էրդողանն այլևս չի պնդում կոշտ միջոցներ կիրառել այն բանից հետո, երբ Անկարայում Միացյալ Նահանգների և այլ երկրների դեսպանատները հրապարակեցին հայտարարություններ, որոնցում խոստանում են պահպանել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որը դեսպաններին հանձնարարում է չմիջամտել այն երկրի ներքին գործերին, որտեղ աշխատում են։

Տպել
1116 դիտում

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին