Կամերային թատրոնի 60 հոգանոց աշխատակիցներից դեռ մեկի անելիքն է հստակ. մնացածի մասին հոգում են

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չի խաղա:

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ թատրոնի շենքը հատկացվեց Պետական սիմֆոնիկ նվագախմբին, նույն որոշման հիման վրա էլ Կամերային երաժշտական թատրոնը միացման ձեւով վերակազմակերպվելու է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:

Մեր տեղեկություններով՝ Կամերայինի տեխնիկական կազմից մի քանի աշխատողներ մնալու են իրենց շենքում, որպեսզի հետագայում Սիմֆոնիկ նվագախմբի հետ այդտեղ աշխատեն: Թատրոնի դերասաններին էլ ասվել է՝ եթե ցանկություն ունեն Պարոնյան թատրոնից բացի այլ թատրոններ գնալ եւ առաջարկներ են ստացել, հանգիստ կարող են տեղափոխվել:

Սեպտեմբերի 8-ից լուծարման գործընթացը սկսված է, եռամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը: Ըստ աշխատանքային ստաժի՝ աշխատողների հետ հերթով խզվելու են պայմանագրերը:

Չնայած ամիսներ տեւած պայքարին՝ ժողովներին, ցույցերին ու հայտարարություններին, թատրոնի անձնակազմը, ի վերջո, ստիպված եղավ համակերպվել Կառավարության որոշման հետ եւ հրաժարվել շենքից: Օրեր առաջ Կամերայինի ֆեյսբուքյան էջով հայտարարություն տարածեցին, որ թատրոնի շենքում այլեւս ներկայացումներ չեն խաղալու:

60 հոգանոց անձնակազմից այս պահին հստակ է միայն դերասաններից մեկի որոշումը. խոսքը Արա Դեխտրիկյանի մասին է: Նա գնալու է Պարոնյան թատրոն: Դեխտրիկյանը նախկինում էլ է Պարոնյան թատրոնում աշխատել:

Կամերայինի անձնակազմին աշխատանքի վերցնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Երեւանի պետական տիկնիկային եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնները:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք 5 հոգու համար կարող են աշխատանք ապահովել: Առաջարկն արդեն արվել է, քննարկման փուլում է: «4 դերասան եւ 1 բեմի մեքենավար. մենք պատրաստ ենք այդքան մարդու ընդունել, բայց ցուցակը Կարո Շահբազյանի մոտ է, պետք է դերասաններին առաջարկի, ընտրություն կատարենք»,- ասաց Բաբայանը:

Համազգային թատրոնից էլ հետաքրքրվեցինք՝ քանի՞ հոգու են աշխատանք առաջարկել իրենք: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը հայտնեց, որ դեռ ոչ մեկին ոչինչ չի առաջարկվել: «Առայժմ հաստիքներ եմ ուզել, դեռ խնդրանքս չի հաստատվել»,- ասաց Նավասարդյանը՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից 30 հաստիք է ուզել, որից, սակայն, միայն 3-ն են դերասանի հաստիք, հիմնական մասը տեխնիկական են:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանն էլ հայտնեց, որ գործընթացը նոր է սկսվել, պաշտոնապես որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել՝ քանի աշխատակից ուր է գնալու: Ըստ Թորոսյանի՝ շենքը շուտով պիտի հանձնվի Պետգույքի կառավարման կոմիտեին: Հարցին՝ ի՞նքն ինչ է նախատեսել անել, ասաց, որ դեռ որեւէ առաջարկ չի ստացել: Առաջարկ կունենա՝ կմտածի:

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է այդ խնդրի առնչությամբ գնալ ԿԳՄՍ նախարարություն:

«Մենք այնպես ենք անում, որ այն մասնագետները, որոնց արդեն մեր թատրոնն ունի, աշխատանքի անցնեն այլ թատրոններում: Հնարավորինս փորձում ենք մտածել ամեն մի անձի մասին: Ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու»,- վստահեցրեց Շահբազյանը: Հարցին՝ Պարոնյան թատրոնը քանի՞ հոգի կարող է վերցնել, Շահբազյանը ստույգ պատասխան չտվեց՝ նկատելով՝ այս պահին հնարավոր չէ ասել, քանի որ եթե որեւէ թիվ նշի, գուցե հետագայում դա փոփոխվի եւ թյուր տպավորություն ստեղծվի:

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ապա ավելի վաղ կարծիքներ էին շրջանառվում, թե Կամերայինի շենքը, որը Կառավարությունը հատկացրել է իրենց, այնքան էլ հարմար չէ՝ փոքր է եւ այլն: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից խնդրեցինք մեկնաբանել այս խոսակցությունները: Մեզ հայտնեցին, որ ավելի քան 15 տարի աշխատել են՝ փորձերի համար առանց համապատասխան տեղ ունենալու, իսկ ՀՀ կառավարության առաջարկած տարբերակը գոնե ապահովում է նվագախմբին շենքային տարածքով։

«Այս պահին նշված տարածքում կարող են անցկացվել միայն նվագախմբի փոքր կազմով (անսամբլների) փորձերը։ Որպեսզի նվագախումբը կարողանա իր փորձերը լիարժեք կատարել, պետք է իրականացվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Այդ աշխատանքների հստակ ծավալները պարզ կլինեն միայն այն ժամանակ, երբ շենքը վերջնական հանձնվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, եւ ճարտարապետների, շինարարների, փորձագետների հետ միասին կատարվեն համապատասխան վերլուծություններ»,- մանրամասնեցին Սիմֆոնիկ նվագախմբից:

Տպել
8175 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է