Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Ըստ այդ ծրագրի՝ Կամերայինի շենքն էլ տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին՝ այդպիսով լուծելով այդ երաժշտական կոլեկտիվի շենքի հարցը:
Այս լուրը շատ ցավագին են ընդունել Կամերային երաժշտական թատրոնի 60 աշխատակիցները: Երեկվանից նրանք արդեն տարբեր լրատվամիջոցներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Արտիստները կողմ են, որ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր տանիքն ունենա, բայց չեն հասկանում, թե ինչու դա պիտի լինի իրենց թատրոնի լուծարման հաշվին:
Չնայած թատրոնների միավորման վերաբերյալ խոսակցությունները կարող են հաստատվել միայն ՀՀ կառավարության որոշումից հետո, բայց արտիստները չեն կարող անտեսել այն փաստը, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ում արդեն մշակվում է նախագիծ:
Նրանց կարծիքով՝ երկու թատրոնի միավորման նախաձեռնությունը սխալ է, քանի որ երկու տարբեր դերասանական կազմի միավորումը անթույլատրելի է եւ պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Ըստ թատրոնի արտիստների՝ 32 տարվա կենսագրություն ունեցող Կամերային թատրոնն ունի կայուն խաղացանկ, լավ ցուցանիշներ, այդ թվում՝ ֆինանսական առումով, ինչը պարզվում է՝ լուրջ փաստարկ չէ՝ թատրոնն իր տեղում թողնելու համար։
Երեւանի Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ սպասվելիք փոփոխությունների մասին դեռեւս միայն բանավոր է տեղեկացել: Հուլիսի սկզբին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն է այդ մասին ասել:
Փոխնախարարն ասել է, որ դեռ միայն մշակվում է նախագիծը, եւ ինքը չի ցանկանում, որ այդ մասին պատահաբար իմացվի:
«Նախարարությունում էինք, տարբեր ՊՈԱԿ-ների տնօրենների հետ միասին մասնակցում էինք ընդհանուր դաշտի վերաբերյալ քննարկման: Այդ ժամանակ մեզ իրազեկվել է, որ կա նման որոշում՝ միավորելու թատրոնները՝ պետության որոշակի կարիքներից ելնելով եւ լուծելու որոշ կոլեկտիվների խնդիրներ»,- ասաց Արամ Թորոսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցրել է, որ գործընթացը որեւէ ստվերային ձեւով չի լինելու: Խզմալյանը միավորվող թատրոնների ղեկավարներին խնդրել է տեղեկացնել նաեւ իրենց կոլեկտիվներին: «Ներկայացրել եմ մեր թատրոնի կոլեկտիվին, նրանց դիրքորոշումը բացասական է եղել, որից հետո հանդիպել ենք փոխնախարարի հետ, քննարկում ենք ունեցել, սակայն ես ուրբաթ օրը գրավոր դիմել եմ նախարարություն, խնդրել պարզաբանել եւ մանրամասն ներկայացնել, թե այդ գործընթացն ինչպես է լինելու: Դեռ սպասում եմ պատասխանի»,- ասաց թատրոնի տնօրենի պաշտոնակատարը:
Նախատեսվող փոփոխությունների մասին իր բացասական դիրքորոշումն է արտահայտել նաեւ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը նաեւ Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
Նա «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին մտահոգիչ է թատերական միավորի վերացման հարցը: Միավորման դեպքում դառնում է 1 թատրոն, այն է՝ Պարոնյան թատրոն: «Ես անձամբ դեմ եմ նման փոփոխմանը, ես դա էքսպերիմենտ եմ համարում: Չգիտեմ, թե ինչ քանակի դերասանական կազմ է գալու, միանա մեր կոլեկտվին: Ովքե՞ր են այդ մարդիկ, մեծամասնությանը չեմ ճանաչում: Աննորմալ է մեկ ստեղծագործական կազմի մեջ ներմուծել մեկ այլ ստեղծագործական կազմ»,- ասաց նա:
Հակոբ Ղազանչյանը նաեւ նկատեց՝ եթե թատրոնի աշխատանքից դժգոհ են համապատասխան վերադաս մարմինները, ապա թող այդ ուղղությամբ ձեռնարկեն համապատասխան քայլեր: «Թատրոն փակել, վերացնելը սխալ ճանապարհ է: Առայժմ հույս եմ տածում, որ այս հարցը կլուծվի՝ հօգուտ Կամերային թատրոնի պահպանման»,- նկատեց նա:
Թատերական գործիչների միության նախագահը նաեւ շեշտեց՝ չի պատկերացնում, թե ինչպե՞ս է տեղավորվելու սիմֆոնիկի հսկայական նվագախումբը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ, արձագանքելով քննարկումներին, լրատվամիջոցներին հայտնել է՝ ցանկալի չէ, որ իրենց շենքի հարցի լուծումը տեղի ունենա ի վնաս որեւէ այլ կոլեկտիվի, ինչի մասին իրենք մշտապես հայտնել են քննարկումների ժամանակ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, չնայած վերջին 15 տարիների ընթացքում արձանագրած հաջողություններին, չունի ո՛չ մշտական գրասենյակ, ո՛չ էլ փորձատեղ, եւ այս խնդիրների լուծման նպատակով բազմիցս դիմել է պետական գերատեսչություններին՝ ներկայացնելով համապատասխան տեխնիկական բնութագրերը:
ՊՈԱԿ-ների հետ կապված սպասվելիք փոփոխությունների եւ առհասարակ թատրոնների միավորման վերաբերյալ կոլեկտիվների բացասական արձագանքի մասին «Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ շուտով հայտարարություն կտարածեն:
Ավելի ուշ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի եւ Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:
«Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ եւ կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար. «Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և մենք ասում ենք՝ եկեք, Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործեք»:
Փոխնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը:
«Ստեղծագործական խմբին առաջարկել ենք ֆինանսական աջակցություն։ Եթե հյուրախաղերի են ուզում մեկնել, կարող են դրանք անցկացնել մարզերում, ինչպես նաև նոր բեմադրություն իրականացնելու հնարավորություն ունեն։ Ստեղծված իրավիճակում հնարավոր ամեն ինչ առաջարկվել է»,- ասել է Արա Խզմալյանը:
Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր եւ ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:
Պետության ռեսուրսները չեն բավարարելու՝ առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով Սիմֆոնիկ նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար: Փոխնախարարը վստահեցնում է՝ Հ․ Պարոնյանի անվան եւ Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհն է և ոչ թե բյուջեի կրճատման հարցի լուծում: Պրոֆեսիոնալ գործունեության համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ. «Վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»:
Փոխնախարարը հավաստիացրել է՝ այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ Կառավարությունը չունի:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն Կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին:
Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվելու մշակութային կազմակերպությունների կանոնադրական խնդիրները լիարժեք իրականացնելու և գեղարվեստական նոր ձևերի և որոնողական-փորձարարական գործընթացները խթանելու նպատակով պետական գույքային հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելու ուղղությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT