ՀՀ-ն կունենա առաջին հոգեբանական վերականգման կենտրոնը. ամսական 100 զինվորի օգնություն կտրամադրվի

Հայաստանը շուտով կունենա հոգեբանական վերականգնողական կենտրոն, որը տարածաշրջանում առաջինն է լինելու իր գերժամանակակից թվայնացված եռաչափ բուժման սարքերով:

Այն նախատեսված է օգնելու և վերականգնելու 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորների և կամավորների, նրանց հարազատների, ինչպես նաև արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած անձանց հոգեբանական առողջությունը:

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ի կառուցման աշխատանքն սկսվել էր դեռևս 6 ամիս առաջ, այժմ այն լիովին պատրաստ է: 44-օրյա պատերազմին մասնակից շուրջ 12 հազար զինծառայող սպասում է, որ այս կենտրոնում բուժում ստանա:

«Նախագիծն սկսել ենք հիմնադրել, երբ դեռևս պատերազմն ընթանում էր: Սա նեղ մասնագիտական հոգեբանական վերականգնողական կենտրոն է: Ամեն ինչ սկսվեց, երբ իմ լուսանկարչության ընկերությունը պատերազմի օրերին մեզ աջակցող մարդկանց շնորհիվ վիրահատական միջոցներ և դեղորայք ուղարկեց սահման: Այդպես որոշեցինք, որ պետք չէ այդ մարդկանց կորցնել, օգտակար գործ անենք: Ուսումնասիրեցինք և հասկացանք, որ վերականգնողական կենտրոն ստեղծելու գրեթե կարիք չկա, այդպիսի կենտրոնները շատ են մեզ մոտ և որոշեցինք ստեղծել հոգեբանական առողջության վերականգնողական կենտրոն»,- «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում ասում է «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի հիմնադիր Սուրեն Արեենցը:

Նրա խոսքով՝ կենտրոնում բոլոր մասնագետները հոգեբաններ են լինելու՝ տարբեր որակավորումներով, իրենց մասնագիտական հմտություններով: Կարճ ասած՝ այստեղ կատարվելու է հոգու վերականգնում:

Պռոշյան համայնքում քաղաքի կառուցմանը նպաստել են բարերարները, տեղի արտադրողները, ֆեյսբուքյան օգատերերը՝ հանգանակած գումարներով: Նախատեսվում է, որ կենտրոնում ամսական հնարավոր կլինի վերականգնել 100 զինվորի հոգեբանական առողջությունը:

«Ունենք գերժամանակակից թվայնացված եռաչափ բուժման սարքեր, որոնք հնարավորություն են տալու կանխել ինքնասպանությունների աճը: Մենք նաև ուսումնասիրել ենք և հասկացել, որ 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները պատճառ են դարձել ինքնասպանությունների, երբ պատերազմի միջով անցած անձը կամ նրա հարազատը, չհաղթահարելով ձեռք բերած հոգեբանական խնդիրները, դիմել են և դիմում են այդ քայլին: Կենտրոնում ֆրանսիական մոդելն է ներդրված, որտեղ բուժումն իրականացվում է սոցիալական աջակցության ծրագրերի հետ համատեղ, այսինքն՝ բուժում ստացող տղաները և՛ աշխատանք են ունենալու, և՛ ուսում են ստանալու»- ընդգծում է Արեենցը:

Հոգեբանական խնդիրներ ունեցողների թիվը շատ է, ասում է «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի հիմնադիրը: Աշխատանքներ են տարվում հոգեբանական տարբեր կազմակերպությունների, ասոցիացիաների հետ, ինչպես նաև վերապատրաստման աշխատանքներ են տարվել պատերազմին զինվորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած գնդերեցների, հոգևորականների և մասնագետների հետ:

Կենտրոնը դեռ 8 մասնագետ ունի: Նաև զբաղվում են անհատական հավաքագրմամբ՝ այցելելով մարզեր, քաղաքներ. աշխատանքներ են տարվում պատերազմին մասնակից զինծառայողների և նրանց հարազատների հետ: Հիմա շեշտը դրված է վերջին պատերազմին մասնակցածների վրա:

«Աշխատում ենք նաև այն երիտասարդների հետ, որոնք ունեն հոգեբանական կրթություն, բայց չեն աշխատում իրենց մասնագիտությամբ: Համագործակցում ենք ԱՄՆ-ից, Ֆրանսիայից մասնագետների հետ: Ամերիկայից առաջին մասնագետը կենտրոնի բացմանը կգա Հայաստան: Աշխատում ենք այն գնդերեցների և հոգևորականների հետ, որոնք պատերազմի ընթացքում հոգեբանական օգնություն են ցուցաբերել զինվորներին»,- նշում է նա:

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով: Արեենցի խոսքով՝ կան անձինք, որոնք դեռևս չեն ուզում՝ հասարակությունը տեղյակ լինի, որ իրենք այցելում են հոգեբանական կենտրոն և ընտրում են երեկոյան այցերը:

Հիմնադիրն ասում է՝ այժմ գլխավոր նպատակը կենտրոնը երկհարկանի դարձնելն է, որտեղ հնարավոր կլինի մնալ նաև գիշերակացով: Նա նաև նշում է, որ այժմ «Ֆեյսբուք»-ի միջոցով գումար է հավաքվում, որպեսզի այդ գումարներով հնարավոր լինի աշխատավարձ տալ կենտրոնում աշխատանքի անցած կամ անցնող հոգեբաններին:

Մերի Խաչատրյան

Տպել
2650 դիտում

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան