Կիևի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել, կան զոհեր և տուժածներ (լուսանկարներ)

Այսօր առավոտից գնդակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Քաղաքում օդային տագնապի մասին ահազանգից հետո որոտացել է մի քանի պայթյուն, կան զոհեր և տուժածներ։

Օդային հարվածի վտանգի մասին հայտարարվել է ժամը 06:47-ին, իսկ առավոտյան ժամը 08-ից հետո Կիևում որոտացել է 3-4 պայթյուն։ Այս մասին հայտնում են մի շարք տեղական լրատվամիջոցներ:

791.jfif (218 KB)

Ավելի ուշ հարձակման մասին տեղեկությունը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ Շևչենկոյի շրջանում են պայթյունները գրանցվել:

«Մի քանի պայթյուն՝ Շևչենկովսկի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր արտակարգ ծառայությունները ճանապարհին են»,- կարճ գրել է նա տելեգրամ-ալիքում և ընդգծել, որ մանրամասները կհայտնի ավելի ուշ։

792.jpg (21 KB)

«Կիևում հրթիռներից մեկն ընկել է Գրուշևսկու հուշարձանի մոտ՝ Վոլոդիմիրսկա փողոցում, փրկարարներն աշխատում են»,- տելեգրամ-ալիքում գրել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Կիևում՝ տարբեր վայրերում, մի քանի հարվածի հետևանքով կան վիրավորներ և զոհեր, նրանց թվի մասին տեղեկությունը ճշտվում է։ Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Սվետլանա Վոդոլագան, փոխանցում է Suspilne-ը։

794.png (645 KB)

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Կիևում, Դնեպրում, Լվովում, ինչպես նաև Ժիտոմիրի և Կիևի շրջաններում։

«Օդային ռմբակոծությունը չի դադարում ամբողջ Ուկրաինայում։ Հրթիռային հարվածներ կան: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Աղաչում եմ՝ մի լքեք ապաստարանները, հոգ տարեք ձեր և ձեր սիրելիների մասին»,- սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում դադարեցվել է գնացքների շարժը մետրոյի կարմիր գծով, ստորգետնյա բոլոր կայարաններն սկսել են աշխատել որպես ապաստարաններ։ Լվովի, Կիևի, Խմելնիցկի, Ժիտոմիրի շրջաններում հոսանքազրկում է:

793.jpg (32 KB)

Unian-ն էլ հիշեցնում է, որ Ռուսաստանը երեկ սպառնացել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ ի պատասխան Ղրիմի կամրջին տեղի ունեցած պայթյունի (այդ փաստը չէր բացառել Դմիտրի Մեդվեդևը): Հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթյունից և մասնակի փլուզումից հետո մի շարք ռուս պաշտոնյաներ սպառնում էին հարվածներ հասցնել Ուկրաինայի կենտրոնին, Գերագույն Ռադային և նույնիսկ միջուկային զենք կիրառել։

Պուտինը մեղադրել է ուկրաինական գաղտնի ծառայություններին Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար և այն անվանել «ահաբեկչական հարձակում»։

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ Ղրիմի կամրջի պայթեցումը «Ուկրաինայի իրականացրած ահաբեկչություն է»։ Նրա կարծիքով՝ այս «ահաբեկչական գործողության» պատասխանը կարող է լինել միայն «ահաբեկիչների» ուղղակի ոչնչացումը։

Տպել
1884 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ