Երևան
12 °C
Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով երկաթուղու վառելիքի բաքերը բռնկվել են։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Ներկայացնում ենք մինչ այս պահը միջադեպի մասին հայտնի բոլոր տվյալները՝ համառոտ:
Այսպես. Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնել է, որ ժամը 06:05-ին «սարքավորումը ցույց է տվել կեղծ զբաղվածություն երկաթուղային գծերի վրա՝ Կերչի նեղուցով տրանսպորտային անցման երկաթուղային հատվածում»։ Բեռնատար գնացքի պոչում վառելիքի բաքերի բռնկում է եղել։ Վագոնների մի մասով լոկոմոտիվը բերվել է Կերչի կայարան։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ կամրջի վրա բեռնատարի պայթյունը հանգեցրել է հրդեհի։
Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը կատարվածի մեջ մեղադրել է Ուկրաինային։ Նա վստահեցրել է, որ Ղրիմի կամրջին հասցված վնասը օպերատիվ կերպով կվերականգնվի։
Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, զոհեր չկան։ Նա ուշադրություն է հրավիրել միջադեպի հետ կապված համացանցում առկա մեծ թվով կեղծ տեղեկատվության վրա և խնդրել օգտագործել միայն պաշտոնական տեղեկատվություն։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է Ղրիմի կամրջի ավտոմոբիլային մասի երկու բացվածք։ Նրա խոսքով, հրդեհի վայր է ուղարկվել երկու լոկոմոտիվ, որոնք քաշելու, դուրս են բերելու այրվող գնացքը։
Ղրիմի կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներով երթևեկությունը սահմանափակ է, իսկ նեղուցով լաստանավային անցում է նախապատրաստվում։
Միջադեպի պատճառով Կերչի նեղուցով բեռնափոխադրումները չեն արգելափակվել։
Կրյուչկովի խոսքով՝ Ղրիմում բավարար վառելիք և պարենամթերք կա, մշակված են բոլոր լոգիստիկ սխեմաները։
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ քաղաքում սննդի և բենզինի պաշար կա, և ոչ մի դեֆիցիտ չի սպասվում։
Կերչում մեքենաների համար, որոնք չեն կարող անցնել Ղրիմի կամրջով, կազմակերպվել է ջրով և զուգարաններով ավտոկայանատեղի, հայտնել է քաղաքապետ Սվյատոսլավ Բրյուսակովը։
Ղրիմի կամրջով ուղևորափոխադրումներ կազմակերպող Grand Service Express ընկերությունը արտակարգ իրավիճակների հետ կապված օպերատիվ շտաբ կստեղծի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ։ Նա հաղորդումներ է ստացել վարչապետ Միխայիլ Միշուստինից, փոխվարչապետ Մարատ Խուսնուլինից, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովից և տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևից, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներից։
Ստորև հենց պայթելու պահին և այրվելու ընթացքում արված տեսանյութերն են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT