Եթե Պուտինը զգա, որ արդյունքի չի հասնում Ուկրաինայում, կարող է կիրառել միջուկային մարտագլխիկներ. Գարիկ Քեռյան

Հայտնի է, որ այսօր առավոտից գնդակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Քաղաքում օդային տագնապի մասին ահազանգից հետո որոտացել է մի քանի պայթյուն, կան զոհեր և տուժածներ։

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Ղրիմի կամրջի պայթյունից և մասնակի փլուզումից հետո, մի շարք ռուս պաշտոնյաներ սպառնում էին հարվածներ հասցնել Ուկրաինայի կենտրոնին, Գերագույն Ռադային և նույնիսկ միջուկային զենք կիրառել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ մեղադրել է ուկրաինական գաղտնի ծառայություններին Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար և այն անվանել «ահաբեկչական հարձակում»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը, անդրադառնալով վերջին դեպքերին, նկատում է՝ սկզբնական շրջանում ռուսական կողմը հաշվարկել էր, որ պատերազմն արագ է ընթանալու, իրենք հասնելու են արդյունքի և Ուկրաինային ստիպեն ճանաչել տարածքային փոփոխությունները, սակայն.

«Ռուսաստանը չէր հաշվարկել Արևմուտքի գործոնը, և փաստացի առաջին փուլը հանգեցրեց ռուսական ռազմական պլանների ձախողման: Դրանից հետո փոխվեց մարտավարությունը, սկսվեց Ուկրաինային դանդաղ կազմալուծելու և ռեսուրսները «աղալու» գործընթացը: Այս ծրագրին ի պատասխան՝ Արևմուտքն ավելացրեց նոր տեսակի զինամթերքի մատակարարումը Ուկրաինային, այդպիսով՝ պատերազմը դարձավ երկկողմանի՝ հյուծելով և՛ ՌԴ-ին, և՛ Ուկրաինային: Այս պահին անկանխատեսելի է, թե ինչ շարունակություն կարող է ունենալ տարվող ռազմական օպերացիան»:

Ըստ քաղաքագետի՝ ավելի ակտիվ գործողությունների վերսկսման համար շրջադարձային կետ եղավ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը: «Այն ստիպեց Ռուսաստանին Ուկրաինայի դեմ սկսել կիրառել նոր զենքեր և ոչ թե ռազմաճակատում վարել ռազմական գործողություններ, այլ հարվածել Ուկրաինայի քաղաքներին և մայրաքաղաքին: Այս հագմանքը կարող է ստիպել ԱՄՆ-ին և Արևմուտքին Զելենսկուն տանել բանակցությունների սեղան, որովհետև Արևմուտքն իր համար կարմիր գիծ է համարում այս պատերազմի միջուկայինի վերածումը: Սակայն եթե Պուտինը զգա, որ արդյունքի չի հասնում Ուկրաինայում, հնարավոր է՝ կիրառի փոքր հզորության միջուկային մարտագլխիկներ, որոնք կարող են դնել քաղաքակրթության ոչնչացման հարցը»,- կարծում է զրուցակիցը:

Քեռյանը նշում է՝ եթե սա տեղի ունենա, ապա դրան կարող են հետևել Արևմուտքի միջուկային հարվածները, սակայն ոչ ոք չի կարող երաշխիք ունենալ, որ փոքր մարտագլխիկները չեն վերածվի առավել հզոր մարտագլխիկների կիրառման: Վերջինիս խոսքով՝ ամերիկյան և ռուսական զինանոցներում յուրաքանչյուր մարտագլխիկ տասնապատիկ ավելի հզոր է, քան այն, ինչը կիրառվեց 1945 թվականին Հերոսիմա և Նագասակի քաղաքների ուղղությամբ:

Վերադառնալով Ղրիմի կամրջի պայթյունին՝ քաղաքագետը զարմանում է, թե ինչպես կարող էին պատերազմի մեջ գտնվող հսկա գերտերության հատուկ ծառայություններն ու անվտանգության մարմինների ղեկավարները չմտահոգվել ռազմավարական այդ կարևոր օբյեկտի վրայով անցնող տրանսպորտային միջոցների ստուգման իրականացմամբ։

«Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ծառայությունների գլխին կանգնած են ոչ կոմպետենտ մարդիկ: Մամուլը գրում է, որ հնարավոր է՝ դավաճանություն է: Կա նաև վարկած, որ պայթյունը կազմակերպել է ՌԴ-ը՝ Ուկրաինայի վատաբանելու համար: Չնայած Կիևը չի մերժել իր մասնակցությունը, հակառակը՝ բացականչական, հիացական կոչեր են հնչել»,- նկատում է նա:

Դիտարկմանը, որ բազմիցս փորձ է արվել բանակցությունների, սակայն բուն գործընթացն այդպես էլ չի սկսվել, ի՞նչ է կարծում այս մասով՝ բանակցություններ կլինե՞ն Պուտինի և Զելենսկու միջև, թե՞ «միջուկային արմագեդոնը» իրական սցենար կարող է դառնալ, Քեռյանը հույս է հայտնում, որ բանը դրան չի հասնի:

«Միջուկային արմագեդոնի դեպքում հաղթողներ չեն լինելու: Ռուսաստանի միջուկային պոտենցիալը բավարար է աշխարհը 22 անգամ ոչնչացնելու համար, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պոտենցիալն էլ հավասար է մոտ 44 անգամ գլոբալ ոչնչացման հզորությանը: Իսկ բանակցությունների մասով, այո՛, փաստացի դրանք դեռևս տեղի չեն ունեցել, որովհետև Վլադիմիր Զելենսկին պահանջ է դրել՝ վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նոր գնալ դրանց: Ռուսական կողմի պահանջն էլ Ղրիմի ճանաչումն է: Այս երկու դիրքավորումներն արդեն անհնարին են դարձնում բանակցությունների ընթացքը: Բայց վերջերս խելամիտ առաջարկություն էր արել Իլոն Մասկը, այն է՝ Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում, իսկ միացվող տարածքների հանրաքվեն անցկացնել ոչ թե Ռուսաստանի հովանավորությամբ, այլ ՄԱԿ-ի: Վստահ եմ, եթե նման միջանկյալ որոշում առաջարկվի, Պուտինն այն կընդունի, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում: Վերջին մոբիլիզացիան էլ ցույց տվեց, որ օր օրի ավելանում է հանրային դժգոհությունը գործող վարչակազմից»,- ասում է զրուցակիցը:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի ահագնացման և դրա՝ ՀՀ-ի վրա ազդեցության մասին՝ Գարիկ Քեռյանն ընդգծում է՝ ՌԴ-ն այս ընթացքում չի կարող զբաղվել մեր տարածաշրջանով, իսկ սահմանզատում և սահմանագծում չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի, քանի որ այս պետությունից են Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել, և քարտեզները Ռուսաստանում են գտնվում, այլ փաստական նյութ չկա:

«Ուկրաինական պատերազմի ձգձգումը և, Աստված մի արասցե, ՌԴ-ի անհաջողությունները տարածաշրջանում ստեղծելու են Թուրքիայի և Ադրբեջանի ամենաթողությունը: Արևմուտքը, իհարկե, ճնշում է Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը, սակայն միայն հայտարարություններով և կողմնակի միջոցներով: Եվրամիության համար Ալիևն արդեն դարձել է հուսալի գործընկեր, և, բնականաբար, ենթադրել, որ ԵՄ անդամ երկրների խաղաղապահ ուժերը կարող են գալ, մասնակցել այստեղ ռազմական գործողությունների և զսպել նրանց ախորժակը, ֆանտաստիկայի ժանրից է: Մեզ ձեռք է տալիս, որ ՌԴ-ն դուրս գա ճգնաժամից և ժամանակ ունենա զբաղվելու նաև մեր անվտանգության խնդիրներով»,- նշում է նա:

Տպել
3668 դիտում

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ