«Պաշտպան հայրենյացի» նախնական տարբերակում բաց կար, 24 մլն-ով ծառայությունից ազատվելու տարբերակը հանվել է. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը բավականին հաջողված է, որը գրավիչ է դարձնում զինվորի աշխատանքը:

Նշենք, որ ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանած կարգով, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք:

Նախարարությունը պատվո վճարի չափը նախատեսում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն:

«Այս ծրագրով մենք գրավիչ ենք դարձնում զինվորի աշխատանքը, խրախուսում, որ ժամկետայինը 6 ամիս հետո դառնա պայմանագրային: Իդեալական պայմանագրային զինվորական ունենալու համար պետք է հենց այդ տարիքում ընդունել՝ 18-25 տարեկան, մինչեւ 30-35 տարեկան պայմանագրային ծառայություն անցնեն, հետո էլ գնան տուն: Ամբողջ աշխարհում հզոր բանակ ունեցող երկրներում այդ տարբերակով են ծառայում, ոչ թե մեզ նման. երբ տարիներ շարունակ ցածր աշխատավարձի ու ծառայության ոչ բարենպաստ պայմանների պատճառով մինչեւ 50 տարեկան մարդկանց էինք ընդունում պայմանագրային ծառայության»- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հարցին՝ 6 ամիսը բավարա՞ր ժամկետ է՝ ժամկետայինից պայմանագրային ծառայության անցնելու համար, Հովհաննիսյանն ասում է՝ 6 ամիսն այն ժամկետն է, որ զինվորը հասկանա, թե ինչ է ծառայությունը. «Պայմանագրային հիմունքներով ծառայության ժամանակ էլ զինվորը շարունակում է ուսուցում ստանալ: Այստեղ շատ կարեւոր է, թե անձը կոնկրետ ինչ ուղղվածություն է ընտրելու: Օրինակ, եթե վարորդ է դառնալու, ապա այդ 6 ամիս ուսուցումն էլ է բավարար, բայց եթե դառնալու է «Տոր» համակարգի օպերատոր, գուցե եւս մեկ տարի էլ պետք լինի սովորելու համար»:

Ըստ Հովհաննիսյանի՝ «Պաշտպան հայրենյաց» նախագծի նախնական տարբերակում բացեր կային, կար ոչ լիարժեք մշակված մի կետ, այն է՝ առաջարկվում էր վճարել 24 մլն դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո: «Այդ տարբերակը հանրության կողմից դժգոհության ալիք էր բարձրացրել, հանվել է, որքան ես հասկացա: Եթե այս ամենին գումարում ենք այն հանգամանքը, որ Կառավարությունը զգալի բարձրացնում է պայմանագրայինների աշխատավարձը՝ թեկուզ այն դարձնելով ատեստավորման ճանապարհով, ինչը եւս համարում եմ շատ դրական մոտեցում»,- ասում է զրուցակիցը:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ «Ես եմ» ծրագրից այս պահին օգտվում է ընդամենը 2 զինծառայող եւ նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարին: Պապիկյանը չի բացառել, որ հնարավոր է՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը դադարեցվի:

Անդրադառնալով այս երկու նախագծերի բացերին՝ Հովհաննիսյանը նկատում է՝ «Ես եմ»-ը եւ այս նոր՝ «Պաշտպան հայրենյաց»-ն առնչվում են իրար հետ, ուղղակի «Ես եմ»-ով պայմանագրային զինվորական ծառայությունն այդպես էլ հրապուրիչ չդարձավ, քանի որ պետությունը համապատասխան աշխատավարձ ու սոցիալական սանդղակներ չառաջարկեց: Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ին, այն, մեղմ ասած, ոչ մի լուրջ օգուտ չի տվել մեզ:

««Պատիվ ունեմ»-ը մեր շատ խեղճ ու խայտառակ վիճակից էր, քանի որ լիարժեք 4-ամյա բարձրագույն կրթություն ստանալու այլ հրապուրանք չկար: Գնում էինք այդ ճանապարհով, որը առաջացրել էր բազում խնդիրներ: Իհարկե, կային տղաներ, որոնք լավ էլ ծառայում էին ու սիրում էին ծառայությունը, բայց այնտեղ այնքան ներքին խնդիրներ կային, որ ուղղակի հնարավոր չէ այդքանը ներկայացնել: Սովորական սպաների ու «Պատիվ ունեմ»-ով եկած սպաների միջեւ միշտ անհամաձայնություններ էին: «Պատիվ ունեմ»-ի կրթական մակարդակն այնքան ցածր էր, որ նրանք այդ ընթացքում մասնագիտական նորմալ կրթություն չէին ստանում: Դա մեր խայտառակ վիճակը ծածկելու, կրտսեր սպայական կազմի խրոնիկ բացակայությունը լրացնելու արագ եւ էժան լուծում էր: Բանակում երբեք արագ, էժան մեթոդը լավ բանի չի բերում»,- ընդգծում է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ զորքի մարտունակության բարձրացմանն ուղված մեկ-երկու կարեւոր սեգմենտ կա, որը լրացնելուց հետո լիարժեք բարեփոխումներն ավելի ակնառու կլինեն. «Գրավիչ մասնագիտությունների աշխատավարձերի բարձրացումը, որն արդեն առաջարկվել է, եւ մինչեւ ատամները զորքին զինելը, որը, հուսով ենք, կիրականցվի»:

Խոսելով սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո մեծ թափ առած կամավորական հավաքների ու զորավարժությունների ընթացքի մասին՝ Հովհաննիսյանը շեշտում է. «Ցավոք, հենց սահմանին սրացումներն ուժեղանում են, մեր ժողովուրդն սկսում է հիշել բանակի, սահմանի մասին, կամավորագրվելով ու օգնություններ բերելով՝ աջակցել: Սակայն հենց հարաբերական անդորր է լինում, մոռանում ենք ամեն ինչ: Իսկ Երեւանի կենտրոնում ընդհանրապես չի զգացվում, որ մենք վտանգված սահմաններ ունենք, ինչը շատ վատ է»:

Ռազմական փորձագետը նաեւ հայտնում է՝ անկախ այս փոփոխվող տրամադրություններից՝ կան կամավորական խմբեր, որոնք մնում են, վերապատրաստվում ու միշտ պատրաստակամ են: «Ընդհանուր անվտանգային համակարգը պետք է ժամացույցի մեխանիզմով աշխատի, որպեսզի կամավորագրվելու կարիք ընդհանրապես չառաջանա: Անվտանգային համակարգը պետք է իր խնդիրն իդեալական կատարի, որ կամավորի հույսին չմնա»,- եզրափակում է նա:

Տպել
1286 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա