Ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող խումբը փակել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը՝ ներկայացնելով պահանջներ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ թեմաներով ուշադրության կենտրոնում հայտնվել՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Լեռնային Ղարաբաղի տարածքում և իրենց ներկայացնել խիստ մտահոգ բնապահպանական խնդիրների նկատմամբ:

Այսօր կրկին մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների և էկոակտիվիստների, փակել են Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Նրանք պահանջում են իրենց թույլ տալ վերահսկել ժամանակավոր տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին, դրա համար պահանջում են, որ իրենց մոտ դուրս գա զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը, որի հետ արդեն իսկ ունեցել են հանդիպում այս թեմայի օրակարգով, ընդ որում՝ ընդամենը մի քանի օր առաջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ, չնայած զորամիավորման ղեկավարության և ադրբեջանական կողմի պայմանավորվածությանը՝ մշտադիտարկում անցկացնել այն տարածքներում, որտեղ տեղակայված է զորախումբը, ադրբեջանցի մասնագետները չէին կարողացել մոնիթորինգ իրականացնել, քանի որ, ինչպես հայտնի է, հանքերի աշխատակիցները և տեղի բնակիչները ինքնաբուխ հավաք էին կազմակերպել և կանխել բնապահպան ներկայացող խմբի մուտքը իրենց աշխատանքային տարածքներ:

Ադրբեջանի պատվիրակությունն այս բողոքին հանդիպելուց հետո հրաժարվել էր կապ հաստատել ԼՂ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ և վերադարձել էր Շուշի:

Մոնիթորինգ պետք է իրականացվեր Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածքում։ 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը՝ ադրբեջանական կողմը ծրագրել էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չէր եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները ինքնաբուխ կերպով արգելափակել էին վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր էին մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց տարած բանակցությունների արդյունքում որոշում էր ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, Արցախի տարածքում ընթացել էին բանակցություններ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Ադրբեջանի բնապահպանական կառույցների ներկայացուցիչների միջև: Խոջալուի խաղաղապահների շտաբում  բանակցությունները կայացել էին անձամբ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Ադրբեջանցի մասնագետների խումբն ուղարկվել էր Արցախ՝ իբրև հետաքննելու և վերահսկելու «բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և դրա հետ կապված բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակը»: 

Նախորդ շաբաթ օրը Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանցի մասնագետների խումբ է ուղարկվել Ղարաբաղ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և անօրինական շահագործման հետ կապված իրավիճակը և հարակից բնապահպանական հետևանքները հետաքննելու և վերահսկելու համար։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:  

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններն ավելի ուշ տվել էին դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: 

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին և հայտնել, որ Արցախում պատշաճ կերպով վերահսկվում է ընդերքօգտագործողների գործունեությունը:

Տպել
1823 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ