Երևան
12 °C
Ղարաբաղի տարածքում այսօր ընթացել են բանակցություններ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Ադրբեջանի բնապահպանական կառույցների ներկայացուցիչների միջև, դրանք ավարտվել են քիչ առաջ:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ծառայության և «ԱզերԳոլդ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներից կազմված մոնիթորինգային խմբի քննարկումներով կուսումնասիրվեն բնական պաշարների ապօրինի շահագործումը Արցախի տարածքում:
Նշվում է, որ Խոջալուի խաղաղապահների շտաբում խմբավորման բանակցությունները կայացել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։

Բանակցություններից հետո դիտորդական խմբի անդամները վերադարձել են Շուշի։
Ադրբեջանցի մասնագետների խումբը, որն ուղարկվել է Ղարաբաղ՝ իբրև հետաքննելու է և վերահսկելու «բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և դրա հետ կապված բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակը»:
Շաբաթ օրը Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանցի մասնագետների խումբ է ուղարկվել Ղարաբաղ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և անօրինական շահագործման հետ կապված իրավիճակը և հարակից բնապահպանական հետևանքները հետաքննելու և վերահսկելու համար։

Նույն օրը բոլոր գործուղված մարդիկ Խոջալուի խաղաղապահ ուժերի շտաբում բանակցություններ են վարել խաղաղապահների հրամանատարության հետ։ Ավելի ուշ ադրբեջանցի մասնագետները վերադարձել են Շուշի քաղաք։
Հատկանշական է, որ հանքերով ողողված Ադրբեջանի բնապահպան-մասնագետները Խոջալուի քննարկումների ժամանակ «ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել» ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրերում իբրև թե իրականացվող ապօրինի տնտեսական գործունեության շրջանակներում օգտակար հանածոների ապօրինի շահագործման հետ կապված:

Նշվում էր, որ հանդիպմանն «ընդգծվել է մոնիթորինգի, գույքագրման և բնապահպանական ուսումնասիրությունների կարևորությունը այն ոլորտներում, որտեղ ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացվում» այն պարագայում, երբ Արցախում չի եղել ապօրինի հանքարդյունաբերական գործունեություն, բոլոր աշխատանքներն իրականացվել են օրենքի և բնապահպանական նորմերի շրջանակում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները ավելի ուշ տվել էին դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին և հայտնել, որ Արցախում պատշաճ կերպով վերահսկվում է ընդերքօգտագործողների գործունեությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT