Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնություն. Պուտինը ցավակցություններ է փոխանցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ։

Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ բոլոր օգնությունները։

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ»,- ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը Էրդողանին խնդրել է աջակցության և անկեղծ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ ՌԴ ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ հարցում։

Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը  «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։

«Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, հուսով ենք բոլոր զոհերի շուտափույթ ապաքինման»,- հավելել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման համար։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել։

Ժամը 13։24-ին երկրի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ (10-11 բալ) նոր երկրաշարժ է գրանցվել:

Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5,000 մարդ վիրավորվել է, ավերված է գրեթե 3,000 շենք-շինություն:

Այս երկրաշարժն ամենահզոր աղետն է Թուրքիայի վերջին 80 տարվա պատմության մեջ:

Տպել
679 դիտում

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում