Երևան
12 °C
Թուրքիայի վեց շրջաններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներ են գրանցվել նաև հարևան Սիրիայում: Թուրքիայի շատ քաղաքներում կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ։ Զոհեր կան նաև Սիրիայում:
«Կահրամանմարաս-Պազարճիկի կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին (ՀՀ ժամանակով՝ 5:17), այն ինտենսիվ զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես՝ Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլիուրֆայում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը։ Օջախը ընկած է 10 կիլոմետր խորության վրա։
Թուրքիայի յոթ նահանգում զոհերի թիվը, լրատվամիջոցների տվյալներով, անընդհատ աճում է, ավելի քան 500 մարդ վիրավոր է։ Մալաթիայում երկրաշարժի զոհ է դարձել 23 մարդ, ևս 420-ը՝ վիրավորվել, 140 շենք է փլուզվել։ Եվս 6 մարդ զոհվել է, 79-ը՝ վիրավորվել Դիարբեքիրում։

Շանլիուրֆա նահանգում զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 67-ը, Օսմանիեում՝ 5 մարդ, ավերվել է 34 շինություն։
Շանլիուրֆա քաղաքում, ըստ տեղի քաղաքապետի, փլուզվել է 16 շենք, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Օսմանիյե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, մահացել է 5 մարդ, իսկ Մալաթիայում՝ 130 շենք, երեք դի է հայտնաբերվել։

Փլուզումներ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադիյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հայտնում է NTV-ն։
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդ ուժգնությամբ:
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ երկրաշարժի պատճառով մի քանի շրջաններում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ՝ ենթադրելով միջազգային օգնության խնդրանք։

Նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ փրկարարներն արդեն սկսել են վերացնել աղետի հետևանքները։
Դաժան ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում, երկրաշարժի հետևանքով այնտեղ զոհերի թիվն արդեն հատել է 100-ի սահմանը:
Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել։

Սիրիական «Ալ-Վաթան» թերթը հայտնում է, որ Համայի Ալ-Արբաին թաղամասում մի քանի շինություններ մասնակի փլուզվել են: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները՝ տուժածներին փլատակների տակից դուրս բերելու համար։
Բացի այդ, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի, Սիրիայի Լաթաքիայի արվարձանում շենք է փլուզվել, այնտեղ կա մի քանի տուժած ևս։
«Քաղաքի և մերձակա որոշ բնակավայրերի բնակիչները դուրս են եկել փողոց՝ վախենալով, որ ցնցումների հետևանքով իրենց տները ևս կփլվեն»,- ասել է աղբյուրը։







Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT