Իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պետք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել. Անդրեասյանը՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը՝ այդ գործում կարևորելով նաև սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում։

«Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել՝ ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»,-ասել է նախարարը:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել աղետի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի մանրամասները: Դեսպանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում։

«Խորապես զգացված և շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունն աղետի առաջին իսկ օրվանից ցուցաբերեց Սիրիային: Բացի մարդասիրական օգնությունից՝ մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»,-ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքով՝ Սիրիայի Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ առաջ գնալու պատրաստակամությունն ու հաստատակամությունը մեծապես կօգնեն հաղթահարելու առաջացած դժվարությունները: Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է նաև բոլոր ուղղություններով փոխհամագործակցության հեռանկարները դիտարկելու հնարավորությունը:

Նախարարը կարևորել է նաև միջբուհական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ նշելով․

«Մեր երկու երկրների համար, կարծում եմ, սա շատ կարևոր նշանակություն ունի: Ուրախ եմ, որ Ձեր անձնական գործունեությունը ևս մեծ նպաստ է բերել այս նախագծին: Պատրաստ կլինենք նաև նոր ծրագրերի մասին խոսել: Հետաքրքրված ենք մեր բուհերում Սիրիայի քաղաքացիների ուսուցման հնարավորությամբ: Գիտեմ, որ սերտորեն համագործակցում եք Երևանի պետական համալսարանի հետ: Արաբերենի ուսուցման տեսանկյունից այդ համագործակցությունը ևս կարևորում ենք: Կրթական տարբեր մակարդակներում խրախուսում ենք տարածաշրջանային լեզուների ուսուցումը:

Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հասկանալ նաև դպրոցներում արաբերենի ուսուցման հնարավորությունները: Հասկանալի է՝ այս օրերին մեր առաջնային հարցերը մի փոքր այլ են, բայց իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պատրաստ ենք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել»:

ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին ծրագրի ստորագրումը և հայտնել նախարարության պատրաստակամությունը, ըստ անհրաժեշտության, այն արդիականացնելու:

Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, հետազոտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում:

Տպել
724 դիտում

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է