ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Այս մասին հաղորդագրություն է տարածել կոմիտեն:

Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու կոռուպցիոն բնույթի գործերի քննության առանձնահատկությունները, ինչպես նաև կառույցի գործունեության ընթացքում արձանագրված արդյունքները: Միաժամանակ Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի ստեղծումն ու ընդլայնումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով՝ այսօր հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ հակակոռուպցիոն արդյունավետ միջոցառումների իրականացման աշխատանքներում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն անհրաժեշտություն է, ուստի՝ հաշվի առնելով Ճապոնիայի հարուստ փորձն ու ներուժը հիշյալ ոլորտում, Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և այս հանդիպումը դիտարկելով որպես երկու երկրների իրավապահ համագործակցության արդյունավետ սկիզբ՝ Ճապոնիայի դեսպանը, իր հերթին, ներկայացրել է իրենց երկրի իրավապահ համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները:

Միաժամանակ, անդրադառնալով առհասարակ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ այն ժողովրդավարական երկրների կայացման կարևոր գործոններից է, և այդ տեսանկյունից իրապես ողջունելի քայլ է համարում Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Տպել
1580 դիտում

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան