Քննիչը վեց ժամյա «զրույց» է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի հետ

08/09/2016 schedule10:50

 «Սասնա ծռեր» խմբի անդամ, 52-ամյա Արայիկ Հակոբյանին դատարան տանելու պատրվակով տեղափոխել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պահել 6 ժամ:

Այս մասին երեկ ահազանգեցին Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը: Վերջիններս ֆեյսբուքյան իրենց էջում գրառում կատարեցին՝ մանրամասն նկարագրելով Հակոբյանին «դատարան տեղափոխելու» հանգամանքները:

Այսպիսով՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «դատարան տեղափոխվելու» պատրվակով ՀՀ ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակիցների կողմից տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Արայիկ Հակոբյանը տեղափոխվել է ծառայության 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը։ Ա. Հակոբյանի` պաշտպաններին անհապաղ հրավիրելու պահանջին նրան ընդունած քննիչը պատասխանել է, թե իբր չի կարողանում նրանց հետ կապվել, քանի որ նրանց հեռախոսներն անհասանելի են։ Սա այն պարագայում, երբ Ա.Հակոբյանի երկու պաշտպանները նույն ժամանակահատվածում գտնվել են նույն քննչական մարմնի վարչական շենքի 2-րդ հարկում, մասնակցել են իրենց այլ վստահորդների հարցաքննությանը։ 6 ժամից ավելի ՀՀ ՀՔԾ-ում պահվելուց, քննիչի հետ «զրույց» ունենալուց հետո, Արայիկ Հակոբյանը կրկին տեղափոխվել է ՔԿ հիմնարկ։

«Հատուկ քննչական ծառայության նման գործելաոճն անընդունելի է, վկայում է այն մասին, որ իր առջեւ դրված պահանջների լուծումը չտեսնելով օրինականության դաշտում, քննչական մարմինը փորձ է կատարում գործի դնել օրենքից դուրս գտնվող մեթոդներ։ ՀՔԾ-ից պահանջում ենք այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, գործել բացառապես օրենքով սահմանված կարգով, միջոցներով ու մեթոդներով: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է պաշտպանների տարածած հայտարարությունում:

Սույն հայտարարության հետ կապված՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեկնաբանություն խնդրեցինք: Մասնավորապես, խնդրեցինք նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազից հետաքրքրվել՝ տեղյա՞կ է քննիչի գործողություններից եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ: Գլխավոր դատախազությունից մեր հարցերը պահանջեցին գրավոր: Դիմեցինք նաեւ ՀՀ  հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու, թե գործով քննիչը ի՞նչ «զրույց» է  ունեցել Արայիկ Հակոբյանի հետ եւ ի՞նչ քննչական գործողություններ է իրականացրել առանց պաշտպանի ներկայության: ՀՔԾ-ից, սակայն, մեր հարցերին չպատասխանեցին: 

Երեկ զրուցեցինք Արայիկ Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի հետ: Մեր հարցին, թե քննիչի գործողությունների հետ կապված ի՞նչ քայլեր է պաշտպանական կողմը ձեռնարկելու, Վարոսյանը պատասխանեց. «Մենք արդեն խնդիրը բարձրաձայնել ենք, համապատասխան պատկան մարմինների արձագանքից ելնելով՝ կորոշենք մեր հետագա անելիքները: Կապված է նաեւ, թե ինչ արձագանք կլինի»: Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ Արայիկ Հակոբյանը որոշ առողջական խնդիրներ ունի եւ ներկա պահին համապատասխան բուժում է ստանում: Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ իրացնելը): Առաջադրված մեղադրանքում Հակոբյանն իրենց մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալ:

Զինված խմբի անդամ, 52-ամյա Արայիկ Հակոբյանն ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր: Մեր հարցին, թե Արայիկը խմբի անդամներից ո՞ւմ է ճանաչել եւ արդյոք ընտանիքի անդամներին տեղյակ պահե՞լ է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մտադրության մասին, նրա կինը՝ Արմինեն, պատասխանեց. «Ես իր հետ այդ մասին չեմ խոսել, ու նույնիսկ չգիտեմ, թե խմբի անդամներից ում է ճանաչել: Ես անձամբ նրանցից ոչ ոքի չեմ ճանաչում: Մենք այդ օրը (հուլիսի 17-ին) տեղյակ չենք եղել, թե ուր է գնում, տանը այդ մասին խոսակցություն չի եղել»,-ասաց Հակոբյանի կինը: Մեր հարցին, թե մինչ այս դեպքը ինչո՞վ է զբաղվել ամուսինը, Արմինեն ասաց, որ Արայիկ Հակոբյանը մանկավարժ է եղել, հետո զինվորական. «Տարիքայինով զորացրվել է, հետո աշխատանք չուներ: Մինչ դեպքն էլ տաքսի է վարել»,- եզրափակեց Հակոբյանի կինը:

Նշենք, որ ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՝ մեղադրյալի հարցաքննությունը 4 ժամից ավելի չի կարող տեւել, այնինչ Հակոբյանին քննիչը պահել է վեց ժամից ավելի: Քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են նաեւ այն բոլոր քննչական գործողությունները, որոնք քննիչն իրավունք ունի իրականացնել։ Իսկ մեղադրյալի հետ «զրույց» ունենալու մասին օրենսգիրքը չի սահմանում: Մնացած բոլոր գործողությունների համար սահմանված է, որ պետք է դրանք կատարվեն պաշտպանի մասնակցությամբ, ինչը քննիչը նույնպես խախտել է:

Տպել
2930 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել