Պավել Մանուկյանը մտահոգված է նոր վարչապետի նշանակմամբ. պաշտպան

13/09/2016 schedule11:45

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Պավել Մանուկյանը հետվիրահատական փուլ է անցնում, վիճակը գնահատվում է նորմալ:

Այս մասին երեկ մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: «Վիրահատությունից հետո մի քիչ ցավեր ունի, այդ ցավերը բնական են, որովհետեւ վիրահատությունը նորմալ է անցել»,- ասաց նա՝ հավելելով, որ Պավել Մանուկյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, մի քանի օր հետո կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանն ասաց, որ երեկ է տեսակցել Մանուկյանին, որի տրամադրությունն այդքան էլ դուր չի եկել իրեն. «Ասում է՝ վաղը մյուս օր կասեն, թե «Սասնա ծռերը» էին նման կառավարություն ուզում: Նա ասում է՝ ճիշտ է, կառավարություն փոխելու խնդիր ունենք, բայց չենք ասել Մոսկվայից մարդ բերեք:  Նա նշում է, որ Մոսկվայից ուղարկում են իրեն (Կարեն Կարապետյանին, հեղ.), որ տարածքների հարցը լուծի, ինքն ավելի շատ տարածքների հարցով է մտահոգված: Պավելն ասում է, որ այս ամեն ինչը պատերազմական վիճակի է բերելու»,- Մանուկյանի խոսքերը փոխանցեց պաշտպանը:

Ինչ վերաբերում է նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, ապա Հարություն Բաղդասարյանն ասաց, որ տեսակցել է նրան, վիճակը գնալով բարելավվում է, կարողանում է արդեն հենակների օգնությամբ քայլել. «Հենակների օգնությամբ ազատ տեղաշարժվում էր: Շատ չի քայլում, ծունկը ծալում է, դեպի առողջացման պրոցես է գնում»,- ասաց Բաղդասարյանը: Նշենք, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ՝ ի պաշտպանություն Արամ Մանուկյանի:  Նախաձեռնության հեղինակները ՀՀ քաղաքացիներին հրավիրում են դատարան՝ աջակցելու Արամ Մանուկյանին:

Տարածված հայտարարությունում ասվում է. «Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Արամ Մանուկյանի գրավի դիմաց կալանքի խափանման միջոցի բողոքարկման դատական նիստը»:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը եւ Պավել Մանուկյանը հրազենային վիրավորում էին ստացել ոտքի շրջանում: Նախ՝ կրկնակի վիրահատության ենթարկվեց Արամ  Մանուկյանը, ապա՝  հայրը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հոդվածներով:

Տպել
2663 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց