Երևան
12 °C
Այսօր եւ վաղը կայանալիք 16 հանդիպումներով (յուրաքանչյուր օր՝ 8-ական հանդիպում) մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը. եվրոպական ուժեղագույն ակումբները 62-րդ անգամ սկսում են պայքարը ամենահեղինակավոր ակումբային մրցանակի համար: 17 երկրների 32 ակումբներ են մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին. իսպանական, գերմանական, անգլիական 4-ական, պորտուգալական, ֆրանսիական 3-ական, ռուսական, իտալական 2-ական թիմեր, ինչպես նաեւ Բուլղարիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Շոտլանդիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի չեմպիոնները: Կանոնակարգի համաձայն 32 թիմերը բաժանվել են 8 խմբերի՝ 4-ական յուրաքանչյուրում, եւ խմբերում 1-2 տեղեր գրավածները իրավունք են ստանալու շարունակել պայքարը:
1-ին տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում եվրոպական ֆուտբոլային առաջատար երկրների թիմերի միջեւ կայանալիք հանդիպումները. այսօր մրցելու են «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա), վաղը՝ «Տոտենհեմ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա), «Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա) զույգերը: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր խաղարկությունը սկսելու է տնային հանդիպումով. վաղը իսպանական թիմը հյուրընկալելու է պորտուգալական «Սպորտինգին»: Թեեւ «Ռեալը» համարվում է այս խաղի ակնհայտ ֆավորիտ, բայց հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում առաջին հերթին Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապված մի հանգամանքով. «Սպորտինգը» Ռոնալդուի կարիերայում 1-ին պրոֆեսիոնալ թիմն է, «Ռեալը»՝ վերջինը: «Սա ինձ համար յուրահատուկ խաղ է, քանի որ «Սպորտինգը» կարեւոր տեղ է գրավում իմ սրտում: Ցանկանում էի, որ մենք հայտնվենք նույն խմբում: Անհամբերությամբ եմ սպասում իմ նախկին թիմի հետ նոր հանդիպմանը»,- հայտարարել է ՉԼ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին, ի դեպ, «Եվրո 2016»-ի եզրափակիչում ստացած վնասվածքի հետեւանքով 62 օրյա պարտադրված դադարից հետո խաղադաշտ վերադարձավ անցյալ կիրակի՝ Իսպանիայի առաջնության «Ռեալ» - «Օսասունա» խաղում եւ հանդիպման մեկնարկից ընդամենը 6 րոպե անց դարձավ գոլի հեղինակ: «Ռեալը» այդ խաղում հաղթեց 5-2 հաշվով, սահմանեց Իսպանիայի առաջնություններում ակումբային նոր ռեկորդ (15 անընդմեջ հաղթանակ) եւ առանց միավորների կորստի՝ 9 միավորով, միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը: «Սպորտինգը» իր հերթին 4 անընդմեջ հաղթանակներ է տոնել Պորտուգալիայի առաջնությունում եւ նույնպես միանձնյա առաջատարն է: Այնպես որ, վաղը կայանալիք «Ռեալ» - «Սպորտինգ» խաղը նաեւ Իսպանիայի եւ Պորտուգալիայի առաջատարների հանդիպումն է:
Իսպանական մյուս թոփ ակումբը՝ «Բարսելոնան» Լիգայի մեկնարկային խաղն անցկացնելու է այսօր. «Կամպ Նոու» ստադիոնում Իսպանիայի գործող չեմպիոնը հյուրընկալելու է Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկին»: Սա էլ Իսպանիայի եւ Շոտլանդիայի չեմպիոնների հանդիպում է: «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին տուրում սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց մրցաշարի նորեկ «Ալավեսից» 1-2 հաշվով: Բնականաբար, այս պարտությունը լրջորեն զայրացրել է «Բարսային» եւ այս թիմի երկրպագուներին, այնպես որ, «Սելթիկին» այսօր սպասվում է իսկապես դաժան երեկո:
Ավելացնեմ, որ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի բոլոր 16 հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 22:45-ին:
13.09. 2016 թ.
«ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա), ցուցադրվելու է Premium Armenia TV-ով
«Բազել» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)
«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բեշիքթաշ» (Թուրքիա)
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա), Armenia TV
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Ռոստով» (Ռուսաստան)
«ՊՍՎ» (Հոլանդիա) - «Ատլետիկո» (Մադրիդ, Իսպանիա)
14. 09. 2016 թ.
«Բայեր» (Գերմանիա) - «ԲԿՄԱ» (Ռուսաստան)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)
«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա), Armenia TV
«Լեգիա» (Լեհաստան) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
«Բրյուգե» (Բելգիա) - «Լեստեր» (Անգլիա)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Կոպենհագեն» (Դանիա)
«Օլիմպիկ» (Լիոն, Ֆրանսիա) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)
«Յուվենտուս» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա), Premium Armenia TV
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT