Սաֆարյան-Ուրիխանյան հայհոյակռիվը շարունակվում է.Քննչական կոմիտեն հրաժարվեց քրգործ հարուցել

Քննչական կոմիտեն մերժում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության անդամների դեմ քրգործի հարուցումը: Այդ մասին տեղեկացանք կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեր տեղեկություններով պատճառն այն է, որ կոմիտեն չի ցանկանում, որ ֆեյսբուքյան գրառումների հիման վրա քրեական գործի հարուցումը նախադեպ դառնա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վիրավորական արտահայտություններ եւ սպառնալիքներ հնչեցրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի նկատմամբ:

«Նախկին պատգամավոր, իշխանության կամակատար ու ըստ ավանդական խորհրդարանական սլենգի՝ չաթլախ Սաֆարյան Ստյոպիկին, որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերում ու մեդիայում վիրավորել թիմակիցներիս ու մերձավորներիս, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցմանս վայրում, որը հրապարակված է պետռեգիստրում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը եւ շարունակեց. «Բայց հանկարծ Բելգիա-մելգիա չգործուղեք, որովհետեւ հանկարծ կարող է արդարությունը վրա հասնի, ու կոտրվածքներով տուն գան»:

Մինչ այս հայտարարությունը Ուրիխանյան-Սաֆարյան հեռակա «հակամարտությունը» տեղի էր ունեցել ֆեյսբուքում եւ ինտերնետային կայքերում: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Սաֆարյանի դեմ էլեկտրոնային լրատվամիջոցներում զրպարտչական նյութեր էին հրապարակել: Թեեւ, հրապարակվող նյութերի հեղինակի անունը երբեւէ չէր հրապարակվել, սակայն քաղաքագետը համոզված էր եղել, որ պատվիրատուն այն ժամանակ դեռ ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանն է:

Իր հերթին իր դեմ ուղղված սպառնալիքները եւ վիրավորական արտահայտությունները Սաֆարյանը ներկայացրել է ոստիկանության 6-րդ վարչություն: Վարչությունը նյութեր էր նախապատրաստել եւ դրանք ուղարկել Քննչական կոմիտե:

Մեզ հետ զրույցում այսօր Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ինքը շարունակում է պնդել, որ իրավական գնահատական տրվի Ուրիխանյանի եւ նրա թիմի «հարձակումներին»:

Սաֆարյանը պնդում է, որ «Ալյանս» կուսակցության վարչության անդամների կողմից իր հասցեին իրականացված գործողությունները իրենց մեջ պարունակում են Քրեական օրենսգրքի 137 հոդվածով նախատեսված հատկանիշներ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Ինչպես տեղեկացրել ենք՝ Ուրիխանյանն էլ իր հերթին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ Սաֆարյանին ֆեյսբուքյան գրառման համար պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել:

Տպել
4348 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է