«Ճիշտ է արել, որ Ուրիխանյանը դիմում է գրել, իր տեղը ոչ թե խորհրդարանն է, այլ ախոռը».վիդեո

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը երեկ հայտարարեց պատգամավորական մանդատից եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, ԱԺ հայտարարությունների ժամին ուղերձ հղեց «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին».

«Ըստ մտավերլուծական փորձաքննության եզրակացության՝ ձեր իշխանության մեջ վեր ընկած մի քանի ջահելներ իրենց դրել են հակաքարոզչության մտքի գիգանտների տեղ ու իբր նոր ձեւ են գտել իշխանության պլանների մեջ չմտնող մարդկանց վարկաբեկելու: Բնական է, որ իշխանական դիրքից ընդդիմադիրին հայհոյելու տարբերակ չունեն, որովհետեւ հակառակ էֆեկտ կստանան, փոխարենը՝ անձնական օգտագործման ճիվաղներին ֆաս են տալիս իշխանության համար անցանկալիների վրա: Ժամանակին արեւմտամետի ձեւ բռնած, իսկ հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ջեբի շուն դարձած Սաֆարյան Ստյոպիկին իշխանական կլանի հեռուստաալիքների մշտականը ձեռքը տված ֆաս են տվել իմ ու գործընկերներիս վրա»,- ասաց Ուրիխանյանը:

Ուրիխանյանը հայտարարեց, որ մինչ այժմ հանդուրժել է իրեն վերաբերող բոլոր քննադատությունները, սակայն երբ արդեն սահմանն անցել են, թող «չշփոթեն կոռեկտությունս՝ թուլության հետ».

«Նախկին պատգամավոր, իշխանության կամակատար ու ըստ ավանդական խորհրդարանական սլենգի՝ չաթլախ Սաֆարյան Ստյոպիկին, որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերում ու մեդիայում վիրավորել թիմակիցներիս ու մերձավորներիս, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցմանս վայրում, որը հրապարակված է պետռեգիստրում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ապա դիմելով Սերժ Սարգսյանին կոչ արեց «սանձել պիարշիկներին».

«Բայց հանկարծ Բելգիա-մելգիա չգործուղեք, որովհետեւ հանկարծ կարող է արդարությունը վրա հասնի, ու կոտրվածքներով տուն գան»,- եզրափակեց նա:

Ուրիխանյանի ելույթից հետո աձագանքեց Էդուարդ Շարմազանովը.

«Պարոն Ուրիխանյան, մինչեւ էս պահը ես ձեզ կոռեկտ անձնավորություն գիտեի, ո՛չ էս ամբիոնից է սազական, ո՛չ էլ ձեզ, հեռուստադիտողից ամաչե՛ք, չի կարելի նման բան»,- ասաց նա:

Ապա մի քանի րոպե անց հաջորդ ելույթ ունեցողից հետո կրկին խոսեց այս մասին.

«Ես դեռ ցնցված եմ մեր գործընկերոջ ելույթից, մի բան կարող եմ ասել՝ ճիշտ է արել, որ դիմում է գրել, իր տեղը ոչ թե խորհրդարանն է, այլ՝ ախոռը»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4712 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում