Երևան
12 °C
«Իրենով եւ իր օրինազանց ու կարգազանց ընկեր-ընկերուհիներով արդեն զբաղվում են ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, նրանք էլ կշարունակեն զբաղվել այդ հայտարարություններով: Ես որեւէ քաղաքական մեկնաբանության կարիք չեմ տեսնում». մեզ հետ զրույցում արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ԱԺ ամբիոնից այսօր իր հասցեին հնչեցված վիրավորանքներին ու հայհոյանքներին՝ այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Հարցին, թե ո՞րն է համարում Ազգային ժողովում Ուրիխանյանի նման պահվածքի պատճառը՝ Սաֆարյանը պատասխանեց. «Դրանք շարունակությունն են իմ անձի դեմ անցած տարվա գարնանից սկսված ոտնձգությունների, քրեական հետապնդումների: Այդ կապակցությամբ 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստել եւ դրանք արդեն ուղարկվել են Քննչական կոմիտե»:
Նշենք, որ Ուրիխանյան-Սաֆարյան հակամարտությունը բավականին երկար պատմություն ունի: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սաֆարյանի դեմ էլեկտրոնային լրատվամիջոցներում նյութեր են հրապարակել, որոնք, քաղաքագետի գնահատմամբ կրել են զրպարտչական բնույթ: Թեեւ, հրապարակվող նյութերի հեղինակի անունը երբեւէ չի հրապարակվել, սակայն քաղաքագետը համոզված է եղել, որ պատվիրատուն այն ժամանակ դեռ ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանն է. բանն այն է, որ այդ նյութերը համընկել են ԲՀԿ-ի դեմ Սաֆարյանի մեկնաբանությունների օրերի հետ:
Սաֆարյանի ներկայացմամբ՝ այդ ամենին հաջորդել է ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով իր հասցեին անձնական վիրավորանքների, սեռական հայհոյանքների, կոլաժների տարածումը: Բանը հասել է նրան, որ Սաֆարյանի անունով կեղծ էջ է ստեղծվել, նրա նկարները ֆոտոշոփի միջոցով աղավաղվել են եւ սպառնալիքների հետ միասին տեղադրվել այդ էջում:
Ապա նաեւ «Xnews.am» կայքում հոդված է տպագրվել, որով Սաֆարյանին փոխանցվել է, որ նրան 8 օր ժամանակ է տրվում, որից հետո գումարների յուրացման մասին տվյալներ կներկայացնեն:
Երբ արդեն պարզ է դարձել, որ քրեորեն պատժելի արարքի մասին է խոսք գնում, Սաֆարյանը որոշել է դատական հայց ներկայացնել: Պարզվել է՝ կայքում ոչ հասցե կա, ոչ հեռախոսահամար, ոչ որեւէ այլ տվյալ:
Նա փորձել է պարզել «Xnews.am» կայքում զետեղված նյութի հեղինակի անունը՝ հայցը նրա դեմ ներկայացնելու համար: Պարզել է, որ կայքը գրանցված է Ուրիխանյանի օգնականներից մեկի՝ ոմն Աննա Հակոբյանի անունով:
Ֆեյսբուքում գրառում է արել, որ մտադիր է հայց ներկայացնել այդ աղջկա դեմ, ցավում է, որ կնոջ կիսաշրջազգեստի տակ կարող է թաքնվել մի ամբողջ «Ալյանս» կուսակցություն:
«Ալյանսի» կենտրոնական գրասենյակի ղեկավարը եւ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը Ստյոպա Սաֆարյանին հրավիրել են կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ խնդրի քննարկման համար: Սաֆարյանը հրաժարվել է գնալ:
Սրան հաջորդել է Ուրիխանյանի դիմումը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Սաֆարյանին ֆեյսբուքյան գրառման համար պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Իր հերթին իր դեմ ուղղված սպառնալիքները եւ վիրավորական արտահայտությունները Սաֆարյանը ներկայացրել է ոստիկանության 6-րդ վարչություն: Վարչությունը նյութեր է նախապատրաստել եւ դրանք ուղարկել Քննչական կոմիտե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT