Երևան
12 °C
2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար:
Այսօր մեր զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Ղազարյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային ժողով, որպեսզի երեք ամբաստանյալների դեպքում մահապատժի վերաբերյալ որոշում ընդունվի. «Ես պահանջում եմ պատժել ամենախստագույն ձեւով՝մահվան դիմաց՝ մահ, կյանքի դիմաց՝ կյանք: Դա ազգի փրկությունը կլինի: Եթե մահապատիժ չլինի, ապա պետք է առնվազն ցմահ ազատազրկում կիրառվի երեքի նկատմամբ: Ինչո՞ւ մեզ մոտ էլեկտրական աթոռ չի կիրառվում »,- ասաց Երրորդմասցի Լյովիկի հայրը: Նա լուրջ բացթողում համարեց այն, որ կարեւոր վկաների ներկայությունը դատարանում ապահովել այդպես էլ չհաջողվեց: «Որոշ վկաների ներկայությունը անհրաժեշտություն էր, բայց նրանք դատարան չներկայացան, հակառակ սրան հարցաքննվեցին այն վկաները, որոնք ըստ էության գործի համար արժեք չէին ներկայացնում: Մնացած մասով գտնում եմ, որ դատական ընթացքը ճիշտ է գնում»,-ասաց Միհրան Ղազարյանը:
Անցած դատական նիստին դատարանը հրապարակեց մի գրություն, համաձայն որի Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսա Արման Մադաթյանի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ 2014 թվականին վիճաբանություն է տեղի ունեցել: Այս վիճաբանության եւ հետագա գործողությունների մասին տեղեկացվել է թե՛ Թոխմախի Մհերը եւ թե՛ նրա որդին: Մեր դիտարկմանը, թե հնարավոր համարո՞ւմ է Մհեր Սեդրակյանի մասնակցությունը որդու սպանությանը, Ղազարյանը պատասխանեց, որ այդ մասով կարծիք չի կարող հայտնել. «Ես փաստեր չունեմ, եթե դրանք անչափահասներ լինեին, ես այդ հարցը առաջ կքաշեի»,-եզրափակեց Երրորդմասցի Լյովիկի հայրը:
Այսօր Էրեբունի եւ Նուրբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց սույն սպանության գործով դատական նիստը: Դատարանը շարունակեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումը: Նախ հրապարակվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում զննությամբ հայտնաբերվել է 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ եւ 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով փամփուշտներով: Դեպքի վայրից քիչ հեռու՝ Նուբարաշենի փողոցի մոտակայքում հայտնաբերվել է նաեւ երրոդմասցի Լյովիկին պատկանող «Մակարով» տիպի ատրճանակ՝ 7 փամփուշտներով: Հիշեցնենք, որ Լյովիկի ընկերներից՝ «Խռիկ» մականունով Էդգարը նշել էր, որ «Լեքսուսի» մեջ Լյովիկը միշտ մարտական վիճակում գտնվող ատրճանակ է պահել «ձեռքի տակ»: Ըստ նրա ցուցմունքի՝ սպանության օրը, երբ դեպքի վայրում կրակահերթերը դադարել են, կրակողները ոտքով հեռացել են, Էդգարը վերցրել է Լյովիկի ատրճանակը, գնացել է նրանց ետեւից ու երեք անգամ օդ է կրակել, ինչից հետո ատրճանակը շպրտել է քարակույտի մոտ:
Դատարանում հրապարակվեցին նաեւ երեք դիակների զննության արձանագրությունները: Զննությունները կատարվել են «Էրեբունի» հիվանդանոցում եւ դեպքի վայրում՝ ՔԿՀ ավտոկայանատեղիում: Նշենք, որ դեպքի օրը «Էրեբունի» ԲԿ են տարվել Երրորմասցի Լյովիկն ու նրա ընկերը՝ Դերոն: Ըստ այդմ՝ «Էրեբունի» հիվանդանոց տարված երկու դիակներից մեկը, ըստ արձանագրության, 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, ում հագին եղել է կարմիր վերանաշապիկ, սեւ կոշիկներ, կապույտ ջինսե տաբատ: Դիակի զննության արձանագրությամբ՝ հագուստն ու մարմինը ամբողջովին պատված է եղել ծակած, պատռված, հրազենով պատճառված վնասվածքներով: Դիակի վրա 20 հազարանոց թղթադրամի պատռված կտորներ կային: Մյուս դիակը, որ գտնվել է հիվանդանոցի վերելակում՝ պատգարակի վրա, նույնպես 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, կարմիր վերնազգեստով, նույնպես՝ ամբողջովին հրազենային վնասվածքներով պատված, աչքի շրջանում՝ կետային վնասվածք:
Դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում ընկած էր մնացել Լյովիկի մյուս ընկերոջ՝ Մոսոյի դիակը, որը մահացել էր տեղում: Ըստ զննության արձանագրության՝ «մեջքի վրա ընկած էր արական սեռի դիակ՝ սեւ բաճկոնով, կապույտ սվիտերով, ջինսե տաբատով: Գրպաններում եղել է «Պառլամենտ» ծխախոտի տուփ, հեռախոսի լիցքավորման սարք, բանալիներ՝ անգամ այս առարկաներն են վնասված եղել կրակոցներից: Գրպանում եղել է նաեւ ծալովի դանակ: Դիակի աչքերն ու բերանը կիսաբաց են եղել, վերին ու ստորին վերջույթները՝ գետնին տարածված:
Այս արձանագրություններից մեկը դժվարընթեռնելի ձեռագրով էր գրված: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այդ արձանագրությունից կարողացավ միայն երկու բառ իրար կապել, այնուհետեւ տեսնելով, որ դա ընթերցել հնարավոր չէ, փոխանցեց մեղադրող դատախազ Արամ Արամյանին, վերջինս նույնպես չկարողացավ ընթերցել:
Գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը առաջարկեց հրապարակված համարել սույն արձանագրությունը, սակայն դատախազն ասաց, որ հաջորդ դատական նիստին դրա բովանդակությունը կներկայացնի դատարանին: Դատախազի այս հայտարարությունը վրդովմունք առաջացրեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանի մոտ (մականուն՝ Ծըգլ): «Ի՞նչ եղավ, ա՛յ տղա, վռազո՞ւմ ես»,-դիմելով ամբաստանյալին ասաց դատավորը: Ինչին ի պատասխան Ծըգլն ասաց. «Չէ, ո՞ւր պետք ա վռազեմ»: Այնուհետեւ նրա պաշտպան Լուսինե Սահակյանը նույնպես վրդովվեց՝ նշելով, որ ամիսներով նիստեր պետք է արվեն՝ գործում առկա բոլոր նյութերը հրապարակելու համար, երբ կարելի է դրանք հետազոտված համարել: Նրա խոսքով՝ ի՞նչ իմաստ ունի ամբողջությամբ կարդալ բոլոր արձանագրությունները, եթե դրանց վերաբերյալ տեղեկությունները կան դատաբժշկական փորձաքննության եզրակացություններում եւ հենց փորձագիտական եզրակացությունները ունեն ապացուցողական բնույթ:
Այնուամենայնիվ, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ հնարավորություն տալով մեղադրողին հաջորդ դատական նիստին ներկայացնել դժվարընթեռնելի արձանագրության բովանդակությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 14-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT