Ինչ կապ ունեն Թոխմախի Մհերը, որդին, փեսան և Տույը Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ

04/10/2016 schedule21:30

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) տեղյակ է եղել նրա փեսայի՝ Արման Մադաթյանի (Մանչ) եւ Երրոդմասցի Լյովիկի միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին:

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատական նիստին ընթերցվեց հակահետախուզության վարչության պետի գրությունն ուղղված ԱԱԾ Քննչական վարչության պետին: Ըստ այդմ՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի` Արման Մադաթյանի եւ սպանված Երրորդմասցի Լյովիկի միջեւ, որին մասնակցել են նաեւ Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր): Այս վիճաբանության մասին Արման Մադաթյանը տեղյակ է պահել իր աներոջը՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (մականունը՝ Թոխմախի Մհեր) եւ նրա որդուն՝ Դավիթին: Վերջինիս հանձնարարությամբ Գաստիկը (ամբաստանյալ Վահան Հակոբյանը) սրճարանում ներկա գտնված Լեւոն Ղազարյանի երկու ընկերներին առեւանգել եւ ծեծել է՝ նրանց պահելով շների համար նախատեսված վանդակում: Այս դեպքից հետո Լեւոն Ղազարյանը իր հանցավոր կապերով Երեւանի Ավետիսյան փողոցից առեւանգել է Գաստիկին եւ նույն կերպ դաժան ծեծի է ենթարկել նրան, հասցրել դանակի բազմաթիվ հարվածներ: Երկու կողմն էլ բուժվել են տան պայմաններում եւ չեն դիմել հիվանդանոց: Այս միջադեպից հետո երկու կողմերի միջեւ թշնամական, լարված հարաբերություններ են սկսվել եւ մինչեւ սպանությունը եղել են բազմաթիվ բախումներ:

Դատարանը հրապարակեց նաեւ խուզարկության արձանագրությունները, համաձայն որի՝ Սարգիս Հախանումյանի՝ (Տլեի) տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է թուղթ՝ Հախանումյանի ձեռագրով գրված՝ Լյովիկի շրջապատի 15 մեքենաների համարներով ու դրանք վարողների անուններով: Հայտնաբերվել են նաեւ մարմնագույն 7 հատ դիմակներ, որոնց վերաբերյալ Հախանումյանի եղբայրը՝ Դավիթն ասել է, թե դրանք օգտագործել են «Հելոուինի» ժամանակ:

Հրապարակվեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսագրող սարքի տեսագրության արձանագրությունը: Տեսանկարահանող սարքը ֆիքսել է, որ 2015թ. մարտի 4-ին «Վազ» մակնիշի ավտոմեքենան կայանում է ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որից հետո նույն տեղում կայանում է «Լեսքսուս» մակնիշի ավտոմեքենան (այն պատկանում է Լեւոն Ղազարյանին-հեղ.): Տեսագրությունում երեւում է, որ ավտոկայանատեղիի կանգառում կանգնած է սպանված Մեսրոպ Ղազարյանը: «Վազ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են գալիս երեք անձինք, որոնք քրեական գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) ու Սարգիս Գրիգորյանն (Ծըգլ) են: Շարժվելով դեպի «Լեսքսուս» մակնիշի ավտոմեքենան` նրանք իրենց ամրակցված ինքնաձիգերով կրակահերթ են բացում Մեսրոպ Ղազարյանի եւ մեքենայում գտնվող Լեւոն Ղազարյանի ու Դրաստամատ Թադեւոսյանի ուղղությամբ: Որից հետո կրակահերթ արձակած անձանցից մեկն արագ նստում է մեքենայի աջ նստատեղին, սակայն կրկին դուրս է գալիս եւ մյուսների հետ փախուստի դիմում: Նկատվում է մոտակայքում գտնվող անձանց խուճապը: Ստացվում է, որ սպանություն կատարողները շատ ավելի վաղ էին ժամանել ՔԿՀ ավտոկայանատեղի, սպասել էին Երրորդմասցի Լյովիկին՝ անակնկալ հարձակում կատարելու համար:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության եւ Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ տեսագրող սարքերի արձանագրությունը եւս հրապարակվեց: Ըստ այդմ, արձանագրվել է, որ եռյակից մեկը՝ Ծգըլը, բաժանվել ու գնացել է դեպի սուպերմարկետի գլխավոր մուտքը, մյուս երկուսը՝ Գաստիկն ու Տլեն, քայլել են դեպի աջ՝ փողոցից ներս ընկած հատվածը: Ծգըլի դեմքը ֆիքսված է սուպերմարկետի տեսախցիկով, նա անցել է ուղիղ տեսախցիկի առջեւով: Ապա անցել է դիմացի մայթ, գնացել է «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ, որի վրա ցուցանակ չի եղել: Գաստիկն ու Տլեն դեռ կանգնած են եղել սուպերմարկետի աջ կողմի ներս ընկած հատվածում: Նրանք կարճ վերնազգեստներով էին: Սուպերմարկետի տեսախցիկը ֆիքսել է, որ Գաստիկն ու Տլեն ինչ-որ բանից շատ ուրախ էին, ոգեւորված, նրանք ձեռքերը վեր են բարձրացրել, ողջունել ու, թվում է, շնորհավորել են իրար: Մի քանի րոպե անց տաքսի ծառայության աշխատող «Ձուկ» մականունով Նարեկը անցել է «Նոր Զովք» սուպերմարկետի դիմացով, գնացել է դեպի աջ՝ որտեղ կանգնած էին Գաստիկն ու Տլեն: Նարեկը գլխի շարժումով հասկացրել է, որ պետք է անցնեն սուպերմարկետի հետնամասով՝ հույս ունենալով, որ չեն ֆիքսվի տեսահսկող սարքերի կողմից: Բայց սուպերմարկետի հետնամասում գտնվող տեսահսկող սարքը ֆիքսել է, որ երեքը իջել են աստիճաններով, սուպերմարկետի հետնամասով շարժվել են դեպի «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ: Կարճ ժամանակ անց այնտեղից դուրս է եկել «Ձուկ» Նարեկը՝ ինչ-որ արկղ ձեռքին: Նա մոտեցել է ծառայության համար նոր ձեռք բերված մեքենային՝ «ՎԱԶ-2110»-ին, արկղը դրել է բեռնախցիկը: Ավելի ուշ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Սուրեն Երեմյանը, որը Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է, տաքսի ծառայության մեքենայով ամբաստանյալներին տարածքից տանում է եւ երեսուն րոպե անց վերադառնում:

Նշենք, որ ավագանու անդամի երկու եղբայրներն այս գործով մեղադրյալ են եղել. նրանք մեղադրվում էին Լեւոն Ղազարյանի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին պարտակելու մեջ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դեպքի օրը մեղադրյալները եղել են Երեմյան եղբայրներին պատկանող «Միլենա» տաքսի ծառայությունում, սակայն հետո տեսաձայնագրությունը եղբայրները ջնջել են:

Ապացույցները հետազոտելու գրեթե ողջ ընթացքում ամբաստանյալները շատ ուրախ էին, իրար ինչ-որ բաներ էին պատմում, ծիծաղում, իսկ մի քանի ժամ հետո նրանք սկսեցին ձանձրանալ եւ հոգոցներ հանել, ինչը նկատեց դատավորը եւ արձագանքեց. «Ի՞նչ եղավ, տղերք, սառը ջուր կուզե՞ք»: Դատավորի այս արձագանքը ծիծաղ առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ: Երբ դատավարության կողմերը քննարկում էին հերթական նիստի անցկացման օրն ու ժամը, ամբաստանյալ Սարգիս Հախանումյանը կատակեց. «Դե, քանի հավաքվել ենք, էկեք հենց հիմա էլ վերջացնենք»: «Հա վերջացնենք, գնացեք տուն»,-կատակեց դատավորը: Իսկ երբ Արտուշ Գաբրիելյանը հաջորդ դատական նիստի օրը նշանակեց, ամբաստանյալներից լրացուցիչ հետաքրքրվեց. «Հըն, տղերք, էդ օրը ձեզ հարմար է, չէ՞»,- ինչին ի պատասխան ամբաստանյալները ծիծաղելով դրական պատասխան տվեցին: Այսպիսով, սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18511 դիտում

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ