Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը

19/10/2016 schedule12:10

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսուհետ կգլխավորի հավաքականի նախկին հարձակվող Արթուր Պետրոսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է հետեւյալը.

«Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված, եւ ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»:

45-ամյա մասնագետը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 1992-2005 թթ.: Մասնակցել է 70 խաղի եւ դարձել 11 գոլի հեղինակ: 1989-1998 թթ. հանդես է եկել «Շիրակում», 276 խաղում խփել է 114 գոլ: «Մակքաբի Պետահ Տիկվայի» (1998 - 1999) կազմում խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ, սակայն գոլով աչքի չի ընկել: Գոլեր չի հեղինակել նաեւ «Լոկոմոտիվ Նիժնի Նովգորոդում» (1999) անցկացրած 6 խաղում: 1999 թ. վերադարձել է «Շիրակ», մինչեւ 1999-2000 մրցաշրջանի ավարտը մասնակցել է 48 խաղի եւ խփել 28 գոլ: 2000-2003 թթ. անցկացրել է «Յանգ Բոյզ Բեռնում» (70 խաղ, 15 գոլ), իսկ 2003-2006 թթ.՝ «Ցյուրիխում» (45 խաղ, 15 գոլ):   

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է (1-ինը «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է 19 գոլով): Նա Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999),  երկակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006):

Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թթ., Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին:

Մարզչական գործունեությունը սկսել է 2006 թ.՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թ. «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

Արթուր Պետրոսյանը խլում է գնդակը Դիեգո Մարադոնայից և խփում պատասխան գնդակը, 1996 թ., Հայաստանի ազգային հավաքական-«Բոկա Խունիորս» ընկերական հանդիպում (1:1)

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը փոխարինել է Վարուժան Սուքիասյանին, որը հրաժարական տվեց աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկը տապալելուց հետո: Նրա գլխավորությամբ թիմը պարտվեց Դանիայի (1:0), Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (2:1) հավաքականներին: Սուքիասյանը հրաժարական տվեց Լեհաստանի դեմ արտագնա հանդիպումից հետո:

Լրատվամիջոցները նրան փոխարինելու հավանական թեկնածուների շարքում նշում էին Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի անունը, որը նախկինում գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նշվում էր, որ այդ պաշտոնը կարող է ստանձնել նաեւ վերջին տարիներին կայուն եւ լավ խաղ ցուցադրող «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

2016 թ. ընթացքում Հայաստանի հավաքականը եւս մեկ հանդիպում է անցկացնելու աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Նոյեմբերի 11-ին թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Չեռնոգորիային: Հանդիպումը սկսվելու է ժամը 21:00-ին:

Տպել
2808 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան