Հայաստանի հավաքականը քիչ էր մնում հաղթեր Լեհաստանին, սակայն պարտվեց վերջին վայրկյաններին

12/10/2016 schedule00:47

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիայի դեմ խաղում կրած խայտառակ պարտությունը Լեհաստանի դեմ խաղից առաջ ոչ մի լավ բան չէր խոստանում հայ երկրպագուներին: Շատերը կարծում էին, որ եվրոպական նման ուժեղ հավաքականի դեմ խաղում հաշիվը կարող է էլ ավելի աղետալի լինել, սակայն հայ ֆուտբոլիստներն անակնկալ մատուցեցին իրենց խաղով: Հանդիպման 1-ին վտանգավոր պահը ստեղծեցին հենց մերոնք: Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ Կամո Հովհաննիսյանը, սակայն հարվածել չկարողացավ:

Առաջին խաղակեսն անցավ Լեհաստանի առավելությամբ, սակայն ամեն ինչ բարեհաջող էր ընթանում Վարուժան Սուքիասյանի սաների համար: Ի տարբերություն Ռումինիայի դեմ խաղի՝ այս անգամ մարզիչը 4-ի փոխարեն 5 պաշտպանով էր խաղում, որոնք բացառությամբ որոշ դրվագների, կարողանում էին հաջող գործել:

26-րդ րոպեին իրական գոլային պահ ստացավ Լեհաստանի հավաքականը. Ռոբերտ Լեւանդովսկին գլխի ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց դեպի դարպասը, սակայն դարպասային գծի վրա կանգնած Լեւոն Հայրապետյանը գնդակը գլխով հանեց անկյունային:

28-30-րդ րոպեների ընթացքում անպատասխանատու գործողություններով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Նա 2 րոպեների ընթացքում 2 դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից:

Տեղի ունեցածից հայերը ոչ միայն չընկճվեցին, այլեւ հնարավորության դեպքում գրոհներ էին կազմակերպում: 41-րդ րոպեին Դավիթ Մանոյանը գնդակով ուղղվեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, կարող էր հարվածել, սակայն որոշեց փոխանցել առաջ շարժվող Արտակ Գրիգորյանին, սակայն նրա հարվածը չստացվեց: Սրանից հետո տանտերերը մի շարք պահեր ունեցան, սակայն հայերը կարողացան դիմադրել:

2-րդ խաղակեսի հենց սկզբում լեհերը բացեցին հաշիվը: 48-րդ րոպեին նրանք աջ եզրում տուգանայինի իրավունք ստացան: Մաչեյ Ռիբուսը փոխանցում կատարեց, գնդակի համար Ռոբերտ Լեւանդովսկու հետ պայքարեց Հրայր Մկոյանը, որն ինքնագոլի հեղինակ դարձավ:

2 րոպե անց նմանատիպ դիրքում տուգանայինի իրավունք ստացավ Հայաստանի հավաքականը: Այն իրացրեց Պիզելին, եւ գնդակը հայտնվեց դարպասում: Գոլի հեղինակի հարցում տարակարծություններ եղան: Այն գրանցվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հաշվին, որը Մարկոսի փոխանցումից հետո ցատկեց եւ գլխով շարժում արեց, սակայն կրկնապատկերի ժամանակ երեւաց, որ նա գնդակին չի դիպել:

Հետագա րոպեների ընթացքում լեհերն անընդհատ գրոհում էին, իսկ հայերը պաշտպանվում, սակայն բաց չէին թողնում նաեւ հակագրոհելու հնարավորությունները: Դրանցից մեկի ժամանակ՝ 73-րդ րոպեին, լավ դիրքում հայտնվեց Կամո Հովհաննիսյանին փոխարինած Արաս Օզբիլիսը, սակայն հարվածը չստացվեց: Ֆուտբոլիստը շարունակեց ակտիվություն ցուցաբերել, 94-րդ րոպեին մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկու դիմաց եւ վրիպեց: Վայրկյաններ անց լեհերը տուգանայինի իրավունք ստացան, Յակուբ Բլաշչիկովսկին փոխանցում կատարեց, եւ Լեւանդովսկին գլխի հարվածով կորզեց իր թիմի հաղթանակը. 2:1:

Պարտությունից հետո Հայաստանը եզրափակում է իր խմբի մրցաշարային աղյուսակը: 7-ական միավորով առաջատարներն են Մոնտենեգրոն եւ Լեհաստանը:

Տպել
2233 դիտում

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը