Արագածոտնի մարզպետն արձագանքում է սոց ծառայության պետի յուրացումների վերաբերյալ ահազանգին

31/10/2016 schedule23:19

Օրերս armtimes.com-ին էր դիմել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւ ահազանգել, որ Ծաղկահովիտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Անտոնյանը 2015 թվականի Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո եւս շարունակում է յուրացումներով աշխատել, սակայն նրան աշխատանքից չեն ազատում:

Մեր հարցին, թե ի՞նչ է անում Նորայր Անտոնյանը, որ դժգոհության առիթ է տալիս:

«Դե երեւի մարդկանց ասում են մի քանի ամսվա նպաստը բերեք-տվեք, նոր գրենք նպաստը»,- ասել էր գյուղապետը՝ ընդգծելով, որ գյուղացիները դժգոհ են նրանից:

Մենք հարցում արեցինք Արագածոտնի մարզպետարան՝ հետաքրքրվելով, թե արդյոք 2015-ին հայտնաբերված չարաշահումների համար որեւէ կերպ պատժվել է Ծաղկահովիտի տարածքային գործակալության պետը եւ թե ինչո՞ւ հայտնաբերված չարաշահումներից հետո նա աշխատանքից չի ազատվել:

Այսօր Արագածոտնի մարզպետարանից ստացել ենք պատասխան, որում ասվում է.

«2015 թվականին ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք կազմակերպություններում, այդ թվում նաեւ Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում (ՍԱՏԳ):

Ստուգման արդյունքում արձանագրվել է 51 խախտում, որի ընդհանուր գումարը կազմել է 8 միլիոն 960 հազար դրամ ՀՀ դրամ: Նշված գումարից 7 միլիոն 437 հազար 500-ը ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի N145-Ն որոշմամբ զիջվել է ՍԱՏԳ-ին կից սոցիալական աջակցության խորհրդի կողմից, իսկ մնացած գումարը (1 միլիոն 513 հազար), շահառուների հետ կնքված ժամանակացույցով ամբողջությամբ հետ է գանձվել: Ընդ որում Վերահսկիչ պալատի կողմից յուրացման դեպք չի արձանագրվել, գումարն ամբողջությամբ ստացվել է շահառուների կողմից:

Նշված խախտումները, բնականաբար, գործակալության աշխատակիցների թերացումների արդյունքն է, ինչպես նաեւ «Նորք» ՏՎԳ-ի կողմից հարակից բազաների ուշացումը:

Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքները ՍԱՏԳ-ների պետերի մասնակցությամբ քննարկվել են ՀՀ վարչապետի մոտ եւ տրվել կոնկրետ հանձնարականներ:

Ստուգման արդյունքները բազմիցս քննարկվել են նաեւ մարզպետի մոտ:

2015 թվականի սեպտեմբերի 29-ին Ծաղկահովիտի ՍԱՏԳ-ի պետ Նորայր Անտոնյանը գործակալության մասնագետներ Ռազմիկ Վարդանյանը եւ Նվեր Խաչատրյանը նշված խախտումների համար ենթարկվել են կարգապահական տույժերի:

Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո գործակալության աշխատանքներում նոր խախտումներ չեն արձանագրվել»:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ էր իրականացրել Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություններում՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացների հետ կապված:

Ուսումնասիրվել էին Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի և Չարենցավանի, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Ծաղկահովիտի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նպաստների նշանակման գործընթացները: ՎՊ-ն հայտնաբերել էր տարբեր բնույթի մի շարք խախտումներ, ընդհանուր առմամբ՝ Կոտայքի և Արագածոտնի մարզպետարանների ենթակայության 8 գործակալություններում արձանագրվել էր 571 դեպք՝ 105 մլն 599.5 հազար դրամ գումարի չափով: 

Սրանից հետո մի քանի տարածքային գործակալությունների պետեր ազատվեցին աշխատանքից, իսկ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալության պետ Նորայր Անտոնյանը շարունակում է աշխատել:

Տպել
2752 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը