Ծաղկահովիտի սոցապ ծառայության պետը շարունակում է յուրացումներ կատարել. գյուղապետի ահազանգը

Ծաղկահովիտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Անտոնյանը շարունակում է յուրացումներով աշխատել:

Մեզ հետ զրույցում ծաղկահովիտցիների անունից այսպիսի ահազանգ է հնչեցնում Ծաղկահովիտի գյուղապետ Նորիկ Հակոբյանը: Վերջինս իր զարմանքն է արտահայտում այն կապակցությամբ, որ ՎՊ 2015 թվականի ստուգումներից հետո նա չազատվեց աշխատանքից:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ էր իրականացրել Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություններում՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացների հետ կապված:

Ուսումնասիրվել էին Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի և Չարենցավանի, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Ծաղկահովիտի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նպաստների նշանակման գործընթացները: ՎՊ-ն հայտնաբերել էր տարբեր բնույթի մի շարք խախտումներ, ընդհանուր առմամբ՝ Կոտայքի և Արագածոտնի մարզպետարանների ենթակայության 8 գործակալություններում արձանագրվել էր 571 դեպք՝ 105 մլն 599.5 հազար դրամ գումարի չափով: 

Սրանից հետո մի քանի տարածքային գործակալությունների պետեր ազատվեցին աշխատանքից, իսկ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալության պետ Նորայր Անտոնյանը շարունակում է աշխատել:

Ծաղկահովիտի գյուղապետը պնդում է, որ սոց ծառայության պետը շարունակում է աշխատել հին ոճով, այսինքն չարաշահումները շարունակվում են:

- 2015 թվականին Վերահսկիչ պալատը Արագածոտնի մարզի սոցիալական ծառայություններում ստուգումներ էր իրականացվել, յուրացումներ էին հայտնաբերվել: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց բոլորին ազատել աշխատանքից: Արթիկի տարածաշրջանի պետին ազատեցին, Աշտարակի պետն ազատվեց, Ծաղկահովիտինը մնաց: Մինչեւ օրս նրա հարցը չի լուծվում, ժողովրդի մեծամասնությունն էլ բողոքում է:

- Ինչի՞ց են բողոքում:

- Յուրացումների հետ կապված: Որովհետեւ էդ մարդը միշտ էլ յուրացումներով է աշխատում, հիմա էլ նույն բանը շարունակում է: Իրենք էդ հանցագործություններն արել են, չի պատժվել, վարչապետն էլ հրաման տվեց, որ բոլորն ազատվեն, ինքը մինչեւ օրս աշխատում է նախկինի պես:

- Ի՞նչ է անում, որ մարդիկ դժգոհում են:

- Նպաստների հարցն է: ՎՊ-ն լավ նշել ու ներկայացրել է:

- Դա նախկինում, իսկ հիմա ի՞նչ է անում, որ դժգոհության առիթ է տալիս:

- Դե երեւի մարդկանց ասում են մի քանի ամսվա նպաստը բերեք- տվեք, նոր գրենք նպաստը:

- Այսինքն ինչ-որ մեկը եթե ուզում է նպաստ ստանալ, դրա դիմաց սոցապ ծառայության պետը գումար է ուզում...

- Այո, այո:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են մյուսներին ազատել աշխատանքից՝ Նորայր Անտոնյանին՝ ոչ:

- Չգիտեմ, դա ինձ համար մութ է մնում:

Հ.Գ. Քանի որ սոցիալական գործակալությունների պետերին նշանակում եւ ազատում են մարզպետները՝ Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժին գրավոր հարցում ենք արել՝ հետաքրքրվելով, թե արդյոք չարաշահումների համար որեւէ կերպ պատժվել է Ծաղկահովիտի տարածքային գործակալության պետը եւ թե ինչո՞ւ հայտնաբերված չարաշահումներից հետո նա աշխատանքից չի ազատվել: Պատասխան այսօր չենք ստացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9745 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ