Երեւանի $100 միլիոնանոց ավտոբուսները կարող են հայտնվել խցանումների մեջ

Փոփոխությունները, որ նախատեսված են մայրաքաղաքի տրանսպորտում, անշուշտ, շատ մեծ եւ երկար սպասված ծրագիր է: Հաջողության դեպքում այն իրավիճակ կփոխի Երեւանի սոցիալ- տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:

Կասկածները, որ կարող է եւ չհաջողվի, մեղմ ասած, հիմնավոր են: Սա պատկերացնելու համար մի քանի խոսքով ներկայացնենք, թե ինչ է նախատեսվում այս ծրագրով: Այսօրվա երթուղայինները վերանալու են, նրանց փոխարինելու են մեծ, միջին ու փոքր ավտոբուսներ, մշակվելու է երթուղային նոր` ավելի արդյունավետ ցանց: Սա այնքանն է, ինչի մասին խոսվում է այսօր: Սակայն ծրագիրը ունի «ստորջրյա» խութեր, որոնց մասին չի խոսվում:

Ու խնդիրն այն չէ, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: Եթե դա է Երեւանը ավելի անցանելի դարձնելու գինը, ապա կարելի է  համակերպվել: Խնդիրն այն չէ, որ  մարդիկ մոտակա կանգառը հասնելու համար պետք է ավելի շատ քայլեն, քան հիմա: Դա շատ լավ է, եւ քաղաքակիրթ երկրներում հենց այդպես է: Խնդիրն այն է, որ այս ծրագիրը հաջողությամբ ներդնելու համար անհրաժեշտ է փոխել կառավարման ամբողջ տրամաբանությունը, սկսած երթեւեկությունից եւ ավարտած շինարարությամբ:

Ծրագրի հաջողությունը ապահովելու համար պետք է այնպես անել, որ հասարակական տրանսպորտով երթեւեկելը ավելի ձեռնտու լինի, քան սեփական փոխադրամիջոցով: Այսինքն ավտոբուսը պետք է ավելի մրցունակ լինի, ու հարցը միայն ուղեվարձը չէ, այլ արագությունը: Ավտոբուսը ուղեւորին պետք է  արագ հասցնի իր ուզած վայրը:

Պատկերացնենք, որ ծրագիրը իրականացվել է, երթուղայինները չկան ու մարդիկ երթեւեկում են մեծ ավտոբուսներով: Ու այդ ավտոբուսները մտնում են մայրաքաղաքի կենտրոն: Օրինակ, Սարյան կամ Պուշկին փողոց, կամ անցնում են «ֆիրդուսնոցի» մոտով...: Մոտենում են, բայց գործնականում չեն անցնում: Այսինքն անցնում են, բայց վայ այն անցնելուն: Դրանք «Գազելներ» չեն, որ ինչ որ կերպ մանեւրելով անցնեն, շատ մեծ են` ավելի մեծ, քան «Կամազը»: Երեւանի կենտրոնական փողոցներից շատերի հիմնական գործառույթը վաղուց արդեն կայանատեղի լինելն է: 

Դանդաղ, ամեն մետրը մեկ կանգնող, 2-րդ, 3-րդ գծերում կայանված մեքենաներին շրջանցող ավտոբուսը ակնհայտորեն կդառնա անմրցունակ: Մարդիկ կնախընտրեն քաղաքի կենտրոնում գտնվող իրենց աշխատավայր գալ սեփական մեքենայով, դրանք կկայանվեն կենտրոնական փողոցներում ու էլ ավելի շատ կխոչընդոտեն ավտոբուսների երթեւեկին:

Եթե սա իրականություն դառնա, ապա կստացվի, որ Երեւանի տրանսպորտային այս արմատական փոփոխությունը կտապալվի հիմնովին: Բացի այն, որ խորը հիասթափություն կպատճառի, նաեւ հզոր ֆինանսական խնդիր կառաջացնի: Ախր այդ մեծ ու միջին ավտոբուսները չեն նվիրելու, մենք էլ այդքան ավտոբուս գնելու փող չունենք, դա խոշոր` շատ խոշոր վարկ է լինելու, մինչեւ 100 միլիոն դոլար: Ծրագրի վերը նկարագրված հեռանկարի դեպքում կստացվի, որ մենք փոշիացրեցինք 100 մլն դոլար:

Եվ ուրեմն, ինչ է պետք ծրագրի հաջողության համար: Որպեսզի ավտոբուսները քաղաքով սլանան արագ, անհրաժեշտ է, որ Երեւանի փողոցները լինեն անցանելի: Կենտրոնական հատվածում խնդիրը, այսպես ասենք, բարդ լուծվող է: Կենտրոնական փողոցները կայանատեղիի են վերածվել ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ աշխատանքի են գալիս ու կայանում իրենց մեքենաները, այլ հենց կենտրոնի բնակիչների անձնական մեքենաների պատճառով: «Շինարարական փուչիկը» հանգեցրեց նրան, որ կենտրոնը խելագար կառուցապատման ենթարկվեց, եւ կայանատեղիների ռեսուրսը կենտրոնում սպառվել է շատ վաղուց:

Այդ հարցը լուծելու համար մայրաքաղաքի կենտրոնում պետք է կառուցվեն մի քանի տասնյակ հսկայական կայանատեղիներ` ստորգետնյա եւ բարձրահարկ: Ավտոբուսների համար պետք է առանձնացվեն հատուկ գոտիներ, որոնք անհասանելի պետք է լինեն մյուս մեքենաների համար: Ոստիկանությունը պետք է օրնիբուն հսկի, որ այդ գոտիները միշտ ազատ լինեն: Կնտրոնից պետք է հեռացվեն բոլոր այն «օբյեկտները» որոնց շահագործումը դժվարացնում է երթեւեկությունը: Խոսքը սեփական կայանատեղիներ չունեցող սուպերմարկետների, առեւտրի կենտրոնների, ռեստորանների, պետական հիմնարկների մասին է: Բայց սա էլ բավարար չէ: Պետք է ուղղակի դադարեցվի կենտրոնի կառուցապատումը, իսկ  սկսված շինարարությունների համար կրճատվի հարկայնությունը:

Այլ թեմա է երթեւեկության կարգավորումը: Տարիներ շարունակ խոսվում է երթեւեկության  այսպես կոչված «կանաչ միջանցքի» ներդրման մասին: Դա մի համակարգ է, երբ քաղաքի բոլոր լուսացույցները փոխկապակցվում են եւ սահմանված արագությամբ երթեւեկելու դեպքում վարորդները գրեթե չեն հանդիպում «կարմիր լույսի»: 

Մի խոսքով, տրանսպորտային այն ծրագիրը, որը ուզում է իրականացնել Երեւանի քաղաքապետարանը ենթադրում է շատ ավելի ընդարձակ ու շատ ավելի խորը փոփոխություններ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ու դրանք, բացի ցանկությունից նույնպես պահանջում են հսկայական ներդրումներ: Գոնե առայժմ քաղաքապետարանը չի էլ ակնարկել, որ պատրաստ է այդ ծավալի փոփոխությունների: Իսկ դա իրավունք է տալիս լուրջ կասկածներ ունենալ այս ծրագրի իրականացման հարցում:

Տպել
7489 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)