Ի՞նչ է տալու ՌԴ-ն ՀՀ-ին Գյումրիի ռազմաբազայի հզորացման դիմաց, 800 հեկտար տարա՞ծքը

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունում, ինչպես արդեն գրել ենք, վերջին ամիսներին ռադիկալ փոփոխություններ են կատարվում: Դրանք հիմնականում տեսանելի չեն, սակայն ժամանակ առ ժամանակ որոշակի զարգացումներ են տեղի ունենում, որոնք մի փոքր լույս են սփռում անտեսանելի պրոցեսների վրա:

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու հրամանագիր է ստորագրել: «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը սա անվանեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում տեղի ունեցած զարգացում: Ինչպես նա նշեց, հայ-ռուսական զորամիավորումը ստեղծվել է 1990-ականների սկզբներին եւ հիմա ընդամենը նոր պահեր են հայտնվելու տվյալ համաձայնագրի մեջ: «Մենք, իհարկե, ուշադիր կուսումնասիրենք այն նոր պահերը, որ ՌԴ նախագահի հրամանով կմտցվեն տվյալ համաձայնագրի մեջ»,-ասաց Ս. Սարգսյանը:

Սույն զարգացումները, թերեւս, սկսվել են ապրիլյան պատերազմից հետո: Հուլիսի 19-22-ը ՌԴ-ից պետք է ռազմական պատվիրակություն ժամաներ Հայաստան, որը, ըստ ՀՀ ՊՆ-ի, պետք է վերջնական տեսքի բերեր երկու երկրների ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը: Ըստ «Ռազմ.info»-ի, այդ այցի շրջանակներում նախատեսվում էր անգամ նախաստորագրել այն: Հետագայում այդպես էլ հայտնի չդարձավ՝ պատվիրակությունը ժամանեց, թե ոչ: ՊՆ-ի էջերում նման տեղեկատվություն չկա: Իսկ քանի որ նշված այցից երկու օր առաջ Երեւանում տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի գրավումը, ավելի հավանական է, որ այցը հենց դրա հետ կապված հետաձգվել է:

Օգոստոսի 16-ին արդեն Երեւանում  ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպում ունեցան, որի  ժամանակ ստորագրեցին «ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման եւ գնահատման փոխգործակցության մասին համաձայնագիրը»:

Մասնագիտական տեսակետից իհարկե չենք կարող ասել, թե ինչ է նշանակում սա եւ ինչ կապ ունի Պուտինի հրամանագրով ներկայում մշակվող մյուս համաձայնագրի հետ: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ղեկավարությունը պլանավորել էր ավելի շուտ ավարտել միացյալ խմբավորման շուրջ սույն զարգացումները, ինչը չստացվեց` գուցե հենց ՊՊԾ գնդի իրադարձությունների պատճառով: Իսկ Սարգսյանի ասածը, թե շատ ուշադիր կուսումնասիրեն այն նոր պահերը, որ ՌԴ նախագահի հրամանով կմտցվեն համաձայնագրի մեջ, նշանակում է, որ մինչ այժմ բանակցված տեքստում ռուսական կողմը նորից փոփոխություններ է անում:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս ընթացքում լրատվամիջոցներին պարզաբանել է, թե ինչի մասին է խոսքը: Ըստ այդմ, «զորախմբի կազմում մտնելու են ռուսական 102-րդ ռազմաբազան եւ հայկական որոշակի ստորաբաժանումներ (ռուսական աղբյուրները նշել են ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, հայկական աղբյուրները` 5-րդ կորպուսի մասին.-Ա.Հ.), այն կոնկրետ թատերաբեմի կիրառության համար է (խոսքը Թուրքիայի հետ օդային եւ ցամաքային սահմաններին է վերաբերում.-Ա.Հ.), համաձայնագիրը Արցախի դեմ ագրեսիայի հետ որեւէ կապ չունի, այն առնչվում է միայն Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ հնարավոր ագրեսիային, որին էլ պետք է օպերատիվ արձագանքի զորախումբը»:

Ըստ Հովհաննիսյանի, փաստաթուղթը ընդամենը վերաբերվում է զորախմբի կիրառման իրավական, ինչպես նաեւ կազմ-կառուցվածքային որոշ հարցերի վերանայմանը: Համաձայն ռուսական իրավական պաշտոնական պորտալում զետեղված նախագծի. «Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ»: Թե որ պահերն է Պուտինն ուզում փոխել, դժվար է ասել:

Ակնհայտ է, սակայն, որ այս ֆրոնտում որոշակի զարգացումների անհրաժեշտություն Ռուսաստանն ունի, ոչ՝ Հայաստանը: Հայաստանի համար ռազմական հարաբերությունների իմաստով Թուրքիայի հետ սահմանում ամեն ինչ նույնն է, ինչ վերջին 50-70 տարում: Իսկ ահա ՌԴ-Արեւմուտք պայքարը հայտնվել է մի փուլում, երբ նորանոր շրջադարձերն անխուսափելի են, այդ թվում նաեւ` ռազմական: Եւ առավելագույնս ամուր լինելու համար Գյումրիում տեղակայված ռուսական բազան ՌԴ նախագահին նոր, ավելի մեծ հնարավորություններով է պետք:

Այս գործարքը Արցախի անվտանգության հետ ուղիղ առնչություն չունենալով հանդերձ՝ ուղղակիորեն կապ ունի ԼՂ հակամարտության եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Ավելի կոնկրետ, Հայաստանը սրանով Ռուսաստանին վճարելու է ղարաբաղյան հարցի հետ կապված ինչ-որ բանի դիմաց: Թե ինչի, այս պահին շատ դժվար է ասել:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ներկայում ՌԴ-ից ահռելի քանակությամբ զենք է գալիս Հայաստան եւ առհասարակ հայ-ռուսական ռազմական համագործակցության մեջ «բռնկում» է տեղի ունեցել: Վերլուծաբանները գտնում են, որ ՌԴ-ն այդպիսով հուսալիորեն եւ երկարաժամկետ սառեցնում է հակամարտությունը:

Հնարավոր է, որ հենց սրա դիմաց է Հայաստանը Ռուսաստանին իր տարածքում ավելի լավ պայմաններ տալիս ՆԱՏՕ-ի դեմ մարտնչելու համար: Կարծում ենք, սակայն, որ գործ ունենք «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով գործարքի հետ: Միայն կոնֆլիկտի կրկին սառեցումը չի կարող Հայաստանին բավարարել. ուրիշ բան, եթե դա տեղի ունենա կողմերի` մինչեւ ապրիլի 1-ը ունեցած դիրքերի վերականգնումից հետո: Այսինքն հայկական կողմը հետ նվաճի ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար հողը, որից հետո հակամարտությունը կրկին սառեցվի:

Սա գուցե առաջին հայացքից անիրական է թվում, սակայն կարծում ենք բազմաթիվ գործոններ կան, որոնք միանգամայն ռեալ են դարձնում նման զարգացման հնարավորությունը: Այդ մասին սակայն, ավելի մարնամասն`առաջիկայում: 

Տպել
17334 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում