Երևան
12 °C
Նկարում` Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը Սանկտ Պետերբուրգում մտնում են Պուտինի հետ եռակողմ հանդիպման
Կարող ենք այլեւս արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում վերադարձել ենք մինչ ապրիլյան պատերազմի իրավիճակին` սրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով:
Հիշեցնենք, ապրիլից առաջ Ադրբեջանը հրաժարվում էր բարձր մակարդակով բանակցություններից, նույնիսկ Էլմար Մամեդյարովը հրաժարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին հանդիպումից: Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունից հետո Ալիեւը խնդրում էր, որ բանակցությունները վերսկսվեն:
Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացը վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշեց, որոնք քննարկվեցին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Որպեսզի Ալիեւը չհրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, Վիեննայում նաեւ փաստաթուղթ ստորագրվեց, որում, ինչպես օրերս գաղտնազերծեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նույնիսկ կար կետ, որ 9 հազարից ավելի զինվորների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու պարագայում կողմերը պարտավորվում են 45 օր առաջ տեղյակ պահել դրա մասին:
Սերժ Սարգսյանի հրապարակայնորեն նշած նախապայմանները, որոնց շուրջ Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց, մինչեւ հիմա չեն իրականացել, որովհետեւ Ադրբեջանը պայմաններ չի ստեղծում դրա համար: Այլ կերպ ասած, հրաժարվում է դրանք կատարել: Խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ 1994-95 թ. զինադադարի համաձայնագրի անշեղորեն կատարման մասին է: Ալիեւը փաստորեն չի կատարում նաեւ Վիեննայում ստորագրված փաստաթղթով ստանձնած գաղտնի պայմանավորվածությունները: Ճիշտ է, մենք տեղյակ ենք դրանից միայն մեկին` զորավարժությունների անցկացման կանոններին, բայց չի բացառվում, որ սա Ալիեւի կողմից անտեսվող միակ կետը չէ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցից էլ պարզ դարձավ, որ բարձր մակարդակի հանդիպում գոնե մինչեւ այս տարվա վերջ չի նախատեսվում: Ի տարբերություն մինչ ապրիլյան պատերազմն ունեցած վիճակի, հիմա բանակցություններից ոչ թե Ադրբեջանն է հրաժարվում, այլ Հայաստանը: Գուցե դա արվում է այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները, ուստի նրա հետ բանակցելն անիմա՞ստ է: Սակայն անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ է հայկական կողմը հրաժարվում բանակցություններից, դա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Որովհետեւ կա հայտնի ճշմարտություն, ինչը նաեւ ապրիլյան քառօրյան հաստատեց`բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:
Ալիեւն, ընդ որում, արդեն վերադարձել է պատերազմական հռետորիկային: Նա այս հանգստյան օրերին մեկնել է առաջնագիծ եւ մեծ-մեծ հայտարարություններ արել այն մասին, որ հայերը պետք է եզրահանգումներ անեն ապրիլյան մարտերից, հակառակ դեպքում Լելե Թեփեի օրինակով իրենք այլ տարածքներ նույնպես կվերադարձնեն: Քառօրյայից հետո Ալիեւն առաջին անգամ է այս ոճով խոսում:
Այսինքն, ապրիլից առաջ կար Ադրբեջան, որը հրաժարվում էր բանակցություններից, այնուհետեւ հարձակվեց, ապա զինադադար խնդրեց, եւ հիմա պատրաստ է բանակցությունների, նույնիսկ` տարբեր տեսակի շանտաժների է դիմում, որպեսզի հայկական կողմին ստիպի համաձայնել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եվ հակառակը, ապրիլից առաջ հայկական կողմը պատրաստ էր բանակցությունների, այնուհետեւ հարձակման ենթարկվեց, հետո զինադադար պարտադրեց, եւ հիմա հրաժարվում է բանակցություններից:
Ակնհայտ է, որ այս տեսանելի իրողությունների ետեւում շատ ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին կարելի է ենթադրություններ անել, կամ շատ ընդհանուր գծերով պատկերացում կազմել՝ հիմնվելով ինֆորմացիոն չնչին արտահոսքերի վրա:
Ալիեւը առաջնագծում մի այսպիսի հայտարարություն էլ է արել. «Եվ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա, եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, ապա թող լքեն մեր հողերը, մենք էլ չենք ուզում պատերազմել, ընդամենը ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Մեր ներկայությունը Լելե Թեփեում վկայում է, որ այդ օրը մոտ է»: Հետաքրքիր է, Ադրբեջանի ղեկավարը ում նկատի ունի՝ ինչ-որ մեկ ասելով:
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու` ՌԴ կառավարության առաջարկը, որ նրան ներկայացվել էր նոյեմբերի 3-ին: Չի բացառվում, որ Ալիեւը սրա մասին էր ակնարկում, եւ ինչ-որ մեկ ասելով՝ Պուտինին նկատի ուներ:
Եթե դա այդպես է, ապա պետք է նկատել, որ ռադիկալ փոփոխություններ են տեղի ունեցել այս մի քանի ամիսների ընթացքում: Բոլոր վերլուծաբանների գնահատականներով, Ալիեւը ապրիլյան հարձակումը նախաձեռնել էր նույն այդ ինչ-որ մեկի համաձայնությամբ, եւ զինադադարի համար իր գլխավոր շտաբի պետին շտապ Մոսկվա ուղարկեց էլի այդ ինչ-որ մեկի մոտ: Այսինքն Ադրբեջանն էր, որ շոկոլադային հարաբերություններ էր վայելում ՌԴ-ի հետ, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները նկատելիորեն լարված էին:
Հիմա ի՞նչ եղավ, ի՞նչ է փոխվել, ի՞նչ սպասել այս փոփոխություններից, այս ի՞նչ միացյալ զորք են ստեղծում ՀՀ-ն եւ ՌԴ-ն: Եթե Հայաստանն իսկապես պետք է հույսը դնի ՌԴ-ի վրա, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ հերթական անգամ դավաճանության փաստի առաջ չի կանգնի, ինչպես եղավ ապրիլյան օրերին: Ճիշտ կլինի, որ պետական պաշտոնյաները այս բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տան, որովհետեւ ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվում եւ ինչ է իրեն սպասվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT