«Ազգային արժանապատվության հարց է». Բակո Սահակյանը հանձնարարել է վերականգնել ավերված Թալիշը

28/11/2016 schedule22:00

Armtimes.com-ն օրերս տեղեկացրել էր, որ թալիշեցի շուրջ 10 տղամարդիկ, որոնք ապրիլյան պատերազմից հետո ընտանիքների հետ լքել էին գյուղը, վերադարձել են եւ փորձում են վերականգնել գյուղի ջրամատակարարման համակարգը:

Արցախի հանրային հեռուստաընկերությունից տեղեկանում ենք, որ նախօրեին մի քանի նախարարների հետ Թալիշ է այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Տեղում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։

Էկոնոմիկայի նախարարը զեկուցել է, որ ամբողջությամբ վերականգնվել է գյուղի էլեկտրաֆիկացումը, առաջիկա օրերին կվերականգնվի նաեւ ջրամատակարարման ցանցը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն էլ վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ: Նախ, կիրականացվի գյուղ տանող ճանապարհի վերականգնում, ապա՝ կկառուցվի մանկապարտեզ, հանդիսությունների տուն...գալիք տարվա սեպտեմբերի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել դպրոցը. այն նախատեսվում է տեղակայել նախկին գյուղապետարանի շենքում:

«Պետք է ազատվենք գյուղում առկա ավերակներից եւ վերակառուցենք բոլոր բնակելի տներն ու ներհամայնքային ճանապարհները»,- Թալիշում հայտարարել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարը եւ հավելել, որ հարկ եղած դեպքում ոչ թե կվերանորոգեն հինը, այլ կկառուցեն նոր բնակելի տներ՝ բոլոր հարմարություններով։

արժանապատվության հարց է

Ինչպես հայտնի է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշը թիրախային կետերից մեկն էր եւ ամենաշատ վնասը կրեց թե մարդկային, թե նյութական իմաստով: Շատերը նշում էին, որ մինչեւ ապրիլյան պատերազմի ընթացքում կորսված դիրքերը հետ չգրավվեն՝ այնտեղ ապրելը անհնար կլինի, որովհետեւ այս պայմաններում այն ամբողջությամբ թշնամու թիրախի տակ է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասում է, որ այս բոլոր աշխատանքներից առաջ լուծվելու է անվտանգության խնդիրը:

- Ինչպես բազմիցս հայտարարել ենք, պետք է ամեն ինչ արվի, որ այդ ավերված բնակավայրերը վերականգնվեն եւ այնուհետեւ վերադառնանք բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման: Այս համատեքստում լուրջ ծրագրեր են իրականացվում Թալիշ գյուղը վերականգնելու, այնտեղ համապատասխան ենթակառուցվածքները վերակենդանացնելու ուղղությամբ, որպեսզի բնակչությունը վերադառնա իրենց տները: Առաջնային է անվտանգության ոլորտը, որ մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովված լինի: Իսկ մեր անվտանգության թիվ 1 երաշխիքը մեր զինվորներն են, մեր բանակն է: Անվտանգության ապահովումից հետո պետք է անցնել սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսության, առեւտրի եւ մի շարք այլ ոլորտներում կարեւոր ծրագրերի իրականացմանը, որ գյուղը լրիվ վերակենդանանա եւ աստիճանաբար զարգանա:

- Ի՞նչ միջոցներով են իրականացվելու այս աշխատանքները եւ որքա՞ն գումար է անհրաժեշտ:

- Հստակ հաշվարկներ դեռ չկան: Օգտագործվելու են տարբեր միջոցներ: Առաջին հերթին, իհարկե, բյուջեից կլինեն հատկացումներ, բայց կան նաեւ այլ միջոցներ. դուք գիտեք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է վերջին հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարներից տրամադրելու ավերված բնակավայրերի վերականգնման համար: Այսինքն՝ Թալիշի վերականգնմանը մասնակցություն է ունենալու ողջ հայությունը:

- Պարոն Բաբայան, դեռ վերջերս խոսվում էր, որ մի շարք դիրքերի գրավումից հետո Թալիշում եւ պատերազմից տուժած մյուս բնակավայրերում ապրելը վտանգավոր է: Հաշվի առնելով, որ լայն թափով այսպիսի աշխատանքներ են իրականացվում, կարելի՞ է ասել, որ այդ վտանգը վերացել է:

- Եթե այդ ձեւով մոտենանք, ամեն մի բնակավայր էլ վտանգ է ներկայացնում: Եթե վաղը լայնածավալ պատերազմ տեղի ունենա՝ ամենաառաջին թիրախը լինելու է մայրաքաղաք Ստեփանակերտը, բնական է: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զարգացնենք մեր գյուղերն ու քաղաքները: Այսինքն՝ պատերազմը պատերազմ, հավանականությունը՝ հավանականություն, բայց պետք է զարգանա երկիրը: Սա ի վերջո նաեւ ազգային արժանապատվության, պետական արժանապատվության խնդիր է:

- Նկատի ունեմ՝ եթե այնտեղ դպրոց կառուցվի եւ, Աստված մի արասցե, վաղը նորից վտանգ լինի, որքանո՞վ է նպատակահարմար այդքան միջոցների ծախսումը:

- Դրա համար ես ասում եմ, որ առաջին հերթին ուշադրություն են դարձվելու անվտանգության հարցերին: Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, Երեւանում էլ չպետք է որեւէ բան կառուցվի, զարգանա, ստեղծվի, որովհետեւ կարող է լինել պատերազմ եւ Երեւանն էլ կարող է թիրախավորվել: Հակառակը՝ պետք է ապրենք, արարենք, եւս մեկ անգամ ապացուցենք, որ նույնիսկ այս պայմաններում կարող ենք զարգանալ, գոյատեւել, արարել, բարգավաճել:

- Միգուցե սահմանի փոփոխությո՞ւն է տեղի ունեցել:

- Որպեսզի փոփոխություն տեղի ունենա սահմանում՝ պետք է նախ փոփոխություն տեղի ունենա մեր հոգիներում, ուղեղներում:

Տպել
7130 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին