Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը նորից սկսել է «շնչել». ապրիլյան պատերազմից հետո թերեւս առաջին անգամ գյուղում ծխնելույզի ծուխ է դուրս գալիս:
Պատերազմից հետո գյուղը լքած քաղաքացիներից ոմանք սկսել են գյուղ վերադառնալ, այնտեղ ապրել, գյուղին տիրություն անել: Հաշվի առնելով թշնամու կրակի տակ գտնվելու անմիջական վտանգը՝ Թալիշ վերադարձածներն առայժմ միայն տղամարդիկ են:
«10 հոգի են, գյուղի տղամարդկանցից, խաղաղ բնակիչներից: Բոլորի ընտանիքները գտնվում են Ալաշանում: Այն տղաներն են, որոնք ժամանակ ունեն, մշտական աշխատանքի մեջ ընդգրկված չեն: Շուրջ 10 օր է, որ այնտեղ են, բայց ոչ թե ապրում են ամեն մեկն իր բնակարանում, այլ բոլորը իրար հետ մի տան մեջ են: Երիտասարդ, բազմազավակ ընտանիքների համար կառուցված տանն են մնում, պայմանները նորմալ են: Ես էլ երեկվանից այնտեղ էի, այսօր նոր գնում եմ Ալաշան: Էնքանով է լավ, որ գյուղում լինեն գյուղացիներ, որ վնասներ չպատճառվի տներին, հողատարածքներին: Չիմանան, թե գյուղն անտեր է: Դրա հետ միասին էլ տեսնենք ինչ կարող ենք անել: Այսօրվա դրությամբ գյուղում լուսավորության վրա որոշակի աշխատանքներ են կատարվում, ուզում ենք ջրամատակարարման ցանցի վրա աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը, ով ապրիլյան պատերազմից հետո գյուղացիների հետ միասին տեղափոխվել եւ բնակվում է Ալաշանում:
Հարցին, թե արդյո՞ք պատերազմից հետո եղած վտանգը վերացել է՝ Պետրոսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նույնն է: «Իհարկե կրակոցներ չկան այս պահին, բայց ամեն ինչ նույնն է: Երեկվանից ես գյուղում էի, խաղաղ էր՝ նաեւ դիրքերի հետ կապված: Գուցե գնդացրային կրակոցներ եղել են դիրքերի վրա, բայց մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով տների վիճակին՝ գյուղապետն ասաց, որ կան տներ, որ հնարավոր չէ ապրել, բայց քիչ չեն բնակարանները, առանձնատները, որ թեեւ հրթիռակոծությունից ապակիները ջարդված են, բայց ապրել հնարավոր է:
Մեր հարցին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է կանանց ու երեխաներին գյուղ տանել՝ Պետրոսյանը այսպես արձագանքեց. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Ժամանակը կգա, բարին հետը, ես խոստումներ չտամ դրա հետ կապված»:
Խոսելով թալիշեցիների տեղաբաշխվածության մասին՝ գյուղապետն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ Թալիշի ընդհանուր բնակչության կեսը Ղարաբաղում է, կեսը Հայաստանում: «Գյուղում ունեինք 500 բնակիչ. եթե ապրիլին 120-130-ն էր Ղարաբաղում, մյուսները Հայաստանում էին, այսօր կիսվել է, 250-ը Ղարաբաղում են, 250-ը՝ Հայաստանում»:
Հիշեցնենք, որ Թալիշը 550 բնակիչ ունեցող գյուղ էր: Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշ գյուղի հարակից դիրքերը գրավվեցին հակառակորդի կողմից, ինչի պատճառով գյուղի բնակիչները սփռվեցին Ղարաբաղով ու Հայաստանով մեկ: Մեծ թվով թալիշեցիներ այժմ տեղավորվել եւ ապրում են Ալաշանում:
Ի դեպ, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները: Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչ ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT