Երևան
12 °C
Զոհված կամ ծանր վիրավորված զինվորների եւ նրանց ընտանիքների համար ՀՀ յուրաքանչյուր աշխատող բնակչից 1000-ական դրամ հիմնադրամին փոխանցելու թեման շատ արագ դուրս եկավ վերահսկողությունից:
Հիշեցնենք, այս երեքշաբթի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց նոր գաղափարն իրագործելու ծրագիրը, ըստ որի՝ պետք է ստեղծվի հատուկ հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող ամեն աշխատավարձից կվճարի 1000 դրամ: Հիմնադրամի շնորհիվ հսկայական միանվագ գումարներ կփոխանցվեն եկող հունվարից հետո մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ծանր վիրավորված զինվորներին, բացի այդ 20 տարի շարունակ նրանք կամ նրանց ընտանիքները ամսական կլորիկ գումար կստանան:
Հանրային առաջին արձագանքը այս գաղափարին բավական զուսպ էր: Սակայն երբ հաջորդ օրը Վիգեն Սարգսյանը համապատասխան օրենքի նախագիծ ներկայացրեց կառավարությանը, մեծ բունտ առաջացավ: Իրավապաշտպանները բարձրացրին հարց, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրացուցիչ հարկ: Ֆեյսբուքյան ակտիվիստներն էլ այս առիթով հիշեցին, որ աշխատողը այսպես թե այնպես հարկ է մուծում բյուջե, այդ դեպքում ինչու է նոր հարկի անհրաժեշտությունն առաջացել: Արխիվներից դուրս եկան նախկինում բանակի համար ստեղծված տարբեր հիմնադրամների պատմություններ, հիմնականում այն մասին, որ դրանց գումարը մսխվել է:
Իսկ ամենամեծ շեշտը դրվեց նրա վրա, որ կան պաշտոնյաներ, ովքեր թալանում են պետական ունեցվածքը, ուստի ի՞նչ երեսով են առաջարկում քաղաքացիներին 1000 դրամ մուծել զոհված կամ վիրավորված զինվորի եւ նրա ընտանիքի համար:
Մենք կանխատեսել էինք, որ գաղափարը սթրես կառաջացնի հասարակության մեջ, բայց բոլորովին այլ սթրես նկատի ունեինք: Մոտավորապես, որ ապագա հնարավոր զոհերի հիշատակումը, ապրիլյան պատերազմի թարմ վերքը, ներկա անկայուն վիճակը կարող էին մարդկանց հոգեկան որոշակի ապրումներ պատճառել: Իրականությունը ցույց տվեց, որ մարդիկ մոռանում են ամեն ինչ, երբ փորձ է արվում դիպչել իրենց գրպանին:
Հիշատակել էինք նաեւ, որ հետեւյալ կոնտեքստով որոշակի տրամադրություն է առաջացել. «Ով պետության հարստությունը թալանի, ումից 1000-ական դրամ հավաքվի»: Մեր դիտարկումներով, սակայն, սա գերիշխում էր սովորական քաղաքացիների մեջ, ովքեր դա նշելով հանդերձ՝ որեւէ կերպ կասկածի տակ չէին դնում 1000 դրամը փոխանցելու իրենց պատրաստակամությունը:
Այս տրամադրությունը, սակայն, շատ արագ իշխող դարձավ մտավորականության եւ հասարակության կողմից հարգանք վայելող եւ կարծիք ձեւավորող անձանց մեջ: Արդյունքում նույնիսկ ստեղծվեց մի մթնոլորտ, որը վտանգի տակ դրեց գաղափարի հետագա իրականացումը: Իրավիճակն այն աստիճան սրվեց, որ երեկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը արտահերթ նիստ հրավիրեց, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանում էր խնդրի շուրջ պատգամավորների հարցերին: Որոշ պատգամավորներ ուղիղ ձեւակերպումներով նրան էին փոխանցում սոցիալական ցանցերում բարձրացված հարցադրումներն ու վերապահումները:
Չենք ուզում նույնիսկ անդրադառնալ պաշտպանության նախարարի պատասխաններին, որքանով էին դրանք հիմնավոր, որքանով` ոչ: Փոխարենը մի քանի հարց է առաջացել, որ չենք կարող չբարձրացնել:
Օրինակ` արդյոք գաղափարին գլխակորույս դեմ ելած անձինք մի պահ խորը շունչ քաշելու եւ դրա մասին ավելի սթափ մտածելու կարիք չունե՞ն: Հիշեցնենք, որ խոսքը այն զինվորների մասին է, ովքեր վաղը կանգնելու են հայ-ադրբեջանական սահմանին, եւ եթե հակառակ կողմից հարձակում լինի, զենքը, նույնիսկ բահը վերցնելու ու մինչեւ մահ պաշտպանելու են իրենց երկիրն ու ժողովրդին: Իսկ ավելի կոնկրետ`խոսքը Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ադամ Սահակյանի, երկու ոտքը կտրված ժպիտը դեմքին պառկած Դավիթ Գրիգորյանի ու մյուս բոլորի նման տղաների մասին է:
Այսինքն, առաջարկվում է, որ նրանց անձնազոհությունը փոխհատուցենք թեկուզ 60 հազար դրամ աշխատավարձից 1000 դրամը փոխանցելով իրենց ու իրենց ընտանիքներին: Եվ ի՞նչ կապ ունի այստեղ թալանող պաշտոնյան, նրա թալանածը, դղյակը, Մոնտե Կառլոյում կրված գումարը կամ Կաննում անցկացրած արձակուրդը:
Բյուջեն թալանող պաշտոնյաներին պետք է հիշել ամեն օր, անհոգնել եւ առանց առիթի: Սոցիալական ցանցերը փայլուն հնարավորություն են տալիս դրա համար: Օրինակ, կարելի է ֆեյսբուքյան ֆլեշմոբ անել եւ ամեն օր որեւէ թալանչիի նկար` սրտի ուզած մակագրությամբ, դարձնել գլխավոր նկար եւ այդպես տասնյակ հազար օգտատերերով: Կարելի է նրանց դեմ պայքարի այլ ձեւեր գտնել: Ի վերջո, կարելի է ամեն օր եռանդով հարեւանին, ընկերոջը, հորեղբոր որդուն բացատրել, որ ամեն անգամ ՀՀԿ-ին ընտրելով, հանդուրժում եւ խթանում են այդ թալանը: Բայց ներկայացված գաղափարի շրջանակներում ֆլեշմոբ սկսել` «թալանչիներ, մեր հազար դրամին հանկարծ չկպնեք» բովանդակությամբ, արդար չէ:
Դա անարդար է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի հանդեպ, այլ Ադամի, Կյաժի, Քյարամի մյուս բոլոր հերոսների հիշատակի եւ երեկ Թալիշի առաջնագծում կանգնած զինվորների հանդեպ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT