Գեներալիտետի ճոխ կյանքը հիշելու ժամանակացույց. հաջորդ փուլը` հաջորդ պատերազմին

Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկումն ապրիլյան պատերազմից հետո երկրորդն էր, որի ժամանակ խորհրդարանում բարձրացվեց զինված ուժերում կոռուպցիայի խնդիրը:

Պատերազմի օրերին քառօրյա նիստեր էին: Այն ժամանակ էլ հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացել՝ կապված այն բանի հետ, որ որոշ գեներալներ բանակի փողերը թալանելով՝ թանկարժեք մեքենաներ են վարում, ապարանքներում են ապրում, մինչդեռ մեր զինվորները սահմանին 80-ականների զենքով են կանգնած, անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չունեն, կապի միջոց չունեն եւ այլն:

Այն ժամանակ էլ ֆեյսբուքում ակտիվ երիտասարդները տարածում էին մի քանի գեներալների ջիպերի, ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների կոնտրաստային նկարները համեստ հանդերձանքով զինվորների ֆոնին: Այս տրամադրությունները փոխանցվեցին խորհրդարան, պատգամավորները բոցաշունչ ելույթներ ունեցան արդարության վերականգնման եւ այդ օրերին մեկ մարդու պես ռազմաճակատ շտապող ժողովրդին արժանին մատուցելու մասին:

Եվ ինչ եղավ այս ամենի արդյունքում: Արդյունքում ՊՆ չորս վարչությունների պետեր պաշտոնանկ արվեցին, քրեական գործ հարուցվեց, որից մինչեւ հիմա լուր չկա, հզոր շքերթ եղավ, Հանրապետության հրապարակով «Իսկանդերն» անցավ, ՊՆ նոր նախարար նշանակվեց եւ առաջ քաշեց ազգ-բանակ գաղափարախոսությունը: Տարբեր հեղինակավոր աղբյուրներից-անձանցից ստացվող տեղեկությունների համաձայն՝ նաեւ առաջնագծում լայնածավալ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարվեցին եւ լուծվեց զինվորների պատշաճ հանդերձավորման խնդիրը:

Միեւնույն ժամանակ` բոլորը մոռացան բանակը թալանող գեներալներին, բյուջեն թալանող պաշտոնյաներին, նրանց մեքենաներն ու դղյակները եւ անցան իրենց սովորական առօրյա կյանքին: Տպավորություն ստեղծվեց, որ պատերազմից հետո կատարված վերոնշյալ քայլերը բավարարել են մարդկանց:

Յոթ ամիս անց, սակայն պարզվեց, որ այդ տպավորությունը խաբուսիկ է: Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարը կառավարությանը ներկայացրեց զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների փոխհատուցման օրենքի նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից պետք է գանձվի 1000 դրամ:

Բոլորը կրկին հիշեցին բանակը թալանող գեներալներին, նրանց մեքենաներն ու դղյակները: Ֆեյսբուքում հայտնվեցին ջիպերի կոնտրաստային նկարներ` 1000 դրամանոց թղթադրամների ֆոնին: Հանրային մեծ դժգոհություն առաջացավ, որն էլ այս օրերին տեղափոխվեց խորհրդարան: Եվ կրկին որոշ պատգամավորներ բոցաշունչ ելույթներ ունեցան արդարությունը վերականգնելու, ժողովրդին չթալանելու եւ նրա հետ արժանի վարվելու մասին:

Այսօր օրինագիծը կընդունվի: Գուցե մինչեւ այս շաբաթվա վերջ գեներալների մեքենաները դեռ հիշողներ լինեն, բայց հաջորդ շաբաթվանից ամեն ինչ կմոռացվի ու բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Առաջիկայում բարդ ժամանակներ են, չի բացառվում, որ պատերազմական գործողությունները կրկնվեն: Եվ եթե նման բան լինի, մենք արդեն երրորդ փուլով կտեսնենք բանակը թալանած գեներալների տների ու մեքենաների նկարները ու կլսենք պատգամավորների ելույթները, որ չի կարելի ծաղրել ժողովրդին:

ԱԺ նիստերի դահլիճում այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ պայքար էր ընթանում նախագահությունում նստածների եւ ոչ իշխանական պատգամավորների միջեւ: Նախագահությունն ասում էր՝ թալանողների անուններն ասեք, փաստերը ներկայացրեք, օդում մեղադրանքներ մի հնչեցրեք: Ոչ իշխանականներն ասում էին` ո՞վ չգիտի թալանչիներին, հատ-հատ բոլորին գիտենք, անուն առ անուն, հասցե առ հասցե:

Մեկն առաջարկում էր դահլիճից ուղիղ գնալ գեներալների տները: Մյուսն ասում էր անորսալի Ջո մի դարձրեք, բոլորս էլ գիտենք նրանց, գնացեք Վահագնի թաղամաս: Երրորդ ասում էր, ինչու եք ժողովրդին գործ տվող սարքում, ինքներդ հայտնաբերեք թալանչիներին: Չորրորդն էլ ասում էր` նույնիսկ դատախազությունը ռիսկ չի անում անուններ տալ, ինքը ոնց տա եւ, ընդհանրապես, հորդորում էր հանգիստ թողնել բանակը թալանողներին, որովհետեւ Աստված նրանց կպատժի: Եվ ոչ մի կոնկրետություն: Այս պայքարն այդպես էլ մնաց տղայական «ձեռքերս բռնեք, թե չէ հեսա կխփեմ» ձեւաչափում:

Ցավոք, խորհրդարանից դուրս էլ որեւէ այլ պրոցես չսկսվեց: ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա կազմակերպած իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ եթե օրինագիծն ընդունվի, իրենք թալանչիների ցուցակ են կազմելու եւ ներկայացնեն դատախազություն: Զարմանալի է, որ նման ցուցակ մինչեւ հիմա չի կազմվել: Պարզ է, որ հավանականությունը փոքր է, որ դատախազությունն ընթացք կտա այդ ցուցակին:

Նաեւ ռեալ չէ, որ ոչ իշխանական պատգամավորները երբեւէ թալանչի պետական պաշտոնյաների կամ գեներալների անուններ կհնչեցնեն: Այն պարզ պատճառով, որ նրանք այդ նույն պաշտոնյաներին կամ գեներալներին տարբեր ժամանակներում հազարումի անձնական հարցով դիմած կլինեն` եղբոր որդուն բանակում լավ տեղ գցելուց սկսած, աղջկա փոքրիկ բիզնեսին աջակցելով վերջացրած:

Հենց սրանում է անորսալի Ջոյի գաղտնիքը. 131 պատգամավորի մեջ քանի՞ հոգի կա, որ կարող է ինչ-որ մարդկանց անուն հնչեցնել, թալանչիներին պատասխանատվության կանչել: Ելույթ ունենալու հարցում` լալահառաչ, թե՝ խրոխտ, իհարկե, բոլորն են լավ:

Եվ հարց է առաջանում, ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է ճեղքեն վերոնշյալ փակ շղթան: Կամ արդյոք պե՞տք է ճեղքել, թե պետք է սպասել հաջորդ առիթին եւ հերթական մեծ աղմուկը բարձրացնել:       

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21819 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան