Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն աշխարհի առաջնությունում ըմբիշներից մեդալների հույսեր ունի

05/12/2016 schedule18:42

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները պատրաստ են ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Մրցաշարում 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Եվրոպայի անցած տարվա մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, իսկ 70 կգ քաշայինների պայքարում հանդես է գալու անցած տարվա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 2-րդ մրցանակակիր Գրիգոր Գրիգորյանը:

«Երկու տղաների մարզավիճակն էլ շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, մարզումները նորմալ են անցնում: Գորգի մարզումները հիմնականում այստեղ ենք անցկացնում (խմբ. «Հայաստան» մարզական միություն), քանի որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոնում» ցուրտ է: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Հայաստան» մարզական միության տնօրենին: Գնում ենք լավ տրամադրված, մեդալի հույսով, մնացածը գորգը ցույց կտա: Ես երկու մարզիկից էլ հույսեր ունեմ»,- ասաց նա:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Գրիգոր Գրիգորյանը փոխել է քաշային կարգը: Նա 74 կգ քաշային ըմբիշ է, սակայն այս անգամ մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային կարգում: Ամեն դեպքում, դրա հետ կապված խնդիրներ մարզիկը չի ունենա. Բաղդադյանը նշում է, որ այս պահին նա մի փոքր ավելի քաշ ունի, սակայն ըմբշամարտում դա սովորական բնույթ է կրում:

«Գրիգորը ճիշտ է՝ ունի մի փոքր քաշային խնդիր. մի քանի կգ քաշից ավելի է, բայց ըմբշամարտում դա նորմալ է, բոլորն էլ այդ խնդիրն ունենում են»,- ասաց մարզիչը՝ ավելացնելով, որ մրցումների ժամանակ այդ խնդիրը լուծված կլինի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 61 եւ 70 կգ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները: ՀՀ առաջնությունում 61 կգ-ում հաղթեց Վալոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ-ում՝ Խաչատուր Պապիկյանը, սակայն մարզչական խորհուրդը որոշեց անփորձ Պապիկյանին փոխարինել ավելի փորձառու Գրիգորյանով մեդալներ նվաճելու ավելի մեծ շանսեր ունենալու համար:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Հայ 2 մասնակիցը Բաղդադյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 8-ին:

Տպել
1511 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը