Արայիկ Բաղդատյանը բացատրել է՝ ինչու ՀՀ չեմպիոնը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

10/11/2016 schedule13:19

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը բացատրել է, թե ինչու 70 կգ քաշայի կարգի ՀՀ չեմպիոնը չի մասնակցելու ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը: Այդ մրցաշարում ազատոճայինների պայքարում  Հայաստանը ներկայացուցիչ է ունենալու 61 եւ 70 կգ քաշային կարգերում: Հայաստանի առաջնությունից առաջ Բաղդատյանը հայտարարել էր, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ կմեկնեն տվյալ քաշային կարգերի ՀՀ չեմպիոնները: Սակայն չեմպիոններից մեկը՝ Խաչատուր Պապիկյանը, այդուհաներձ ստուգատեսը բաց կթողնի: Նրա փոխարեն հավաքականի կազմը կհամալրի 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, որը մասնակցելու համար կփոխի քաշային կարգը: Armatimes.com-ի հետ զրույցում Բաղդադյանը մեկնաբանեց որոշումը:

«Խաչատուր Պապիկյանը՝ գյումրեցի ըմբիշը, երիտասարդ մարզիկ է: Նոր է երիտասարդների խմբից տեղախփոխվել մեծահասակների խումբ: Առաջին անգամ է Հայաստանի մեծահասակների չեմպիոն դարձել, բացի այդ՝ միջազգային փորձ չունի ո՛չ պատանեկան, ո՛չ էլ երիտասարդական մրցաշարերում: Աշխարհի առաջնությունն էլ փորձարկումներ անելու տեղ չէ: Մեր երկիրն ենք ներկայացնում, պետք է մաքսիմալ ուժեղներով գնանք»,- ասաց նա:

Սա միայն Բաղդադյանի որոշումը չի եղել: Մարզչական խորհուրդը եւս նպատակահարմար է գտել, որ աշխարհի առաջնություն գնա ավելի փորձառու Գրիգոր Գրիգորյանը:

«Որոշումը համաձայնեցված է մարզչական խորհրդի հետ: Բացի այդ՝ Պապիկյանը հիմա վնասվածք էլ ունի: Դա նրան միանշանակ խանգարելու էր, եթե լիարժեք ծանրաբեռնվածությամբ մարզվեր: Որոշեցինք ռիսկի չդիմել»,- ասաց Բաղդատյանը:

Պապիկյանը եւ նրա մարզիչները տեղյակ են եղել, որ կարող է նման որոշում լինել: Նրանք դեմ չեն եղել եւ հասկացել են պատճառները: Իր հերթին Բաղդադյանը վստահեցրել է, որ երիտասարդ մարզիկը փորձ հավաքելու շատ հնարավորություններ կստանա:

«Ասել եմ, որ կլինեն Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնություններ, կմասնակցի, կլինի միջազգային մրցաշար, նա կմասնակցի, հավաք կլինի, նա իր տեղն ունի, բայց աշխարհի մեծահասակների առաջնությունը փորձարկումների համար չէ»,- ասաց նա:

61 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի 2016 թ ՀՀ չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը: Բաղդադյանը լուրջ հույսեր է կապում նրա եւ Գրիգորյանի հետ:

«Եվ՛ Գրիգորը, եւ՛ Վալոդյան փորձառու ըմբիշներ են, երկուսից էլ սպասելիքներ ունենք, իսկ թե ոնց կդասավորվի, գորգը ցույց կտա, Փառք Աստծու, վնասվածքներ չկան»,- ասաց նա:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-12-ը: Մինչեւ այդ հավաքականը երկշաբաթյա հավաք կանցկացնի Երեւանում: Այն կսկսվի նոյեմբերի 24-ին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը եւս 2 մարզիկ է ունենալու Հունգարիայում: Նրանք են Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) եւ 80 կգ քաշայի կարգի ՀՀ 2016 թ. չեմպիոնը՝ Սարգիս Քոչարյանը:

Տպել
1748 դիտում

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան