Վանաձորի բնակչուհին փորձել է հրդեհել ողջ թաղամասը. 19 բնակիչ մնացել է առանց տանիքի

06/12/2016 schedule14:45

Վանաձորի «Ուկրշին» թաղամասում բնակվող 5 ընտանիք (19 հոգի) հրդեհի հետեւանքով զրկվել է բնակարանից: Ի դեպ, բնակիչներն անօթեւաններ են, եւ հրդեհված տներն իրենց ժամանակավոր կացարաններն էին:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Լոռու մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հետաքննություն է իրականացնում, սակայն թաղամասի բնակիչների պնդմամբ՝ հրդեհը բռնկվել է հոգեկան խնդիր ունեցող իրենց հարեւանուհու պատճառով:

Տուժած բնակիչներից Ներսես Հակոբյանը հրդեհի ժամանակ տանը չի եղել, ընտանիքի անդամներն են զանգել՝ հրդեհի մասին տեղեկացրել: Վերջինիս խոսքով՝ հոգեկան խնդիրներ ունեցող իրենց հարեւանուհին նախկինում էլ փորձել է հրդեհել թաղամասը:

«Դե, հոգեկան հիվանդ ա, էլի, մի անգամ էլ էր հրդեհ կպցրել, էլի ԱԻՆ կանչեցինք, տարել էին հոգեբուժարան, հետո էլի բաց են թողել»,- Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց նա:

«Ուկրշին» տնակային ավանի ղեկավար Վլասիկ Անդրեասյանը եւս լսել է տեղեկություններ այն մասին, որ հրդեհը բռնկվել է թաղամասի բնակչուհու պատճառով, սակայն չի կարող որեւէ բան ասել, քանի դեռ այն չի հաստատվել:

Վերջինս վստահեցրեց, որ փորձում են դրսում մնացած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով. երկու ընտանիքի արդեն իրենց նախկին բնակարանին համապատասխան ժամանակավոր կացարան են տրամադրել:

«Երրորդ ընտանիքը մնացել է տեղում, բնակարանն այնքան էլ վնասված չէր, չորրորդը, որը լրիվ այրվել է, անգամ իրերը, բնակվում է մոր հետ. նա կողքի տնակում էր ապրում»,- ասաց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է Մ. Ս.-ի ներկայիս բնակվելու վայրին, ապա թաղամասի տնօրենի խոսքով փնտրել են վերջինիս, բայց չեն կարողացել գտնել. «ամեն դեպքում ինքը որ այնտեղ է եղել, չի տեսել վերջինիս»:

Տուժածներից Ներսես Հակոբյանի խոսքով՝ բարեկամի տանն է բնակվում. քաղաքապետարանի տրամադրած ժամանակավոր կացարան է տեղափոխել այն իրերը, որոնք «հնարավոր էր փրկել».

«Դե, էդ կացարանում մնալ հնարավոր չի, 4 սենյակ ա, ոչ մեկի դուռը չկա, պոլերը փտած են»,- ասաց նա:

Մեր հարցին՝ նրանց ողջ գույքն այրվե՞լ է, մեր զրուցակիցն պատասխանեց.

«Կեսն այրվել ա, կեսը՝ չէ, բայց պիտանի էլ չի, որ հրշեջները տեղաշորի վրա ջուր պահեն, ի՞նչ վիճակ կլինի»:

Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի ղեկավար Գայանե Քալանթարյանը հաստատեց, որ Մ.Ս. անուն-ազգանունով հիվանդ հաշվառված է եղել դիսպանսերում, բուժում է ստացել եւ դուրս գրվել, սակայն վերջին տարիներին չի դիմել դիսպանսեր:

Մեր հարցին՝ արդյոք վտանգավոր չէ՞ նման խնդիրներ ունեցող մարդկանց ազատության մեջ թողնել, Քալանթարյանն ասաց, որ ըստ անմեղության կանխավարկածի` հաստատված չէ Սարգսյանի մեղքը, բացի այդ ոչ բոլոր հոգեկան խնդիրներ ունենցող անձինք են դիսպանսերում գտնվում. «ընդունվում եւ դուրս են գրվում»:

Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւս հայտնեց, որ տուժած բնակիչներին ժամանակավոր կացարանով են ապահովել.

«Հիմա զբաղված ենք անհրաժեշտ պարագաների ձեռքբերմամբ, ցուցակ ենք ուզել, որ հասկանանք առաջնային ինչի կարիք ունեն, մինչեւ օրվա վերջ կուղարկենք իրենց»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ բնակիչներից դժգոհություն կա քաղաքապետարանի տրամադրած ժամանակավոր կացարանների պայմանների վերաբերյալ, Ասլանյանն ասաց.

«Այս պահին ինչով կարողացել, օգնել ենք, այնպես չէ, որ ավելի լավ պայմաններ են եղել, չենք տվել, չնախատեսված արտակարգ դեպք է, փորձում ենք իրավիճակին լուծում տալ»:

Մեր հարցին՝ ի՞նչ է լինելու բնակիչների հետ ապագայում, հնարավո՞ր է բնակարաններով ապահովվեն կառավարության կողմից, Ասլանյանն ասաց, որ խնդիրը քննարկելու է Լոռու մարզպետի հետ:

Ի դեպ, «Վանաձորի կանանց նախաձեռնող խումբը» առաջարկում է օգնել տուժած բնակիչներին.

«Հավաքագրում ենք սնունդ, հագուստ, կենցաղային ապրանքներ, եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ծանր վիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին»,- ասված է գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3344 դիտում

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր