Ըմբիշ Գրիգոր Գրիգորյան. չեմ մտածում, որ կա մարզիկ, որին չեմ կարող հաղթել

07/12/2016 schedule17:19

Ազատ ոճային ըմբիշ Գրիգոր Գրիգորյանն իրեն վստահ է զգում ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունից առաջ: Նա պատրաստվում է մեդալների համար պայքարել 70 կգ քաշային կարգում: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ մարզումների ընթացքում իրեն շատ լավ է զգում:

«Շատ լավ մարզավիճակում եմ, ամեն ինչ կարգին է ընթանում, հնարքները ստացվում են, ինձ թվում է՝ ամեն ինչ նորմալ է: Թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստ եմ, մնացածը գորգը ցույց կտա»,- ասաց նա:

Գրիգորյանը ծանոթ է բոլոր մասնակիցներին: Բոլորն էլ ուժեղ են, սակայն կարծում է, որ ունակ է հաղթահարելու ցանկացած մրցակցի արգելք:

«Շատ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ, դա իմ հիմնական նպատակն է: Հավատում եմ ինքս ինձ, ամենակարեւորը դա է, ու չեմ մտածում, որ կա այնպիսի մարզիկ, որին չեմ կարող հաղթել: Մրցակիցներիս 90 կամ երեւի նույնիսկ 100%-ին ճանաչում եմ, բոլորի հետ գոտեմարտել եմ, եւ՛ հաղթել եմ, եւ՛ պարտվել»,- ասաց նա:

Անցած տարվա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 2-րդ մրցանակակիր Գրիգոր Գրիգորյանը սովորաբար հանդես է գալիս 74 կգ քաշային կարգում: Այս մրցաշարին մասնակցելու համար քաշը փոխել է:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել էր, որ աշխարհի առաջնություն կգնան 61 եւ 70 կգ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները: ՀՀ առաջնությունում 61 կգ-ում հաղթեց Վալոդյա Ֆրանգուլյանը, 70 կգ-ում՝ Խաչատուր Պապիկյանը, սակայն մարզչական խորհուրդը որոշեց անփորձ Պապիկյանին փոխարինել ավելի փորձառու Գրիգորյանով մեդալներ նվաճելու ավելի մեծ շանսեր ունենալու համար:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դեկտեմբերի 9-11-ը: Ֆրանգուլյանը եւ Գրիգորյանն Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու դեկտեմբերի 8-ին:

Տպել
1314 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին